2025 թվականի մարտի 20-26ը Կապանում թատերական եռուզեռ էր. փոքր ֆորմայի ներկայացումների փառատոն էր: 7օր անընդմեջ Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի բեմում էին հայ թատրոնի կամերային լավագույն ներկայացումներից մի քանիսը: Փառատոնային 4րդ օրը մարզային հանդիսատեսի դատին ներկայացվեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի նախաձեռնած «Սասունցի Դավիթ» մոնոներկայացումը (բեմադրությունը`Նարինե Գրիգորյանի):

Վստահաբար այն իմ էմոցիոնալ հիշողության մեջ երկար ժամանակ մնացող զգացողություններ է առաջացրել. հիացմունքի և միևնույն ժամանակ ցավի ու տխրության: Այդ զգացողություններրը տևական ժամանակ ստիպում են ավելի խորը մտածել հայրենիքի, հայրենասիրության և Հայ լինելու գաղափարների մասին: Էպոսն ինքնին մեր ժողովրդի խտացված պատմությունն է: Մի բան է կարդալ այն, մեկ այլ զգացողություն է, բեմից յուրահատուկ լուծումներով տեսնել զգալ և ապրել: Ներկայացումն էլ էպոսի խտացված տարբերակն էր:

Աչքիդ առաջ տեսնում էիր բոլոր կերպարներին` Մելիք, Դավիթ, Ձենով Հովհան, Վերգո, Իսմիլ Խաթուն և այլն: Հատկապես տպավորիչ էր, որ թատրոնի պայմանականության կիրառմամբ աչքիդ առաջ երևում է Քուռկիկ Ջալալին, ու ականջներիդ մեջ սկսվում է լսվել ամենաիսկական սմբակների ձայնը: Այդպես բեմադրության ընթացքում վկան էիր դառնում էպոսի խորհրդանիշների ներկայացման: Օրինակ՝ Թուր Կեծակինը, որը խորհրդանշում է հզորություն և Խաչ Պատերազմին որպես ուժի խորհրդանիշ: Դերասանի աննկատ կերպարանափոխությունը հագուստի և դեկորացիայի հետ ներկայացումն ավելի առեղծվածային և հետաքրքիր էին դարձնում:

Ամփոփելով, կարող եմ ասել, որ սա ներկայացում է հայ ժողովրդի առասպելական անցյալի, և դեռևս այդ ժամանակներից մեզ ավանդված անկոտրում հպարտության մասին: Շնորհակալություն:
07.08.2025