Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

ՀՈՐԱՑԻՈՅԻ ԿԵՐՊԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆԸ` ՈՐՊԵՍ ՀԻՆ ՀՈւՆԱԿԱՆ ՔՈՐՈՍԻ ՂԵԿԱՎԱՐ

Հորացիոյի կերպարը, պայմանավորված մի շարք բնութագծերով, կտրուկ տարբերվում է ողբերգության մյուս հերոսներից։ Միևնույն ժամանակ կերպարի գործողությունները դյուրությամբ են բացատրվում, եթե դիտում ենք նրան անտիկ ողբերգության տեսանկյունից։ Միայն այդ դեպքում է, որ Հորացիոն ողբերգության ընդհանուր կառույցի մեջ դառնում է տրամաբանված։ Այս կապակցությամբ դիտարկենք հին հունական պարերգչախմբի առանձնահատկությունները։

1. Ի տարբերություն պարերգչախմբի շարքային մասնակիցների (խորևտեսների), ովքեր կատարում էին քնարական հատվածները և սակավ էին ուղղակի հարաբերության մեջ մտնում դերասանների հետ, պարերգչախմբի առաջնորդը (կորիֆայոս) հաճախ է առնչվել ողբերգության գործող անձանց հետ1։


[1] Ярхо В. Н. Древнегреческая литература. Трагедия. стр. 107, М., 2000.


Հորացիոն, որպես մի պարերգչախումբ, բեմում հայտնվում է ավելի վաղ, քան Համլետը և կարծես նախապատրաստում է վերջինիս մուտքը՝ հանդիսականին պատմելով ողբերգության նախընթաց իրադարձությունների մասին.

Հորացիո

Բայց իմ կարծիքի ընդհանուր հակումն ու սլացքն այն է,

Որ դա գուժում է մի մեծ սասանում մեր պետության մեջ:

Horatio

...But, in the gross and scope of mine opinion,

This bodes some strange eruption to our state... (I, 1)

Այստեղ և հետայսու Հորացիոն հանդես է գալիս պարերգչախմբի կորիֆայոսի դերով՝ ի տարբերություն Բեռնարդոյի և Մարցելլոսի, որոնց դրամատուրգը, ըստ էության, տվել է պարերգչախմբի դեր։ Ավելի ուշ, Ուրվականի հետ հանդիպելուց հետո, Համլետն ինքն է ընդգծում այս հանգամանքը, երբ դառնում է Հորացիոյին և Մարցելլոսին հոգնակի թվով (scholars and soldiers).

Համլետ

Այժմ, սիրելի բարեկամներս,

Իբրև բարեկամ, իբրև դասընկեր, իբրև զինակից,

Մի չնչին աղերս շնորհեցեք ինձ:

Hamlet

...And now, good friends,

As you are friends, scholars, and soldiers,

Give me one poor request. (I, 5)

2. Կորիֆայոսի ռեպլիկները, որ ծավալով առավել փոքր են ներածական մենախոսությունից, տեղակայված են կամ քնարական ստրոփեների միջև, կամ պարերգական և խոսքային հատվածների հատման կետերում2:


[2]. Նույն տեղում


Հիշենք պիեսի հանգույցը.

Հորացիո

Տեր իմ, կարծում եմ, որ երեկ գիշեր ես տեսա նրան:

Համլետ

Տեսա՞ր, ու՞մ:

Հորացիո

Ձեր հորը, տեր իմ, թագավորին: (I, 2)

Horatio

My lord, I think I saw him yester night.

Hamlet

Saw whom?

Horatio

My lord, the king your father!

Այնուհետև, Հորացիոն նախազգուշացնում է արքայազնին, որ ուրվականը նրան կարող է հասցնել խելագարության.

Հորացիո

Իսկ եթե նա ձեզ

հասցնել խելագարությա՞ն: (I, 4)

Horatio

What if it...

...draw you into madness?

Հորացիոյի շուրթերից ենք տեղեկանում այն մասին, թե ինչ է պատահել Համլետի հետ Անգլիա հարկադրական ճամփորդության ժամանակ (արքայազնի նամակը):  Նա է հենց հաղորդում, որ մատնիչներ Ռոզենկրանցին և Գիլդենշտերնին սպասում է արդար հատուցումը:

Հորացիո

Ուրեմն` Գիլդենշտերնն ու Ռոզենկրանցը գնում են հիմա(V, 2.)

Horatio

So Guildenstern and Rosencrantz go to’t.

3. «Կորիֆայոսը որոշ ամփոփիչ հատվածներում եզրափակել է ողբերգությունը»3:


[3].  Ярхо В. Н. Трагедия. стр. 108


Հորացիոյի ավարտական մենախոսությունը լիովին համապատասխանում է կորիֆայոսի գործառույթին անտիկ ողբերգության մեջ.

Հորացիո

Եվ դուք կլսեք լկտի, արյունռուշտ, հրեշավոր գործեր

Horatio

So shall you hear

Of carnal, bloody, and unnatural acts... (V, 2)

4. «Կորիֆայոսի ևս մեկ խնդիրը` մեկնել գործող անձանց միջև տեղի ունեցող մենախոսությունների կամ ռեպլիկների փոխանակումը»4.


 [4]Ярхо В. Н. Трагедия. стр. 108


Հիշենք Հորացիոյի հարցերը, երբ Համլետը պատմում է Էլսինորում տեղի ունեցող խնջույքի մասին:

Հորացիո

Այս ի՞նչ է, տեր իմ:

Համլետ

Արքան այս գիշեր տոն է կատարում և խնջույք ունի:

Կոնծաբանում է և գլտորվելով կայթպար է պարում

Եվ երբ լցնում է Հռենոսի գինին իր կոկորդն ի վար,

Թմբուկն ու փողերն այսպես զռում են

Ի պատիվ նրա խմած կենացին:

Հորացիո

Մի՞թե դա մի հին սովորություն է:

Համլետ

Այո, այդպես է

Horatio

...What does this mean, my lord?

Hamlet

The king doth wake to-night and takes his rouse,

Keeps wassail, and the swaggering up-spring reels;

And, as he drains his his draughts of Rhenish down,

The kettle-drum and trumpet thus bray out

The triumph of his pledge.

Horatio

Is it a custom?

Hamlet

Ay... (I, 4)

Սակայն Հորացիոյի հարցերը, եթե հետևենք ընդհանուր մոտեցմանը, անհեթեթ են թվում, քանի որ նա քաջատեղյակ է դանիական սովորույթներին: Միևնույն ժամանակ, Հորացիոյի մեր առաջարկած մեկնաբանության համաձայն, նապարտավոր է աջակցելՀամլետին հայտնի երևույթները լուսաբանելու խնդրում:

5. «Պարերգչախումբը սովորաբար կազմվում է ոչ ժողովրդի ինչ-որ վերացական ներկայացուցիչներից, այլ այն դեմքերից, ովքեր բավական սերտ առնչություններ ունեն ողբերգության հերոսների հետ»5։


[5]Ярхо В. Н. Трагедия. стр. 108


Պարեգչախումբը «Համլետում» Դանիական թագավորության զինվորներն են (Ֆրանցիսկո, Բեռնարդո, Մարցելլոս)։ Նրանք վերացական դեմքեր չեն, այլ մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն իրադարձությունների հետ։

6. «Պարերգչախմբի ընտրությունը բացառում է հերոսներին մեղադրելու հանգամանքը, հերոսներ, որ, իբրև կանոն, զբաղեցնում են առավել բարձր սոցիալական դիրք և պարերգչախմբի հետ կապված են շատ հասկանալի կապերով»6։


[6]Ярхо В. Н. Трагедия. стр. 109


Հորացիոն ինքն իրեն ընկալում է իբրև Համլետի ծառա.

Համլետ

Հորացիո՞ն է սա

Հորացիո

Ինքն է և հավետ ձեր խոնարհ ծառան։

Hamlet

Horatio?..

Horatio

The same, my lord, and your poor servant ever. (I, 2)

Սա լիովին համապատասխանում է պարերգչախմբի կարգավիճակին հին հունական ողբերգության մեջ.

Համլետ

Էհե՜յ, Հորացիո։

Հորացիո

Պատրաստ եմ, տեր իմ, ձեր ծառայության։

Hamlet

What, ho! Horatio!

Horatio

Here, sweet lord, at your service. (III, 2)

Այսպիսով՝ ի դեմս Հորացիոյի պարերգչախումբը պատրաստ է ծառայելու իր հերոսին (պրոտագոնիստին), ով, ըստ իր կարգավիճակի (արքայազն), զբաղեցնում է առաջատար դիրք։

7. «Պարերգչախմբի ևս մեկ խնդիրը ողբերգության մեջ՝ կարեկցանք է, գլխավոր հերոսի սերտ կապի անընդմեջ գիտակցումը և իր ու հերոսի ճակատագրի քնարական մեկնությունները՝ դատապարտելու որևէ փորձից հեռու»7։


[7]Ярхо В. Н. Трагедия. стр. 110


Ողբերգության մեջ, ի տարբերություն մյուս հերոսների, Հորացիոյին տրված է հատուկ նշանակություն։ Նա, ինչպես բազմիցս նշել ենք, «ապրում է աննկատ», բայց հայտնվում է ճիշտ պահին և ճիշտ տեղում։

8. Պարերգչախումբը ներկայանում է իբրև յուրահատուկ գործող անձ, որի դերը հաճախ հանգեցվում է իրադարձությունների ընթացքի զգացական մեկնության, ոչ դրանցում անմիջական մասնակցության8։


[8]Ярхо В. Н. Трагедия. стр. 114


Կարելի է բերել բազում օրինակներ, երբ Հորացիոյի ներկայությունն ու մեկնություններն այս կամ այն դրվագում ստեղծում են կարևոր զգացական երանգ կատարվող իրադարձությունների թիկունքում.

Հորացիո

Գուցե կես բաժին կտան ձեզ։

Համլետ

Ո՛չ, մի ամբողջ բաժին

Հորացիո

Ավելի լավ էր՝ իր հանգով վերջացնեիք։

Horatio

Half a share.

Hamlet

A whole one, I...

Horatio

You might have rimed. (III, 2)

Շեքսպիրի «Համլետ» ողբերգության մասին գոյություն ունեցող մեծաքանակ աշխատությունների մեջ հիմնական խոսքը վերաբերում է հետագա ստեղծագործությունների վրա նրա ազդեցությանը։ Թե որքանով է «Համլետը» պայմանավորված նախընթաց մշակութային իրադարձություններով, քիչ բան է հայտնի։ Ուսումնասիրողները նշում են միայն, որ «Համլետի» սյուժեն յուրացվել է Սաքսոն Քերականից, Բելֆորեից ու Քիդից։ Իրականում ողբերգությունն ավելի խոր արմատներ ունի։

Գիտենք, որ Շեքսպիրն իբրև իր երկի հիմք է ընտրել Քերականի «Վարք դանիացվոց»-ը՝ բազում գործող անձանցով, սյուժետային գծերով, օգտվել է Բելֆորեի լրացումներից ու հավանաբար Քիդի «Նախա-Համլետից», բայց, այդուհանդերձ, նշմարվում է «Համլետի» կապը անտիկ դասական ողբերգության հետ։

Հայտնի է, որ Շեքսպիրի ժամանակ Անգլիայում ընդունված էր Էսքիլոսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունների մեկնությունը։ Բնական է թվում, որ անգլիացի դրամատուրգին հետաքրքրելու էր Օրեստեսի պատմությունը, որ սպանում է իր մորը՝ Կլիտեյմնեստրային և նրա սիրեցյալին՝ Էգիսթոսին, հոր վրեժն առնելու համար։ Ակնհայտ է հին Միկենեում տեղի ունեցածի և Էլսինորում կատարված ողբերգության նմանությունը։ Էսքիլոսի, Սոփոկլեսի ու Եվրիպիդեսի ողբերգությունների հիմքում ընկած է Օրեստեսի մասին միֆը։ Ընդ որում՝ երեք ողբերգություններում էր Օրեստեսի բարեկամն է Պիլադեսը։ Ամենացայտունը, սակայն, Եվրիպիդեսի հերոսն է, որ հանդես է գալիս իբրև Օրեստեսին հավասար կերպար։

Орест

О, мой Пилад, для бедного Ореста

Ты первый и последний друг...

один

Ты от меня не отвернулся.9

(Еврипид. Электра. 94 – 98)

կամ հետագայում «Օրեստես»-ում.

Орест

Не может быть! Пилад? О, меж людей

Милей мне нет создания...10

(Еврипид. Орест. 782 – 783)


[9]Еврипид. Пьесы. стр. 228, М., Искусство, 1960.

[10]  Еврипид. Пьесы. стр. 317, М., Искусство, 1960.


Հիշենք ընկերոջն ուղղված Համլետի խոսքը.

Համլետ

Քանզի դու հավետ մի մարդ ես եղել,

Որ ամենայն ինչ կերլով հանդերձ՝ ոչինչ չես կրում

Եվ բախտի ամեն վարձն ու հարվածը

Ընդունել ես միշտ միահավասար շնորհակալությամբ։

Օրհնյալ են նրանք, որոնց մեջ արյունն ու դատողությունն

Այնպես համաչափ զուգախառնված են,

Որ լոկ շվի չեն բախտի մատերին,

Որ ինչպես ուզի, վրան նվագի:

Տուր ինձ այն մարդը, որ իր կրքերի գերին չլինի,

Եվ ես սրտիս մեջ տեղ կտամ նրան, սրտիս սրտի մեջ,

Ինչպես այժմ քեզ

Hamlet

...For thou hast been

As one, in suff'ring all, that suffers nothing.

A man that Fortune's buffets and rewards

Hast ta'en with equal thanks; and bless’d are those

Whose blood and judgment are so well co-mingled

That they are not a pipe for fortune’s finger

To sound what stop she please. Give me that man

That is not passion's slave, and I will wear him

In my heart's core, ay, in my heart of heart,

As I do thee... (III, 2)

Այսպիսով՝ Շեքսպիրը, ողբերգություն ներմուծելով բացարձակորեն նոր հերոսի՝ Հորացիոյին, ում խնդիրն էր հանդես գալ անտիկ պարերգչախմբի դերով, լիովին կարող էր հենվել Օրեստես-Պիլադես տանդեմի վրա։ Այս դեպքում սպանված հոր զավակի՝ Օրեստեսի փոխարեն Համլետն է, իսկ Պիլադեսի փոխարեն՝ Հորացիոն։

Ինքնին հասկանալի է, որ այս տեսակետը պահանջում է առավել հիմնավոր ուսումնասիրություն։ Սակայն առաջին հայացքից իսկ նկատելի են շեքսպիրյան «Համլետի» անտիկ արմատները։

Այժմ դիտարկենք այն հարցը, թե ինչպես գործնականում, այսինքն՝ թատրոնում, կարելի է կիրառել այս տվյալները։ Կարելի է ամեն ինչ թողնել նույնությամբ և չդիմել նոր մեկնությունների։ Թվում է, սակայն, որ բերված տվյալների լույսով ողբերգությունը կդառնա առավել ընդգրկուն։ Այս դեպքում Համլետի ու Հորացիոյի ամեն մի  երկխոսություն ձեռք է բերում այլ իմաստ։

Հորացիոյի կերպարը՝ իբրև պարերգչախմբի կորիֆայոս, մեր կարծիքով է՛լ ավելի է ընդգծում ներկայացման մոնումենտալությունը։ Բեմում հին հռոմեական պոետ Հորացիուսի և պարերգչախմբի առկայությունը ողբերգությանը հաղորդում է ոչ միայն Վերածնության, այլև անտիկ դարաշրջանի հմայք՝ ընդգծելով մեծ անգլիացի դրամատուրգի հանճարն իր ողջ ընդգրկմամբ։

28.05.2025  04:30

ԱՐԱ Երնջակյան

Նյութի աղբյուրը՝ «Կանթեղ. գիտական հոդվածներ», Երևան, 2011։

104 հոգի