Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
ՄԱՐԻՆԱ ԴԱՎԻԴՈՎԱ - արվեստագիտության թեկնածու, թատերական քննադատ, դասախոս, միջազգային թատերական փառատոնի համակարգող, դրամատուրգ: Ծնվ. 1966թ նոյեմբերի 27 - ին՝ Ադրբեջանական ԽՍՀ -ի Բաքու քաղաքում: 1988թ. ավարտել է ԳԻՏԻՍ-ի թատերագիտական բաժինը: Եղել է Իննա Նատանովնա Սալավյովայի աշակերտուհին։ Նույն թվականին ընդունվել Արվեստագիտության պետական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1992թ. պաշտպանել է «Անգլիական հետվերածննդյան ողբերգության թատերականության բնությունը» ատենախոսությունը (գիտական ղեկավար՝ Ալեքսեյ Բարտաշևիչ) և ապա Արվեստագիտության պետական ինստիտուտում աշխատել որպես ավագ գիտաշխատող։ 1992-2000թ.թ. դասավանդել է ՎԳԻԿ-ում, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում և ՄԳԱԹ-ի Դպրոց ստուդիայում դասավանդել է Արևմտաեվրոպական թատրոնի պատմություն առարկան։ 1995-2000թ.թ. Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի թատերագիտական բաժնում վարել է թատերական քննադատության վարպետության դասեր: 1997-1998 թ.թ. «Մոսկովյան նորություններ», «Ռուսական հեռագիր» թերթերում աշխատել է որպես թատերական մեկնաբան: 1998-2000թ.թ. «Մոսկովյան նորությունների ժամանակ» և 2000-2002թ.թ. «Նորությունների ժամանակ» թերթերում աշխատել է որպես թատերական քննադատ։ 2002 թվականին ղեկավարել է «Պահպանողական» թերթի մշակույթի բաժինը: 2003-2011թ.թ. աշխատել է «Լուրեր» թերթի քննադատ: 2008-2012թ.թ. Openspace ցանցային հրատարակության թատերական բաժնի ղեկավար։ 2010 - 2024 թ.թ. «Թատրոն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 2012 թվականից եղել է Colta.ru պարբերականի թատերկան մեկնաբան և սյունակավար: Հոդվածներով հանդես է եկել նաև «Փորձագետ» ամսագրում: 2001 թ. Դավիդովայի խմբագրությամբ լույս է տեսել «Արևմտաեվրոպական թատրոնը Վերածննդի դարաշրջանից մինչև XIX—XX դդ. սահմանը» համատեղ մենագրությունը։ 2005 թ. հրատարակել է «Թատերական դարաշրջանի ավարտը (ռուսական թատրոնի նորագույն պատմությունը)» հոդվածների ժողովածուն, որը 2006. արժանացել է Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակի: 2018 թվականին թողարկել է «Մշակույթ Zero․ Ռուսական կյանքի և եվրոպական բեմի ակնարկներ» հոդվածների նոր ժողովածուն։ Հինգ անգամ (1998, 1999, 2003, 2007, 2013) եղել է ռուսական «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի կազմում: Այդ ընթացում (2003, 2007, 2013) եղել է տվյալ խորհրդի նախագահը: Երեք անգամ (2005, 2010, 2012) եղել է ռուսական «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի կազմում: 1998թ. թատերական քննադատ Ռոման Դոլժանսկու հետ համատեղ հանդիսանում են NET (Նորագույն Եվրոպական թատրոն) ամենամյա թատերական փառատոնի Արտ - տնօրենը: 2014 թ. նշանակվել է Wiener Festwochen վիեննական թատերական փառատոնի ծրագրային տնօրեն: 2016 թվականից խորհրդատվական գործունություն է ծավալում տվյալ թատերական փառատոնում։ 2017 թվականին Hebbel am Ufer թատրոնում բեմադրել է «Eternal Russia» ներկայացումը, որը 2018թ. Բելգրադի BITEF փառատոնում արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին։ 2019թ. որպես տեքստի հեղինակ և ռեժիսոր համբուրգյան «Thalia Theater» - ում Լիտվական Ազգային դրամատիկական թատրոնի և «Գոգոլ - կենտրոնի» հետ համատեղ բեմադրել է «Checkpoint Woodstock» ներկայացումը: 2022թ. նշանակվել է Զալցբուրգյան փառատոնի դրամատիկական ուղղության ծրագրային տնօրեն՝ 2022 թ. դեմ լինելով և քննադատելով ռուս - ուկրաինական պատերազմը՝ հեռացել է Ռուսաստանից, բնակվում է Բեռլինում:
399 հոգի