Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ԼԻԶԱ ՔԵՇԻՇԵՎԱ - թատերական քննադատ, լրագրող, վավերագրական կինոռեժիսոր: Ծնվ. 1994թ. Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը և ԳԻՏԻՍ-ը՝ ստանալով հեռուստալրագրողի և թատերագետի (Ալեքսեյ Բարտաշևիչի և Վիդաս Սիլյունասի արվեստանոց) որակավորում: Սովորել է Մ. Ռազբեժկինայի և Մ. Ուգարովի վավերագրական ֆիլմի և թատրոնի դպրոցում: Որպես վիդեոարտիստ Դրամատիկական արվեստի դպրոցում ձևովորել է Նիկիտա Կոբելևի «Մարդը, որը կնոջը շփոթեց գլխարկի հետ» (2016թ.) և Դմիտրի Կրիմովի «ԱնՕժիտը» (2017թ.) ներկայացումները: 2016թ. որպես Դմիտրի Կրիմովի «The Square Root of Three Sisters» ներկայացման կինոտարբերակի ռեժիսոր հրավիրվել է ԱՄՆ Եյլի համալսարան: Հոդվածներով հանդես է եկել «Թատերարվեստի հարցեր» / «Вопросы театра», «Պետերբուրգյան թատերական ամսագիր» / ПТЖ, «Բեմ» / «Сцена», «Թատրոն» / «Театр», «Գիտություն և կյանք» / «Наука и жизнь» ամսագրերում. «Մտադրություններ» /«Замыслы» ամսագրի խմբագիրն է: Դասավանդել է ԳԻՏԻՍ -ի ռեժիսուրայի և թատերագիտական ֆակուլտետներում: Հեղինակն է «Անատոլի Էֆրոսի «Հարսանիքը»» գրքի:
318 հոգի