Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

19.11.2020   04:50

Սոցիալական թատրոն հասկացությունը միջոց է թատերական արվեստի օգնությամբ, հասարակության ուշադրությունը սևեռելու կյանքում ակտուալ և ցավոտ խնդիրներին:  Սոցիալականության և թատերայնության չափաբաժինը, թե որքանով է արտահայտվում նմանօրինակ նախագծերում՝  յուրաքանչյուր ստեղծագործող ինքն է որոշում:

Պատմականորեն սոցիալական թատրոնի նախատիպը  ծագել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբին, երբ սկսվում են աշխատավորների բողոքի ցուցերը, ինչպես նաև բժշկական ոլորտում, հատկապես հոգեթերապիայում, առաջ եկող նվաճումները:   Սկզբնավորվում է ինքնագործ և ժողովրդական թատրոնների հիմքի վրա: Նախնական շրջանում ունեցել է ագիտացիոն և պրոպագանդող ուղղություն. հնարավորություն էր տրվում սովորական մարդուն ինքնարատահայտվել՝ օգտագործելով թատերական հարթակը:

Սոցիալական թատրոնի պատմության մեջ բեկումնային է համարվում 1970-1990 թվականների միջև ընկած ժամանակահատվածը: Սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառով ի հայտ եկան փոքրիկ թատերական հարթակներ, ժողովրդական միություններ, խմբակներ, որտեղ չկար որևէ սահմանափակում, օրենք, նրա հիմքը էքսպերիմենտն էր:

Ներկայումս «Սոցիալական թատրոնը»  միջանկյալ օղակ է թատրոնի և մանկավարժության, արվեստի ու հոգեբանության միջև, օգնում է բացահայտել և լուծել սոցիալական տարբեր խնդիրները:

Նրա գլխավոր նպատակն է ստեղծել սոցիալական տարբեր շերտերի և տարիքային խմբերի խնդիրները շոշափող նախագծեր: Օրինակ` այլատյացությունը (ксенофобия), «նոր»  մարդու փնտրտուքը, շփումը միմյանց և հասարակության հետ: Սոցիալական թատրոնի ուսումնասիրությունների առանցքում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ներգաղթյալների կարգավիճակը, ազգային խտրականությունը, հոգեբանական և ֆիզիկական խնդիրների լուծումը, մարդուն սոցիում վերադարձնելու փորձը: Թատերական այս մոդելի ուղղություններից է վավերագրական թատրոնը՝ հիմնաված փաստագրության վրա: Այն կազմակերպվում է հետևյալ կերպ. մասնակիցները՝ ռեժիսորի և դրամատուրգի հետ ընտրում են թեմա հետազոտության համար, հավաքում են փաստական նյութն ու վերլուծում, հետո սկում փորձել; Վերջում ստացվում է ներկայացում՝ ըստ ընտրված թեմայի՝ «վերբատիմի» տեխնիկայով:

Սոցիալական թատրոնը ոչ մի աղերս չունի պրոֆեսիոնալ թատրոնի հետ, ոչ կատարողական տեսանկյունից, ոչ դրամատուրգիական: Նա ունի մարդու և հասարակության առերեսման արդյունքում ծագող խնդիրների բարձրաձայնման և  լուծման առաքելություն` օգտագործելով հոգեբանական մանկավարժության մեթոդաբանությունը, որտեղ օգտագործվում են թատերաթերապիայի  տեխնիկայի տարրերը:

Ի սկզբանե թատերագետներն ու արվեստաբանները սոցիալական թատրոնը, որպես արվեստի տեսակ չեն ընդունել: Բայց հետագայում, որոշ մասնագետներ սկսել են ուսումնասիրել արվեստի պերֆորմանսային տեսակները և սոցիալական թատրոնը ընդգրկվել այդ կոնցեպտուալ ուղղության մեջ: Հետևաբար փոխվեց նաև սոցիալական թատրոնի, որպես արվեստի տեսակի ընկալումը: Հատկապես կարևորվել է այն, որ սոցիալական թատրոնի գեղագիտությանը հատուկ են անհատական և խմբային թերապիաները, ինքնարատահայտման հնարավորությունները, փորձի և գիտելիքների փոխանակումը: Պերֆորմանսային արվեստը հետազոտող, թատերարվեստի տեսաբանները նկատեցին, որ սոցիալական թատրոնը՝ կախված քաղաքական իրավիճակից, սոցիալտնտեսական պայմաններից, պատմական ենթատեքստից կամ հասարակության զարգացվածության մակարդակից, ստանում է որոշակի ուղղվածություն (ագիտացիոն թատրոն, պսիխոդրամա, ինկլյուզիվ թատրոն, ֆորում թատրոն և այլն): Հետագայում սոցիալական թատրոն երևույթը դառնում է ուսումնասիրության առարկա ամբողջ աշխարհում: Ինչի արդյունքում կատարվել է դրա արտահայտման ձևերի և թեմատիկ ու բովանդակայաին առանձնահատկությունների տարածաշրջանային տարբերակում:

APPLIED DRAMA ( Կիրառական դրամա)

Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և անգլալեզու այլ երկրներում հանդիպում է applied drama կամ applied theatre, ձևակերպմանը, որը կարելի է թարգմանել որպես «կիրառական դրամա». Մեծ Բրիտանիայում 1970 ական թվականներին, երբ երկիրը գտնվում էր բարդ տնտեսական ճգնաժամի մեջ մեծ թափով սկսեցին զարագանալ սոցիալական թատրոնները: Ստեղծվեցին տարբեր մշակութային խմբավորումներ, որոնց կարգախոսն էր. D. I. Y. — Do it yourself («Ինքդ արա՛» կամ «Արա՛ դա ինքնուրույն»).

 «Կիրառական դրամա» (applied drama) տերմինը, առաջին անգամ հանդիպում ենք 2015 թվականին Բեռլինում լույս տեսած  «Театр как интервенция» ((Matthias Warstat, Julius Heinicke, Joy Kristin, Janina Möbius, Natascha Siouzouli. Theater als Intervention. Politiken ästhetischer Praxis. Theater der Zeit. 2015. Seite 16—17.)), գրքում, հետո այն սկսեցին օգտագործել անգլալեզու տեսաբանները: Սակայն ժամանակակից բրիտանական կիրառական դրամայի նախտիպը կարելի է համարել 1970-ականներին ստեղծված թատերկական հարթակները, որոնք անվանվել էին «համայնքային-թատրոն», «մերժվածների թատրոն», «կրթության թատրոն» և «զարգացման թատրոն»:

Applied drama անվանումը հուշում է, որ թատերական այս նախագիծը կարևոր է նրանով, որ կարող է կիրառվել նաև այլ բանագավռում, և ցույց տալ կիրառելիության դրական արդյունքներ: Օրինակ Էդինբուրգի «Թրեվերս» թատրոնում հիմնված Class Act նախագծում պրոֆեսիոնալ դրամատուրգների գլխավորությամբ աշակերտները գրում են պիեսներ, որոնք հետո բեմադրուվում են պրոֆեսիոնալ բեմերում: Այս նախագծի կիրառելիության կարևորությունը կայանում է նրանում, որ օգնում է մասնակիցներին բարձրացնել կրթական մակարդակը, դպրոցում հաջողության հասնելու ձգտումը, մոտիվացնում է նրանց, տալիս է ինքնարատահայտման հնարավորություն, օգնում է շփվել միայանց հետ, քննարկել միմյանց պիեսները՝ առանց իրար վիրավորելու:

Իսկ օրինակ, եթե սոցիալական թատրնոը ուղղված  է մեկ այլ ոլորտի խնդիրների ուսումնասիրմանը, օրինակ կալանավայրերում տարվող աշխատանքներին, ապա նախագծի կիրառելիության խնդիրը կդառնա կալանավորների վերականգնողական աշխատանքը, նրանց հասարակության վերադարձնելու առողջ միջոցների մշակումը: Այսպիսով անգլալեզու հարթակում սոցիալական թատրոն հասկացությունը ընկալվում է, որպես թատրոնի և սոցիալական որևէ ոլորտի միջև միջանկյալ արվեստ, որն աշխատում է այն որպես թեմա վերցված ոլորտի նպատակների իրագործման համար:

2. Թատերական մանկավարժություն

Գերմանիայում և գերմանալեզու երկրներում հաճախ կարելի է հանդիպել «թատերական մանակվարժություն» տերմինին: «Թատերական մանկավարժությունը դա մշակութային-գեղագիտական նախագիծ է, որը կնտրոնացած է անհատի՝ ինդիվիդումի վրա, նրա մտքերի, ինքնարտահայտման հնարավորությունների վրա: Այս գաղափարով էլ ստեղծվում է թատրոնը: Թատերական մանկավարժությունը օգնում է զարգացնել մարդու ստեղծագործական և սոցիալական հանրավորությունները, նպաստում անհատական աճին» (Թատերական մանկավարժների միավորման պաշտոնական կայքից(Գերմանիա): www.butinfo.de/aufgaben-und-ziele.). Թատերական մանկավարժությունը արդեն վաղուց ձեռք է բերել ինքնուրույնություն: Դեռևս 1970 ական թվականներին Արևմտյան Գերմանիայում ստեղծվում են ինչպես պետական սոցիալական թատրոններ, այնպես էլ անկախ թատերական հարթակներ: Թատերական մանկավարժությունը, փսիխոդրաման, ազատ բեմերը, ինքնագործ, էքսպերիմենտալ խմբերը, որոնցից նշանավոր էր բրազիլիական «Մերժվածնրի թատրոնը», ստեղծվում են , ի նշան բողոքի ընդդեմ էլիտար, բուրժուական արվեստի:    «Արվեստը բոլորի համար» և «Ցույց տուր քեզ» արտահայտությունները դառնում են ժամանակի կարգախոսները: Գերմանական թատրոնի պատմության մեջ, սոցիալական թատրոնի մեծ թափով զարգացմանը նպաստում է պետական հովանավորչության առկայությունը:

Այսօր Գերմանիայում թատերական մանկավարժությունը դա սոցիալական առաքելություն է, որը կարելի է որպես մասնագիտոթյուն ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Թատերական մանկավարժներն աշխատում են դպրոցներում, մանկապարտեզներում, պատանիների և ծերերի համար ստեղծված ակումբներում, հիվանդանոցներում և թերապեվտիկ խմբերում: Գերմանական շատ թատրոններ ունեն իրենց առանձին մանկավարժական բաժինը: Օրինակ Բեռլինի «Շաուբյունեն», առաջարկում է հանդիսատեսին ոչ միայն դիտել ներկայացումները, այլև մասնակցել վարպետության դասերին, հանրային քննարկումներին կամ ընդգրկվել թատրոնի թատերական խմբակներից մեկում: Այսինքն հանդիսատեսին տրվում է ստեղծագործական պրոցեսին մասնակից դառանալու հնարավորություն: Գերմանալեզու թատերական ասպարեզում սոցիալական թատրոնը դիտարկվում է, որպես միջառարկայական (междисциплинарное) արվեստ, որը միավորում է թատրոննն ու մանկավարժությունը: Դրա նպատակն է անհատի ստեղծագործական ինքնարտահայտման հնարավորությունը, յուրօրինակ կապի ստեղծումը պրոֆեսիոնալ թատրոնի և հադիսատեսի միջ:

COMMUNITY-THEATRE (Թատերական ընկերակցություն)

ԱՄՆ-ում մեծ տարածում ունեն  community-theatre (թատերական ընկերակցություն) , իսկ Կանադյում — popular theatre (ժողովրդական թատրոն) հասկացությունները: Ամերիկյան թատերական խմբակցությունների միավորումը գտնում է, որ թատերական նամանատիպ խմբերում շատ մարդիկ են ներգրավված,  ներկայացումները բազմազան են, հանդիսատեսը նույնպես, երկրում գործող որևէ այլ պերֆորմասնային խմբից էլ ավելին: Հենց այս ենթատեքստով էլ սոցիալական թատրոնը դիտարկվում է, որպես կրեատիվ լուծումների և գաղափարների իրագործման հարթակ: Եվ իհարկե նմանատիպ ընկերակցությունները նպատակ ունեն ոչ միայն զվարճացենլ հանդիսատեսին, այլև բարելավել տեղի հասարակության կենսակերպը, սա է սոցիալական թատորնի այ մոդելի առաքելությունը: Դրանք որպես կանոն ինքնագործ են:

          4. THEATRE FOR DEVELOPMENT (թատրոնը՝ զարգանալու համար)

Եթե խոսենք Աֆրիկյան, Ասիական և Լատինական Ամերիկայի երկրների մասին, ապա այստեղ առավել տարածված է այսպես կոչված զարգանալու համար ստեղծված թատրոնը (Theatre for Development), այն ծառայում է հասարակության կրթության, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, որի մեջ ներառված են պայքարը ընտանիքի ճիշտ պլանավորման, վարակիչ հիվանություններից պաշտպանվելու վերաբերյալ ուղղորդված տեղկություններ: Թատերական այսօրինակ նախագծերի նպատակն է ինովացիոն մեթոդներով փոխել մարդկանց կենսամակարդակը  անձնական խնդիրների վերաբերյալ խմբային երկխոսության միջոցով քննարկվում են սոցիալական վիճակի վերբերյալ հարցերը, դրան դիմակայելու և դրա դեմ պայքարելու մեթոդները: Այս նախագիծը սկիզբ է առել «հալածվածների, ճնշվածների մանկավարժություն» տեսությունից (P. Freire. Pedagogy of the Oppressed // London: Penguin Books, 1996.) որի հիմանդիրն է բրազիլացի Պաուլո Ֆրեյրը: Իսկ նրա աշակերտը՝ Ավգուստո Բոալը՝ բրազիլացի ռեժիսյոր, (նրա մասին առավել մանրամասն  «Аугусто Боаль и «Театр угнетенных» հոդվածում էջ 020) մշակում է «Հալածվածների թատրոն»  տեսությունը (A. Boal. Theater of the Oppressed // Pluto Press, 2000.), որն այսօր մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում:

       5. THEATRE FOR SOCIAL CHANGE (սոցիալական փոփոխությունների թատրոն)

Արտասահմանյան տեսական գրականությամն մեջ շատ հաճախ կարելի է հանդիպել սոցիալական փոփոխությունների թատրոն հասկացությանը: Այս թատրոնը ունի հատուկ ուղղվածություն, քանի որ ահռելի աշխատանք  է կատարում հասարակության շրջանակներում, օգնում է մարդկանց բարձրացնել վերլուծելու, ինքնաքննադատողական մտածելակերպը (S. Thornton. From the Personal to the Political: Theatre for Social Change in the 21st Century with particular referenced to the work of Collective Encounters: a review of relevant literature. Collective Encounters’ Research Lab, Liverpool, 2012.). «Ի՞նչ է մնում, երբ վերջանում է ներկայացումը: Ի՞նչ է սկսվում, երբ վերջանում է ներկաացումը» — , այսպիսի հարցեր են բարձրաձայնում սոցիալական փոփոխությունների թատրոնների կազմակերպիչները, որոնց նպատակն է ստեղծել այնպիսի թատերական ներկայացումներ, որոնք կհանգեցնեն կոնկրետ սոցիալական փոփոխությունների: Որպես կանոն այս նախագծերրը արվում են, որևէ սոցիալական խնդրի վրա աշխատող խմբի հետ համատեղ, առավել արդյունավետ գործելու նպատակով:  Ինչպես քաղաքական թատրոնը, այնպես էլ այս թատրոնը ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհը, մատանցույց է անում երևույթ և աներևույթ խնդիրները:

Սոցիալական թատրոնի վերաբերյալ հետազոտությունները Մեծ Բրիտանիայում սկսվել են դեռևս 1950 ական թվականներին, Բ. Բրեխտի թատերական գաղափարաբանության  ազդեցության և եվրոպական «նոր ալիքի» ազդեցության տակ: Այս թատրոնի թեորիայի հիմքում սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների խնդիրների բարձրաձայնումն ու օգնության ելքերի որոնումն էր:

Հայկական թատերական տիրույթում այս թատերաձևի տարատեսակն է հիմնած ինտերակտիվ ձևաչափի «Փոփոխությունների թատրոնը»: Սոցիալական թատրոնին հարող ներկայցումներ են Սառա Նալբանդյանի հեղինակած աուտիզմ ունեցող երեխաների մասին <<Աութ>> վավերագրական բեմապտումը, հաշմանդամների սոցիալականացման տեսանկյունից վերբատիմային մոտեցումով Վահան Բադալյանի բեմավորած <<Մի լքիր ինձ>> ներկայացումը, ինչպես նաև կնոջ լիարժեք սոցիլականացման առումով Նանոր Պետրոսյանի  բեմականացրած <<Ջրին պատմեմ>> վերբատիմային ներկայացման որոշ պատումների սյուժետային գծեր:

Սոցիալական թատրոնի երկու անվանի հետազոտողներ՝ Ջեյմս Թոմպսոնը և Ռիչարդ Շեխները առաջարկում են «սոցիալական թատրոն» տերմինն օգտագործել հատուկ սոցիալական խնդիրներ բարձրաձայնող բոլոր թատերական հարթակները բնորոշելիս: (J. Thompson, R. Schechner. Why “social theatre”? 2004. P. 12—13.). Սոցիալական թատրոնին խորթ է այն նորարարությունը, որն հատուկ է ավանգարդի արվեստին: Սոցիալական թատրոնը կարող է կազմակերպվել ցանկացած վայրում. Բանտերում, փախստականների ճամբարներում, հիվանդանոցնեում, մարտական գործողությունների վայրում, ինչպես նաև առանձին թատերկան հարթակներոյմ: Սոցիլական թատրոնի դերասաններ կարող են դառնալ ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքների տեր մարդիկ, սահմանափակ հնարավորությոններով մարդիկ, անչափահաս բանտարկյանլները և հասարակության խոցելի խմբերից, մարգինալիզացված շերտերից դուրս բերված անհատներ: Սոցիալական թատրոնի թեմատիկան հենված է այն ոլորտի տեսական սկզբունքների վրա, որին անդրադռնում է: Օրինակ թատերական մանկավարժությունը, որը սոցիալական թատրոնի տեսակներից մեկն է, հենվում է մանկավարժական գիտության, կալանավայրերում կազմակերպվող թատերական հարթակը հենվում է քրեաբանության և ռեաբիլիտացիայի վրա, որպեսզի խոցելի խբմում ընդգրկված անհատը կարողանա լիարժեք կերպով ընդգրկվել պրակտիկ աշխատանքներում:

Սակայն թատերական այս ձևաչափում ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի պատմություն, որն արժանի է ներկայացվելու, պատմվելու, ինչն էլ հնարավորություն կտա առաջ շարժվելու, դեպի լավը փոխելու իր կյանքը:

Ձևովորված այս ուղղության հանդեպ տեսաբանների հետաքրքությունը շարունակվում է առայսօր, ինչի արդյունքն է հանդիսանում Սոցիալական թատրոնին տրված տարատեսակ սահմանումները:

1. Սոցիալական թատրոնը դա մի երևույթ է, որի ընթացքում հանդիսատեսը հավաքվում է մեկ ընդհանուր նպատակի կամ խնդրի շուրջը, իհարկե օգտագործելով թատերական տեխինիկան:

2. Սոցիալական նախագծերում հեղինակի առջև որևէ լուրջ գեղարվեստական խնդիր ի սկզբանե դրված չէ, բեմադրությունը գեղարվեստական արժանիք կարող է ստանալ թե ոչ դա որևէ նշանակություն չունի, քանի որ նամանատիպ նախագծերը հիմանականում ստեղծվում են ուտիլիտար նպատակներով (հոգեբանական կամ ֆիզիկական վիճակի վերականգնում, կրթություն և այլն):

3. Սոցիալական թատրոնի համար, որպես նախատիպ դարձավ պերֆորմանսային թատրոնը, որի միջոցով էլ մասնագետները սկսեցին ճանաչել և որպես առանձին թատերական ուղղություն դիտարկել սոցիալական թատրոնը:

4. Սոցիալական թատրոնը դիտարկվում է որպես «սոցիալական հատուկ նպատակ ունեցող թատրոն»

5. Եվ իհարկե սոցիալական թատրոնում հաճախ են ընդգրկվում  «ոչ դերասաններ». Դեռահասներ, բանտարկյալներ, ներգաղթյալներ, փախստալաններ և տարբեր սոցիալական խմբի ներկայացուցիչներ:  

6. Սոցիալակն թատրոնը կարող է և չլինել առևտրային, այն կարող է և չունենալ նորարարական ձգտումներ, այն ներառում է գործողությունների իրականացման տարբեր վայրեր՝ բանտերից մինչև հարպարակ (կախված նրանից, թե հեղնակը ինչ ցավոտ խնդրի մասին է փորձում բարձրաձայնել՝ թատրոնի միջոցով):

Այսօր հայտնի են սոցիալական տարբեր խմբերի հետ աշխատող անվանի թատերական հարթակներ, որտեղ ընդգրկված են դեռահասներ, կալանավորներ, ծերեր և այլն: Այդպիսի հարթկաներ են «Շաուբյունե» (Բերլին, Գերմանիա), «Շաուշպիլխաուս» (Դյուսսելդորֆ, Գերմանիա), «Տրավէրս» (Էդինբուրգ, Շոտլանդիա) և այլն: Նամանատիպ ինքնագործ խմբեր կան ոչ միայն Եվրոպայում, այլև Աֆրիկյան, ասիական և Հյուսիսային և Լատինական Ամերիկաներում, այդ խմբերը ստեղծում են ներկայացումներ, որոնց միջոցով բարձրաձայնվում են տարբեր սոցիալակն խնդիրներ:

Օրինակ Մեծ Բրիտանիայում արդեն 20 տարի է գործում է «Cardboard Citizens» («Ստվարաթղթե տուփերի բանկիչները»)  թատերական ընկերությունը, որի բեմադրություները օգնում են փոխել շատ մարդկանց կայնքը՝ աջակցելով հատկապես անտուն մարդկանց: Այն ստեղծել են թղթե տուփերում ապրող մարդիկ, ովքեր գոյատևում էին Լոնդոնի արվարձաններում, ժամանակի ընթացքում ձեռք է  բերում մեծ ճանաչում, սկսում է համագործակցել Մեծ Բրիտանիայի առաջանակարգ թատրոնների և սոցիալական աջակցման  ծառայություններ իրականացնող ընկերությունների հետ:

Թել Ավիվում (Իսրայել) գործող «Նալագաատ» կենտրոնում գործում է թատրոն, որտեղ խաղում են կույրեր, թույլ տեսողություն և լոսողություն ուենցող ու խուլ դերասաններ:

Օգտագործված գրականության ցանկ

1. Адрианова Т. О. Театр как социокультурный феномен / Т. О. Адрианова // Вестник Оренбургского государственного университета. 2014. № 7. С. 82–85.

2. Авдошина Е. Театр возвращается в квартиру / Е. Авдошина : в Петербурге стартует новый инклюзивный проект // Независимая газета: Культура. 2017. 13 ноября. URL: http://www.ng.ru/ culture/2017-11 (дата обращения: 02.04.2019).

3. Морено Я. Психодрама / пер. с англ. Т. Пимочкиной, Е. Рачковой. – М.: Апрель-пресс, ЭКСМО-Пресс, 2001. – 528 с.

4. Орехова Н. В. Психодраматические методы как способ обучения межличностным коммуникациям URL: http://elar.urfu.ru/bitstream/10995/18883/1/iurp-2010-85(1)-02.pdf (дата обращения: 20.01.2018).

5. Анисимова Е. Как экс-коммуналку в Петербурге превратили в квартиру, где играют люди с аутизмом. СПб : Собака.ru, 2017. URL: http://www.sobaka.ru/city/theatre/65789(дата обращения: 03.04.2019).

6. Дурненков В. Нетеатральная действительность. Петербургский театральный журнал. 2013. № 3(73). URL: http://ptj.spb.ru/archive/73/voyage-from-spb-73-2/neteatralnaya-dejstvitelnost.

7. Проект «CLASS ACT: Восток-Запад» [Электронный ресурс]. – URL: http://islam.in.ua/ru/novosti-v-strane/ proekt-class-act-vostok-zapad-obedinil-molodezh-s-vostoka-i-zapada-ukrainy (дата обращения: 22.01.2018).

8. Петербургский театральный журнал № 3, 2013. Никола МакКартни CLASS ACT: Теория и практика [Электронный ресурс]. – URL: http://ptj.spb.ru/archive/73/theatre-leader-school-73/class-act-teoriya-ipraktika/ (дата обращения: 01.02.2018).

 9. Социальный театр и его имена // Театр: журнал о театре. – 2016. – № 24–25. – 165 с.

10. Кох С. Театральная педагогика в Германии / С. Кох, К. Лоренц, Д. Трахтернах : беседовала Ж. Кеберляйн // Петербургский театральный журнал. 2013. № 3(73).

11. Форум-театр. Интерактивная техника групповой работы [Электронный ресурс]. – URL: http://psy.1september. ru/article.php?ID=200401509 (дата обращения: 01.02.2018).

12. Чубаров И. М. Театрализация жизни как стратегия политизации искусства // Советская власть и медиа. – СПб., 2006. – С. 281–295.

13. Шутценбергер А. А. Психодрама / пер. с фр. Г. Бутенко, К. Бутенко. – М.: Психотерапия, 2007. – 448 с.

 14. Schechner R. Performance Studies: An Introduction, London: Routledge, 2013. – 376 р.

15. Павлович Б. Не так страшна цензура, как отсутствие запроса на правду / Б. Павлович / Петербургский авангард. Театры. 2015. URL: http://avangard.rosbalt.ru/texts/2015/03_March/pavlovich Boris.html (дата обращения: 06.04.2019).

16. Симонова М. Что такое социальный театр: «Территория» и Борис Павлович в Томске / М. Симонова // Томский обзор. ТО! 2017. URL: https://obzor.westsib.ru/article/532679---chto-takoesotsialnyj-teatr-territorija-i-boris-pavlovich-v-tomske.

17. Театр угнетенных : офиц. сайт. URL: https://www.theatreoftheoppressed.org.

18. Инклюзион : офиц. сайт. URL: http://inclusioncenter.ru/2018/08/14/teatr-za-ramkami-chistogoiskusstva.

19. Маккартни Н. Class Act: теория и практика / Н. Маккартни // Петербургский театральный журнал. 2013. № 3(73).

 20. Мухина А. (А)социальный театр и его имена / А. Мухина // Театр. 2016. № 24/25. С. 68–75.

21. Boal А. The Aesthetics of the Oppressed Театр угнетенных / А. Boal. London : Pluto Press, 1979. 21. Bundesverband Theaterpädagogik e.V. = Ассоциация театральных педагогов (Германия) : офиц. сайт. URL: http://www.butinfo.de.

 22. Na Lagaat Center (Тель-Авив, Израиль) : офиц. сайт. URL: http://nalagaat.org.il.

23. Cardboard citizens , Картонные граждане (Великобритания) : офиц. сайт. URL: http://cardboardcitizens.org.uk/.

24. Schechner R. Performance Studies: An Introduction. 3 edition London and New York, Routledge, 2013. 376 p.

 25. Schaubuehne (Берлин, Германия) = Театр : офиц. сайт. URL: https://www.schaubuehne.de.

26. Thompson J. Applied Theatre: Bewilderment and Beyond. РИДЛИ : электронная библиотека. URL: https://readli.net/applied-theatre.

27. Thompson J. Why «Social Theatre»? / J. Thompson, R. Schechner. TDR: The Drama Review. 2004. Vol. 48. N. 3 (T. 183).

28. Мухина А. Социальный театр как междисциплинарное искусство : магистерская диссертация / А. Мухина. СПб, 2015.

29. Отдаленная близость : интегративный театральный проект : офиц. сайт. Театр-студия «Круг II». URL: http://www.otdalennajablizost.ru.

 

Համահավաքեց` ՍՈւՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ

Խմբագրելի

 

899 հոգի