Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ՍՈւՐԵՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ - Բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960), գրականագետ: ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 11-ին, Բաթումում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական բաժինը։ 1939 թվականին «Պեպո»-ի ստեղծագործական պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1932-1934 թվականներին աշխատել է որպես «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, 1934-1936 թվականներին՝ Պետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչի տեղակալ, 1941-1945 թվականներին՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից արվեստի գործերի վարչության պետի տեղակալ, 1947-1949 թվականներին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահ և այդ ընկերության օրգան «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր, 1955-1957 թվականներին՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն, 1972-1973 թվականներին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագիր։ 1936-1942 թվականներին, որոշ ընդմիջումներով, աշխատել է Արմֆանում որպես ավագ գիտաշխատող։ Հրատարակել է Սայաթ-Նովայի, Գաբրիել Սունդուկյանի, Գևորգ Չմշկյանի, Մ. Ամերիկյանի, Արուս Ոսկանյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ցոլակ Ամերիկյանի, Ալեքսանդր Աբարյանի, Ֆերդինանդ Բժիկյանի, Բ. Ներսիսյանի, Մուրադ Կոստանյանի մասին մենագրություններ, ինչպես և «Լենինի կերպարը հայ բեմում» (1970), «Ստանիսլավսկու սիստեմը և հայ թատրոնը» (1964), «Սովետահայ թատրոն» (1968), «Շուշիի հայ թատրոնի պատմությունից» (Երևան1979), «Նորագույն թատրոնն Ադրբեջանում» (1972), «Արդիականը և դասականը» (Երևան 1978) և այլ գրքեր։ Ռուսերեն լույս են տեսել Հարությունյանի «Վաղարշ Բոգդանովիչ Վաղարշյան» (Մոսկվա, 1951), «Արուս Ոսկանյան» (Երևան, 1953), «Սովետահայ դրամատուրգիան» (Երևան, 1956), «Գաբրիել Սունդուկյան» (Երևան, 1975) գրքերը։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։
213 հոգի