27.05.2025 03:24
ՀԱՆՃԱՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՆՈւԹԱԳՐՄԱՆ ՓՈՐՁ
1972 թվին Մոսկվայում լույս տեսավ երիտասարդ գիտնական, հոգեբանական գիտությունների թեկնածու Ալբերտ Նալչաջյանի «Ինտուիցիան իմացության պրոցեսում» աշխատությունը, որը նվիրված էր գիտական-գեղարվեստական ստեղծագործությունների պրոցեսում՝ ենթագիտակցության և ինտուիցիայի դերի և մեխանիզմների քննարկմանը։ 1975-ին գիրքը թարգմանվեց և լույս ընծայվեց ԳԴՀ-ում, Բեռլինի գիտությունների ակադեմիայի հրատարակությամբ: Այժմ պատրաստվում է գրքի լեհերեն թարգմանությունը՝ Վարշավայում: Գիտնականը հրատարակել է նաև «Դրդապատճառ, կոնֆլիկտ, ֆրուստրացիա» աշխատությունը (Երևան, 1979 թ., հեղինակակից՝ Մ. Մկրտչյան), որտեղ ՍՍՀՄ-ում առաջին անգամ ֆրուստրացիայի և հոգեբանական պաշտպանական մեխանիզմների հարցերը շարադրվում են սիստեմատիկորեն, առաջադրվում են մի շարք նոր տեսակետներ: Առաջարկվող «Արտակարգ օժտվածություն» հոդվածը հեղինակը գրել է «Գարունի» համար:
«Այլ անձի բարձրագույն որակներից պաշտպանվելու ուրիշ միջոց չկա, բացի նրան սիրելուց»։
Գյոթե
Արտակարգ օժտվածության, բացառիկ տաղանդավորության և հանճարեղության բնույթի ու սոցիալական նշանակության հարցերը այնքան հետաքրքրական ու գրավիչ են, որ քաղաքակրթված ազգերի մոտ, նրանց մտածող ներկայացուցիչների կողմից միշտ էլ քննարկման առարկա են հանդիսացել: Այս իմաստով արտակարգ օժտվածության խնդիրն, անշուշտ, համամարդկային է և հավերժական: Մտքի ու երևակայության արտասովոր արգասավորությամբ ու սլացքով օժտված անձինք մշակութային ու սոցիալական առաջընթացի հիմնական շարժիչ ուժերից են, բարձրագույն իմացական արժեքներ ծնողներ, և նրանց կյանքի ու անձնային գծերի ուսումնասիրությունը ունի գիտական ու գործնական արժեք: Այդ արժեքավորությունը էլ ավելի պատկառելի է դառնում գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում, երբ տաղանդների բացահայտումը, զարգացումն ու ժամանակին՝ կատարվող մասնագիտական կողմնորոշումը դառնում են պետական կարևոր խնդիր:
Ընդ որում մենք խիստ սահմանագիծ չենք անցկացնի մեծ տաղանդի և հանճարի միջև:
Ելնելով ականավոր անձի գործունեության արդյունքներից, նրան հանճարեղ են անվանում, երբ նա իմացության այս կամ այն բնագավառում կատարում է սկզբունքային, հեղափոխական բնույթի տեղաշարժեր: Նման տեղաշարժերը հնարավոր են, եթե հայտնագործվել են բնության նոր օրենքներ, երևույթների վերաբերյալ ստեղծվել են միանգամայն նոր տեսակետներ, եթե գիտնականը, գրողը կամ արվեստագետը ստացել են ըստ բովանդակության ու ոճի անառարկելիորեն նոր արդյունքներ: Ստեղծագործական ընդունակությունների այդ բարձրագույն աստիճանին հասած անձի «հանճարի» նորամուծություններն անվանում են «հանճարեղ»: Հոգեբանական ուսումնասիրությունների նպատակն է բացահայտել հանճարեղ անձանց հատուկ կայուն ու կրկնվող գծերն ու անհատական յուրահատկությունները, ընդունակությունները, բնավորության ու խառնվածքի առանձնահատկությունները, նրանց ստեղծագործական պրոցեսի վրա դրականորեն կամ բացասականորեն ներգործող հանգամանքները:
Սակայն որքան ավելի օժտված են մարդիկ, այնքան ավելի մեծ են նրանց անհատական տարբերությունները և միմյանցից, և (հատկապես) միջակ ընդունակությունների տեր մարդկանց այն ստվար բազմությունից, որն, անկասկած, մարդկության հիմնական զանգվածն է կազմում և որը լուծում է առաջին հերթին մեկ հիմնական խնդիր` մարդկության վերարտադրության խնդիրը:
Արտակարգ օժտվածություն ունեցող մարդկանց այդ մեծ բազմազանությունն ու անհատական տարբերակների սպեկտրի լայնությունն է հիմնական պատճառներից մեկը, որ հանճարի ու տաղանդի ընդհանուր ու բնորոշ հոգեկան գծերի հայտնագործությունը դարձնում է շատ դժվարին գործ:
1. ՀԱՆՃԱՐԻ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆԸ
Խոսելով Ա. Էյնշտեյնի մասին և նկատի ունենալով նաև մտքի այլ հսկաների, Բ. Գ. Կուզնեցովն իր «Էյնշտեյն» աշխատության մեջ գրում է. «Հանճարը նա չէ, ով շատ գիտե, քանի որ դա հարաբերական բնութագիր է: Հանճարը շատ բան է ավելացնում այն ամենի վրա, ինչ գիտեին մինչև նա: Հենց այդպիսի ավելացումն է կապված մտածողի մտքի և հուզական աշխարհի առանձնահատկությունների հետ»: «Հայնեն ասում էր, - շարունակում է Բ. Գ. Կուզնեցովը, - որ հսկաների ուսերին կանգնած թզուկը հսկայից ավելի հեռուն է տեսնում, բայց նրանում չկա հսկայի սրտի բաբախյունը: Հանճարի էպիգոնները, որպես կանոն, նրանից շատ բան գիտեն, բայց նրանք անձամբ ոչ մի նորամու ծություն չեն կատարում, գիտությունը նրանց ձեռքում աճ չի ապրում, նրանց մտքերում և զգացմունքներում բացակայում է «ֆաուստի ոգին»:
Ինչպիսի՞ն է հանճարի հիշողությունը և պարտադի՞ր է, որ մտքի արգասավորությունը հենվի արտակարգ հիշողոթյան վրա: Հանճարեղ անձանց կենսագրություններին ծանոթանալիս առանց դժվարության կարելի է նկատել, որ նրանց շարքում եղել են փայլուն հիշողություն ունեցող անձինք, ովքեր իրենց ընկալածը երբեք չեն մոռացել և հեշտությամբ վերարտադրել են անհրաժեշտության առաջացման դեպքում: Բայց եղել են նաև այնպիսի անկասկած մեծատաղանդ կամ հանճարեղ անձինք, ովքեր, պետք է կարծել, ոչ միայն արտակարգ հիշողություն չեն ունեցել, այլև տառապել են որոշ մոռացկոտությամբ: Չ. Դարվինը իր հիշողության մասին գրել է. «Իմ հիշողությունն ընդարձակ է, բայց հստակ չէ, այն բավականացնում է այնքան, որպեսզի աղոտ հիշեցման միջոցով ինձ նախազգուշացնի, թե ես դի տել կամ կարդացել եմ մի ինչ-որ բան, որը հակասում է իմ հանած եզրակացությանը կամ, ընդհակառակն, հաստատում է այն, իսկ որոշ ժամանակից հետո ես մտաբերում եմ, թե որտեղ պետք է որոնել իմ աղբյուրը: Մի տեսակետից իմ հիշողությունն այնքան թույլ է, որ ես երբեք չեմ կարող որևէ առանձին թվական կամ ոտանավորի տող մի քանի օրից ավելի երկար միտս պահել»: Դարվինի այս ինքնադիտումը խիստ արժեքավոր է և համապատասխանում է հիշողության պրոցեսների ու բովանդակությունների մասին նորագույն պատկերացումներից մեկին, մարդն իր ընկալած տպավորությունների, ինֆորմացիայի գերակշռող մասը պահում է իր ենթագիտակցության մեջ, սակայն դժվարը դրանք վերարտադրելը և օգտագործելն է: Հիշողության մեխանիզմներից ամենից թույլ զարգացածը վերհիշման, անցյալում ընկալվածը գիտակցության ոլորտում հստակորեն վերարտադրելու պրոցեսն է: Սակայն եթե գիտելիքները հիշողության մեջ կան, ապա դրանք շատ հաճախ, ինչպես Չ. Դարվինի մոտ, աղոտ հիշեցման ձևով թույլ են տալիս խուսափել սխալներից: Սա նշանակում է նաև, որ ենթագիտակցական գիտելիքները ևս ակտիվ են, իսկ առանձնապես ակտիվ` օժտված անձանց մոտ:
Ստեղծագործության հոգեբանության բնագավառում աշխատող մասնագետները իրավացիորեն առաջարկում են տարբերակել ստեղծագործական տեսակետից քիչ արդյունավետ էրուդիտ-գիտնականներին («քայլող հանրագիտարաններին») ստեղծագործական անսովոր արգասավորությամբ աչքի ընկնող գիտնականներից, ովքեր իրենեց միտքը չեն ծանրաբեռնում օպերատիվ գիտելիքներով, ունեն հզոր երևակայություն և փայլուն մտքեր են հղանում նույնիսկ միայն ակնարկների հանդիպելիս:
Հոգեբանության համար շատ կարևոր է մարդկային տիպետի պրոբլեմը: Ըստ հայտնի տեսակետներից մեկի բոլոր մարդկանց կարելի է բաժանել ինտրովերտ և էքստրավերտ տիպերի: Ինտրովերտները մեկուսացող են, քիչ են շփվում մարդկանց հետ, սիրում են հանձնվել իրենց երևակայական պատկերների հոսքին՝ հաճախ հրաժարվելով պահանջմունքների իրական բավարարումից, նրանց մտածողությունն ու ուսուցման պրոցեսներն ավելի արդյունավետ են, նրանց ակտիվությունը առավելապես պայմանավորված է ներքին դրդապատճառներով, նրանք ավելի հետևողական են և ավելի խոր ապրումներ են ունենում։ Էքստրավերտները ունեն հակադարձ գծեր: Ընդ որում ինտրովերսիան և էքստրավերսիան, ըստ այդ բնագավառի ամենահայտնի հոգեբան Այզենկի, կանխորոշված են ժառանգականորեն: Փորձերը ցույց տվեցին, որ լուրջ տարբերություններ կան նաև էքստրավերտների և ինտրովերտների հիշողության որակներում: Ինտրովերտների հիշողության մեջ ընկալված գիտելիքները ավելի ամուր և տևականորեն են մտապահվում, որի հետևանքով որոշ ժամանակ անց գիտելիքների վերհիշումը դառնում է ավելի լրիվ։ Այս երևույթն անվանում են «ռեմինիսցենցիա»: Իր ապրման բնույթով այն շատ նման է մտքի ինտուիտիվ «փայլատակման» երևույթին, որի շնորհիվ մարդու գիտակցության մեջ նոր գաղափարներ են ծնվում: Ելնելով այս հանգամանքից, կարելի է առաջադրել վարկած այն մասին, որ մտավոր արտակարգ օժտվածությամբ, հատկապես մեծաթիվ նոր մտքեր ծնելու ցայտունորեն արտահայտված առանձնահատկությամբ, առավել մեծ չափով պետք է օժտված լինեն ինտրովերտները: Եթե այս վարկածը հաստատվի, ապա այն թույլ կտա տաղանդի և հանճարի պրոբլեմը որոշ ասպեկտով փորձարարական հետազոտության առարկա դարձնել: Պետք է նշել սակայն, որ այս վարկածը առավելապես ճիշտ է գիտնականների, այլ ոչ թե արվեստագետների համար:
Այնուամենայնիվ մարդու հիշողության հնարավորությունները, ինչ տիպի էլ նա պատկանելիս լինի, հսկայական են: Այդ մասին են վկայում մի շարք առանձնահատուկ դեպքեր, որոնք նկարագրված են հոգեբուժական և հոգեբանական գրականության մեջ: Ընդ որում վերհիշվում են նույնիսկ վաղ մանկության (անգամ 1,5-2 տարեկան) շրջանում ընկալված պատկերներն ու գիտելիքները: Այսպես օրինակ, մի ծեր և անգամ իր մայրենի գերմաներեն լեզվին վատ տիրապետող մարդ մահվան անկողնում սկսեց խոսել մաքուր հին հունարենով՝ զարմանք պատճառելով լսողներին: Սակայն պարզվեց, որ երիտասարդ տարիքում մի մեծահարուստի տանը ծառայելիս, նա հունարեն տեքստեր է անգիր unվորել (առանց դրանց իմաստը հասկանալու)՝ տանտիրոջ տղային ուսման մեջ օգնելու նպատակով: Մոտ 50 տարի անց, առանձնահատուկ հոգեվիճակում, այդ գիտելիքները անսպասելիորեն ակտիվացել են, և ծերունին սկսել է ենթագիտակցորեն արտասանել դրանք:
Այդպիսի օրինակները բազմաթիվ են: Սակայն ավելի ծանրակշիռ են ժամանակակից փորձարարական տվյալները, որոնք ցույց են տալիս, որ ուղեղի որոշ տեղամասեր էլեկտրականությամբ գրգռելիս բոլոր մանրամասնություններով վերարտադրվում և մտավոր հայացքի դեմ են հառնում վաղ անցյալի վաղուց մոռացված և նշանակությունից անգամ զուրկ իրադարձությունների պատկերներ: Ակնհայտ է, որ մարդու հիշողության մեջ անհամեմատ ավելի շատ ինֆորմացիա է պահպանվում, քան նա կարող է գիտակցորեն մտաբերել։ Ընդ որում նույնիսկ միջին ընդունակությունների տեր մարդու հիշողության ծավալը հսկայական է, ըստ խիստ մոտավոր հաշվումների` 1015 բիտ: Ոչ ոք չի հասցնում իր կյանքի ընթացքում օգտագործել այդ մեծ հնարավորությունները: Այնպես որ արտակարգ հիշողություն դրսևորող անձինք ինչ-որ պատճառով ավելի լավ են օգտագործում այդ հնարավորությունները: Օրինակ, կարդինալ Մեցցոֆանտին 114 լեզու գիտեր և երբեք չէր մոռանում մեկ անգամ ընկալած բառը: Վերջերս մամուլում երևաց մի հաղորդագրություն, ըստ որի Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Ռ. Ռասկը խոսում էր 230 լեզուներով։ Փայլուն հիշողություն են ունեցել մի շարք հայտնի և, անկասկած, տաղանդավոր անձինք: Հուլիոս Կեսարն ու Ալեքսանդր Մակեդոնացին ճանաչում էին իրենց բոլոր զինվորներին` թվով մոտ 30 հազար մարդու: Հիանալի հիշողություն ունեին ականավոր մաթեմատիկոսներ Լեոնարդ Էյլերը և Կ. Գաուսսը (որը, բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը լինելուց բացի. տիրապետում էր մոտ 20 լեզուների): Նման օրինակները ևս մեծաթիվ են: Արդյունավետ հիշողությունը օժտվածության կարևոր կողմերից մեկն է, այն նպաստում է մտածողության և երևակայության աշխատանքին, մշակման համար նյութ է մատակարարում իմացական այդ բարձրագույն պրոցեսներին: Բանականության մակարդակի և հիշողության արդյունավետության միջև գոյություն ունի դրական կապ: Որքան ավելի օժտված է մարդը, այնքան ավելի արդյունավետ է նրա հիշողությունը։ Քանի որ բարձրագույն իմացական պրոցեսների իրագործման համար շատ կարևոր է բառերը և մտքերը արագ և ճկունորեն խոսքով արտահայտելու կարողությունը, ապա կարելի է պնդել, որ լեզվական արտակարգ ընդունակությունները միշտ վկայում են մտավոր բարձր կարողությունների առկայության մասին։ Մտավոր թուլության համարյա բոլոր դեպքերում թույլ է լինում նաև հիշողությունը (բացառություն են կազմում որոշ արտակարգ «հաշվիչներ» և այլ փոքրաթիվ անձինք)։ Սակայն նորմալ հոգեկան և ֆիզիկական առողջության դեպքում հիշողությունը կարելի է մարզել և ընդլայնել: Քանի որ տաղանդավոր մարդիկ նաև աշխատասեր են, ապա հետևողական աշխատանքի շնորհիվ հսկայական գիտելիքներ են կուտակում: Խոսելով Բալզակի արտակարգ հիշողության մասին, Մ. Առնաուդովը գրում է. «Արտակարգ հիշողությունը զգալի չափով այն ջանքերի արդյունք է, որ կատարում է միտքը՝ տաղանդի հակումներին բավարարություն տալու և նախատեսված նպատակներին հասնելու համար»: Այս եզրակացության հետ լիովին կարելի է համաձայնել:
2. ՀԱՆՃԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՍԻՐՈւԹՅՈւՆԸ
Հազիվ թե կարելի է պատկերացնել մեծատաղանդ, առավել ևս հանճարեղ մարդու, որը չցանկանար իր կյանքի յուրաքանչյուր րոպեն օգտագործել աշխատելու համար: Չէ որ այդպիսի աշխատանքը նրա ամենախոր պահանջմունքները, ինքնադրսևորման ու ինքնահաստատման հակումները բավարարելու լավագույն միջոցն է: Ծույլ հանճարը անհնարին երևույթ է, եթե նա, իհարկե, չի տառապում ֆիզիկական ու հոգեկան ուժերը ջլատող հիվանդությամբ։ Սակայն այդ վիճակում անգամ հանճարը ծույլ մարդու տպավորություն չի կարող գործել: Նա նյարդային անհանգիստ ու տագնապալից վիճակներ կապրի, դես ու դեն կընկնի, մի գործը կիսատ թողնելով կանցնի մյուսին, երրորդին: Նա այդպես կվարվի նաև գերհոգնածության դեպքում, եթե հանգստանալու հնարավորություն չունի: Ի վերջո, նա կարող է հոգեկան լուրջ խախտումներ ունենալ՝ ստեղծագործել և ինքնահաստատման հասնել չկարողանալու պատճառով, բայց անգործունյա վիճակում երբեք չի հայտնվի, քանի որ նրա ներքին շարժիչ ուժերը շատ են հզոր: Նրա միտքը անդադար կաշխատի, թեն ոչ հետևողականորեն: Հիվանդության պատճառով անհրաժեշտ թարմ ինֆորմացիա կուտակելու և նոր արդյունքներ ձևավորելու հնարավորությունից զրկված լինելով նա կսկսի արտադրել ինքնատիպ, բայց ֆանտաստիկ գաղափարներ:
Ոչ թե աշխատասիրությունն է մարդուն հանճարեղ դարձնում, այլ հանճարեղ օժտվածությունն է մարդուն մղում անդադար ու ոգեշունչ աշխատանք կատարելու:
Այս տեսակետից խիստ բնորոշ է Ա. Էյնշտեյնի կյանքը: Նա ցանկանում էր աշխատել փարոսի վրա, որպեսզի վայելեր միայնության հաճույքը և անկաշկանդ կերպով մտածեր իրեն հուզող գիտական ու փիլիսոփայական խնդիրների մասին: Նա հաճույքով էր օգնում մարդկանց, ընդունում էր բազմաթիվ այցելուների: «Նա բարի էր, բարեհամբույր, զրուցասեր, ժպտում էր, - գրում է Լեոպոլդ Ինֆելդը, - բայց մեծագույն, թեև թաքուն, անհամբերությամբ էր սպասում այն րոպեին, երբ ի վերջո կկարողանար վերսկսել աշխատանքը»: Քանի որ բարձր մակարդակի գիտական աշխատանքը հնարավոր է միայն մենակության պայմաններում, ապա հանճարը միշտ ձգտում է առանձնանալ և ներանձնանալ։ Վերջինս բնականոն ձևով առաջ է գալիս ինտրովերտ անձանց մոտ, և, ուրեմն, կրկին անգամ կարելի է պնդել, որ հանճարեղության գծերով օժտված են առավելապես այդ տիպի մարդիկ, որոնց մոտ հատուկ արդյունավետությամբ են աչքի ընկնում հիշողության պրոցեսները: Ինտրովերսիան բարենպաստ պայմաններ է ստեղծում ներհայեցողության և մտածական ընդունակությունների զարգացման համար:
3. ՀԱՆՃԱՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈւԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Գերմանացի գիտնական Է. Կրեզմերը առաջիններից մեկն էր, որը հստակորեն ձևակերպեց այն տեսակետը, որ հանճարը (օրինակ՝ պոեզիայի և երաժշտության բնագավառում հանդիսանում է մի քանի սերունդների ընթացքում տեղի ունեցող թաքուն նախապատրաստական աշխատանքի արդյունք։ Բացառիկ օժտվածության տեր մարդիկ անսպասելիորեն են հայտնվում հենց այն պատճառով, որ երկար ժամանակի ընթացքում նախապատրաստվում են որոշ տոհմերում: Այդպիսի թաքուն նախապատրաստական աշխատանքի դրսևորումներից մեկը հանճարի վաղ հասունացումն է համարվում: Օրինակ, Լոպե դե Վեգան և Մոցարտը արդեն 5 տարեկանում, համապատասխանաբար, բանաստեղծություններ և մենուետներ էին հորինում։ «Իսկական գեղանկարիչն իր դայակի գրկում արդեն գեղանկարիչ է» միտքը լավ է արտահայտում այս տեսակետը: Նկատված է, որ գիտնականները ավելի շուտ են հասնում իրենց հանճարի ծաղկման բարձրագույն աստիճանին, քան արվեստագետները։ Գիտնականներից շատերը իրենց հիմնական հայտնագործությունները կատարել են մինչև 40 տարեկան դառնալը, թեև կան նաև տպավորիչ բացառություններ (Պասկալ, Ֆարադեյ և այլք)։ Նոբելյան մրցանակի դափնեկիրների միջին տարիքը 51 է, ընդ որում ֆիզիկոսներինը՝ 45: Մշակման ենթակա ինֆորմացիայի հարատև աճը այդ տարիքի վրա էական ազդեցություն չի գործում: (Պետք է նկատի ունենալ, որ Նոբելյան մրցանակը շնորհվում է հայտնագործությունը կատարելուց մի քանի տարի անց և բացի այդ, մաթեմատիկոսների համար Նոբելյան մրցանակ չի սահմանված (մինչդեռ նրանցից շատերը իրենց կարևորագույն ներդրումները կատարում են բավական երիտասարդ տարիքում): Ականավոր գիտնականներից շատերը «հրաշամանուկներ» են եղել՝ շատ վաղ տարիքում դրսևորելով իրենց արտակարգ օժտվածությունը:
Ըստ որոշ հետազոտողների հաշվումների մեկ ականա-վոր երաժշտին, որը (օրինակ` Մոցարտի նման) հրաշամանուկ է եղել, համապատասխանում է մոտ 3 գիտնական -հրաշամանուկ (Պասկալ. Մաքսվել, Էդիսոն, Գալուա): Մաքսվելն, օրինակ, 16 տարեկանում գիտական զեկուցմամբ հանդես եկավ Լոնդոնի Թագավորական ընկերության նիստում: է. Գալուան մեռավ 22 տարեկանում, բայց անջնջելի հետք թողեց մաթեմատիկայի ասպարեզում։ Սակայն շատ գիտնականներ դպրոցում վատ են սովորել, ընդ որում նույնիսկ այն գիտությունը, որի բնագավառում հետագայում հայտնագործություններ էին կատարելու:
Այս փաստերի լույսի տակ կարելի է մատնացույց անել հանճարեղ անձի ևս մեկ կարևորագույն առանձնահատկություն. հանճարին ներհատուկ է իր հետաքրքրությունների և գործունեության ոլորտները ազատորեն ընտրելու ծարավը։ Եթե չկա նման ազատ ընտրության հնարավորություն, ապա առաջանում է խոր հիասթափություն ու զայրույթ: Հանճարները հստակորեն գիտակցում են իրենցում բնավորության այդ գծի առկայությունը։ «Որքան ես կարող եմ դատել, ես հակում չունեմ կուրորեն հետևելու ուրիշ մարդկանց ցուցումներին», - գրում էր Չ. Դարվինը: Իսկ Ա. Էյնշտեյնը սիրում էր մաթեմատիկան և ուներ մաթեմատիկական արտակարգ ընդունակություններ, բայց այն փաստը, որ անհրաժեշտ էր այդ գիտության այս կամ այն բաժինը ուսումնասիրել քննություն հանձնելու համար, նրանում զզվանք էր հարուցում։ «Այդպիսի ստիպումն ինձ այնքան էր վախեցնում,- գրում էր նա,- որ վերջնական քննությունը հանձնելուց հետո գիտական խնդիրների մասին ամեն մի խորհրդածություն ինձ համար թունավորված էր լինում։ ...Ըստ էության համարյա հրաշք պետք է համարել այն, որ ուսուցման ժամանակակից մեթոդները դեռևս լրիվ կերպով չեն խեղդել սուրբ՝ հետաքրքրասիրությունը, քանզի այդ քնքուշ բույսը, խրախուսանքի հետ միասին, առաջին հերթին ազատության կարիք ունի, առանց որի անխուսափելիորեն կմեռնի»:
Հանճարեղության ժառանգական փոխանցման ակնհայտ դեպքերը, սակայն, տիպական չեն այն իմաստով, որ մեծ թվով տաղանդավոր և հանճարեղ մարդկանց տոհմերում հնարավոր չի եղել մեկից ավելի սերունդների մոտ բացահայտել տաղանդի թեկուզ թույլ դրսևորումներ, առավել ևս` հանճարի «կայծեր»: Նույնիսկ Է. Կրեչմերը ստիպված էր ընդու-նել. «Անկասկած լինում են դեպքեր, երբ հանճարները հայտնվում են նաև առանց այդպիսի (ժառանգական և unցիալ-դասակարգային - Ա. Ն.) ընտրության, ընդ որում անսպասելի տեղերում, ժողովրդի զանգվածում, որտեղ առկա չէ ոչ նախնական բարձր օժտվածությունը, ոչ էլ կոչման նկատմամբ ընտանեկան նախահակվածությունը»: Որպես ներքին նպաստող հանգամանքների այդպիսի «անհասկանալի կոմբինացիաների» օրինակներ Կրեչմերը հիշատակում է Կանտին, Ֆիխտեին, Հայդնին և այլոց։ Կրեչմերը նշում է (և նրա այս պնդումն անշուշտ դրական է), որ հանճարի ծաղկման համար առավել նպաստավոր պայմաններ կան հասարակական քիչ թե շատ կրթված խավերում։ - Unցիալիզմի օրոք, երբ համընդհանուր միջնակարգ կրթությունը մատչելի է դառնում բոլորի համար, տաղանդների բացահայտման ու զարգացման հնարավորությունները անսահմանորեն մեծանում են:
Թեև, ինչպես ասացինք, կան և կլինեն հանճարեղության շատ վաղ դրսևորումներ, այնուամենայնիվ, ընդհանուր օրենք՝ կարելի է համարել աստիճանական աճն ու հասունացումը, որ կատարվում են հետևողական ուսուցման (հատկապես ինքնազարգացման) և դաստիարակության շնորհիվ։ Որոշ մեծատաղանդ, անգամ հանճարեղ անձինք իրենց առաջին լուրջ ստեղծագործական արդյունքները ստացել են բավական ուշ տարիքում (Բալզակ՝ 30, Ռուսո` 40, Գլյուկ՝ 60), մի հանգամանք, որը բոլորովին էլ չի նշանակում, թե իրենց տաղանդի չափերով զիջում են ավելի վաղ հասունացողնրին: Հետաքրքրական է նաև այն փաստը (որը գենետիկական բացատրության է կարոտ), որ զգալի թվով «հրաշամանուկներ» շատ արագ սպառում են իրենց և ստեղծագործական արգասավորության ու ինքնատիպության աստիճանի չեն հասնում:
Ժամանակակից գենետիկան դեռևս ի վիճակի չէ անմիջականորեն, այն էլ մոլեկուլյար և ինտիմ ֆիզիոլոգիական մեխանիզմների մակարդակում, զբաղվելու հանճարեղության ժառանգման հարցով: Մարդու վարքի և հոգեկան որակների ժառանգման հարցերով զբաղվող գիտությունը՝ հոգեբանական գենետիկան (պսիխոգենետիկա) դեռևս շատ երիտասարդ է: Եթե ապացուցված կարելի է համարել, որ ժառանգվում են բնազդները, հիշողության և ընկալունակության որոշ կողմեր, ապա բարձրագույն իմացական հնարավորությունների ժառանգման հարցը ավելի խոր գենետիկա-հոգեբանական ուսումնասիրության կարիք է զգում: Բացառված չէ, որ էվոլյուցիայի պրոցեսում յուրաքանչյուր անհատի մոտ հանդիպող ամեն մի առավել յուրօրինակ և բնական հարմարմանը չնպաստող գիծ չի ամրապնդվել ժառանգականության մեջ, այլ առմիշտ անհետացել է: Ուրեմն մարդու էվոլյուցիոն պատմությունը, պատկերավոր ասած, «հանճարեղության գերեզմանոց» կարելի է անվանել: Հնարավոր է նաև, որ շատերն ունեն թաքուն, դրսևորվող վարքում և հատկություններում (ֆենոտիպում) բացակայող հանճարեղություն, որը պետք է կյանքի կոչել հետաքրքրություն առաջացնելու և այլ միջոցներով:
Դրական կապեր են հայտնաբերվել հայրերի, զավակների և այլ ազգականների ուսումնական հաջողությունների միջև։ Հնարավոր է, որ որոշ ակնառու նվաճումներ՝ կախված են առանձին գենի ներկայությունից, և, ուրեմն, այդ գենին համապատասխանող հոգեկան որակը կարող է ի հայտ գալ տոհմի մի քանի անդամների մոտ: էլ ավելի հավանական է, որ այլ մեծ նվաճումներ կախված են մեծաթիվ գեների անկրկնելի կոմբինացիայից, որը հանճարի որակներ է ստեղծում։ Այդպիսի կոմբինացիան մեկ այլ անհատի մեջ նույն կերպ կրկնվելու միայն չնչին հավանականություն ունի, հաջորդ սերնդի առանձին ներկայացուցիչների տրվում են միայն դրա «բեկորներ»:
Հանճարեղության բնույթն ու կառուցվածքը հասկանալու համար խիստ հեռանկարային են մարդու մտավոր ընդունակությունների, բանականության (ինտելեկտի) ուսումնասիրությունները: Բանական կարելի է անվանել մարդու այնպիսի վարքը, որը հենվում է ժառանգական նախադրյալների վրա և նպատակասլաց կերպով օգտագործում է մարդկության մշակութային ժառանգությունը (խոսքը, հաշվվման կանոնները, գիտական, բարոյական և այլ պատկերացումները)՝ կյանքի ընթացքում ծագող խնդիրները լուծելու համար: Գոյություն ունեն բանականության գործակիցը (IQ) չափող հատուկ խնդիրներ (թեստեր): Այդ գործակիցը ցույց է տալիս մարդու մտավոր զարգացման աստիճանը՝ կախված նրա տարիքից: IQ-ի միջին արժեքը 100 է։ Ժամանակակից հոգեբանության մեջ կա մի տեսակետ, ըստ որի մարդու մտավոր ընդունակությունները լինում են առաջնային կամ տարրական (մտապահելու ընդունակությունը, առարկաների տարածական դասավորվածությունը պատկերացնելու ընդունակությունը, ինդուկտիվ մտածողության ընդունակությունը և այլն) և ընդհանուր օժտվածություն կամ բանականություն, որն էլ հենց չափվում է թեստերի օգնությամբ։ Պարզվում է, որ նույն IQ-ն ունեցող անձինք ըստ առաջնային ընդունակությունների միմյանցից կարող են զգալիորեն տարբերվել: Հենց առաջնային (տարրական) ընդունակությունների մանրակրկիտ ուսումնասիրությունն էլ առավել կարևոր է ժառանգական օժտվածության բնույթը հասկանալու համար: Սակայն առայժմ թեստերի օգնությամբ՝ հնարավոր է խիստ մեծ մոտավորությամբ «չափել» ընդհանուր օժտվածության գործակիցը (IQ), որը, սակայն, մաքուր ժառանգական օժտվածությունը չի չափում, այլ կրում է նաև սոցիալական միջավայրի ազդեցությունը:
Այնուամենայնիվ օժտվածության հարցը ուսումնասիրելու համար թեստերը օգտակար են, հատկապես երբ կիրառվում են երկվորյակներին հետազոտելու համար: Պարզվել է, որ ըստ IQ-ի միաձու (հոմոզիգոտ) երկվորյակները շատ ավելի մոտ են, քան երկձու (հետերոզիգոտ) երկվորյակները: Վերջիններս միմյանցից տարբերվում են նույն չափով, ինչ չափով նույն ծնողների հերթականությամբ ծնված երեխաները:
ժառանգականության նշանակությունը ցայտունորեն է դրսևորվում այն դեպքում, երբ նույն տոհմի հաջորդական մի քանի սերունդներում ծնվում են արտակարգ օժտվածություն ունեցող անձինք: Օրինակ, Բախերի տոհմում 1550 թ.-ից մինչև 1800 թ. հանդես են եկել 60 երաժիշտներ, որոնցից 20-ը՝ ականավոր: Առավել մեծ ուժով երաժշտական օժտվածությունը դրսևորվեց հանճարեղ կոմպոզիտոր Իոհան Սեբաստիան Բախի մոտ (1685-1750)։ Բեռնուլիների տոմում եղել են մի շարք ականավոր մաթեմատիկոսներ, Դարվինի տոհմում` մի քանի մեծատաղանդ գիտնականներ: Բայց այնպիսի հանճարեղ անձինք, ինչպիսիք են Բեթհովենը և Գաուսը, միայնակ են կրում իրենց փառքը իրենց տոհմակիցների շարքում։ Մարդկային ամեն մի խոշոր նվաճում, անշուշտ, պայմանավորված է և ժառանգականությամբ, և դաստիարակությամբ, սակայն հիշատակված օրինակները անառարկելիորեն ցույց են տալիս, որ առանց ժառանգական արտակարգ օժտվածության մեծ նվաճումներն անհնարին են: Ըստ IQ-ի համեմատություններ են կատարվել միասին մեծացած հոմոզիգոտ երկվորյակների, առանձին (տարբեր ընտանիքներում) մեծացած հոմոզիգոտ երկվորյակների և հետերոզիգոտ երկվորյակների միջև: Պարզվել է, որ առանձին դաստիարակված հոմոզիգոտ երկվորյակները ըստ IQ-ի միմյանցից ավելի քիչ են տարբերվում, քան նույն ընտանիքում դաստիարակված հետերոզիգոտ երկվորյակները: Այս փաստը խոսում է մտավոր նվաճումների ձեռք բերման գործում ժառանգականության անժխտելի և լուրջ նշանակության մասին: էլ ավելի մեծ են ժառանգական տարբերությունները տարբեր ծնողների զավակների միջև: Որքան ավելի նման են տարբեր մարդկանց կյանքի նյութական պայմաններն ու կրթություն ստանալու հնարավորությունները, այնքան ավելի մեծ չափով նրանց վարքի ու մտածողության որակական տարբերությունները պայմանավորված են ժառանգական տարբերություններով: Ընդ որում ժառանգական տարբերությունները բավական կայուն են: Հոմոզիգոտ երկվորյակների 70 զույգերի 13 տարվա ընդմիջումով կատարված համեմատությունը ցույց է տվել, որ նրանց մտավոր ընդունակությունները (հատկապես վերացական մտածողությունը), գերակշռող տրամադրությունները, հոգեկան գործունեության տեմպը մանկական տարիներից մինչև հասուն դառնալը մնում են կայուն ու անփոփոխ` չնայած կենսափորձի մեծ տարբերություններին:
Հանճարեղության ժառանգական մեխանիզմների մասին արժեքավոր տեղեկություններ կարելի է ստանալ օժտված երեխաների օնտոգենետիկական զարգացման օրինաչափությունները ուսումնասիրելու հիման վրա: Պարզվել է օրինակ, որ արտակարգ տաղանդը կարող է զարգանալ կամ շատ արագ տեմպով և վաղ տարիքում դրսևորվել որպես «հրաշամանուկ», կամ դանդաղ, մտավոր ուժերի աստիճանական կուտակման ճանապարհով: Ընդ որում զարգացման այդ տիպերը իմանալը դեռևս թույլ չի տալիս (գոնե մեր այսօրվա գիտելիքների մակարդակում) կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը: Որոշ հրաշամանուկներ զարգացման հետագա փուլերում կորցնում են իրենց արտակարգ ընկալունակությունը, հիշողության բարձր որակները և այլ բարեմասնություններ և հասուն տարիքում ստեղծագործական ընդունակություններ չեն ունենում։ Այլ «հրաշամանուկներ» իրենց արտակարգ ընդունակությունները պահպանում են շատ երկար, հասնում են ստեղծագործական մեծ նվաճումների և վարպետության: Դանդաղ զարգացող երեխաներից շատերը ևս ի վերջո ձևավորվում են որպես միջակ ընդունակությունների տեր անձինք: Սակայն պատահում են նաև խիստ փոքրաթիվ երեխաներ, որոնք նախադպրոցական և դպրոցական տարիներին հատուկ նվաճումներ ձեռք չեն բերում, անգամ հայտնի են դառնում որպես վատ սովորող, ուշ ըմբռնող և դանդաղ մտածողներ, բայց ավելի ուշ դրսևորում են արտակարգ օժտվածություն: Վերջին տիպին են պատկանել, օրինակ, XX դ. ականավոր ֆիզիկոսներ Ա. Էյնշտեյնը և Ն. Բորը:
Ստեղծագործական ակտիվության ժառանգական, կենսաբանական մեխանիզմների գոյության մասին է խոսում նաև վերջին ժամանակներս հայտնաբերված այն փաստը, որ որոշակի կապ գոյություն ունի արյան շիճուկում միզաթթվի պարունակության մակարդակի և մարդու վարքի այնպիսի կողմերի միջև, ինչպիսիք են բանականությունը, իմացական ակտիվության ոճը, բարձր նվաճումների ձգտելու ուժը և այլն: Միզաթթվի սովորականից ավելի մեծ քանակությունը ակտիվացնում է մտքի աշխատանքը: Պարզվել է, որ այդ թթուն կառուցվածքային ընդհանրություններ ունի կոֆեինի հետ, որը ուղեղի գրգռման մակարդակը բարձրացնելու հատկությամբ է օժտված, վերջինս, չափավոր բաժինններով ընդունելիս, հեշտացնում է մտածողությունը և զուգորդությունների ստեղծումը, թույլ է տալիս տևականորեն մտավոր աշխատանք կատարել: Միզաթթուն, սակայն, արտադրվում է հենց օրգանիզմի կողմից ուղեղի նյութափոխանակության պրոցեսում։ Մարդկանց օրգանիզմում նրա քանակությունը զգալիորեն ավելի բարձր է, քան այլ կենդանիների մոտ: Առաջադրվել է մի վարկած, ըստ որի՝ միզաթթուն գլխուղեղի կեղևի ներքին ակտիվացնող գործոն է հանդիսանում, և ուղեղի ֆունկցիաների վրա նրա ազդեցությունը մարդու մտավոր զարգացման կարևոր պայմաններից մեկն է։
Տարբեր անձանց մոտ միզաթթվի մակարդակը տարբեր է, որի հետևանքով նաև առկա են մտքի աշխատանքի անհատական տարբերություններ: Որոշ հետազոտողներ գտնում են, որ միզաթթվի բարձր տոկոսը ուժեղացնում է անձի պատվասիրությունը, նվաճումներ ձեռք բերելու ձգտումը, հասարակության մեջ ընդունելի համարվող նպատակների հետամուտ լինելու ընդունակությունը: Հայտնի է, սակայն, որ մտավոր արգասավորությունը, որը հատուկ է մեծատաղանդ և հանճարեղ մարդկանց, մտքի ինքնուրույնություն և ճկունություն է պահանջում։ Եթե մտածողի միտքը ճկուն է և ստեղծագործող, ապա նա որոշ անտարբերություն է հանդես բերում ընդունված կարգուկանոնի և տեսակետների նկատմամբ: Եթե հոգեկան այդ որակները համատեղելի են, ապա միզաթթվի բարձր տոկոսն իսկապես կարող է ուժեղացնել հոգեկան աշխատունակությունն ու ստեղծագործական ակտիվությունը: Հատուկ սննդակարգն ու վարժությունները կարող են ժամանակավորապես մեծացնել միզաթթվի քանակությունը: Այն տարբեր է նաև երկու սեռերի ներկայացուցիչների, ինչպես նաև աշխարհագրական տարբեր գոտիներում ապրող մարդկանց մոտ։ Քանի որ մինչև այժմ uտուգված փորձարարական տվյալները մի փոքր հակասական են, պետք է հաշվի առնել երկու առավել ընդհանուր եզրակացություններ, արյան շիճուկի մեջ միզաթթվի տևական բարձր տոկոսը
ա) դրականորեն է ազդում մտավոր ակտիվության վրա
բ) ակտիվացնում է գիտելիքների յուրացման պրոցեսը:
Այս երկրորդ ֆունկցիան ավելի համոզիչ է թվում: Եթե միզաթթուն մտավոր ակտիվության բարձրացման անմիջական պատճառը չէ, այնուամենայնիվ նրա բարձր տոկոսային պարունակության կապը մտավոր գործունեության հետ հաստատված է և այս ուղղությամբ կատարվող հետազոտությունները մեզ խիստ խոստումնալից են թվում նաև տաղանդի և հանճարեղության ժառանգական կենսաքիմիական հիմքերը բացահայտելու տեսակետից:
4. ՀԱՆՃԱՐԵՂՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ
Ստեղծագործական արտակարգ օժտվածությունն այնքան տպավորիչ և աչքի ընկնող, միջին մակարդակից բարձրացող երևույթ է, որ գրավել է նաև որոշ հոգեբույժների ուշադրությունը: Ընդ որում առավել հայտնի են և բազմաթիվ վիճաբանությունների տեղիք են տվել այն կարծիքները, ըստ որոնց հանճարեղությունն ու հոգեկան խախտումները մարդուն ի ծնե տրված են լինում միաժամանակ, որ իբր դրանք անխզելիորեն կապված են միմյանց հետ: Այս տեսակետը առավել հստակորեն և մշակված, փաստական բազմաթիվ տվյալներով ամրապնդված ձևով շարադրված է XIX դ. իտալացի մարդաբան և քրեաբան Չեզարե Լոմբրոզոյի աշխատություններում: Լոմբրոզոն նկարագրում էր մտավոր բարձր օժտվածության տեր մարդկանց հոգե-նյարդային և կազմաբանական՝ այլասերվածության այնպիսի նշաններ, ինչպիսիք են փոքր հասակը և վտիտ մարմինը, ապուշային դեմքը, գանգի անսիմետրիկությունը, ուղեղի կառուցվածքային շեղումները, սեռական խիստ ուժեղ հակումը (հիպերսեքսուալություն) կամ, ընդհակառակը, սեռական գերզսպվածությունն ու անպտղաբերությունը, ծնողների հետ նմանության բացակայությունը, մտավոր խիստ վաղ հասունացումը, թշնամանքը այն ամենի նկատմամբ, ինչը նոր է, թափառելու մտագարությունը, բնավորության անկայունությունը, հույզերի պոռթկանությունը, ոգեշնչումները, որոնք խելահեղության աստիճանի են հասնում, հիվանդագին զգայունակությունն ու տպավորվողությունը, ցրվածությունը: Շատ հանճարներ ունեցել են դիմամկանային ջղաձգություններ, որոնք կապված են եղել հոգեկան խանգարումների հետ, տառապել են Էպիլեպսիայով (Պետրարկա, Մոլյեր, Ֆլոբեր, Նապոլեոն, Դոստոևսկի), մելամաղձոտությամբ և ինքնասպանության մասին հաճախակիորեն կրկնվող մտորումներ են ունեցել (Ժ. Ժ. Ռուսո և այլք)։ Շատերը ակնհայտորեն վեհության մոլուցք են ունեցել (Դանթե, Բալզակ), անընդհատ տառապել են կասկածներից և հիվանդագին ինքնավերլուծություններից (Լ. Տոլստոյ, Ժ. Ռենան), հակումներ են ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ (Ա. Մյուսսե, Է. Պո), ունեցել են հալյուցինացիաներ (Բայրոն), տառապել են բարոյական անզգայնությամբ և հիվանդագին եսասիրությամբ, կամքի ու բնավորության այլ ախտերով։ Որոշ հանճարներ իսկական հոգեկան հիվանդներ են եղել (Տասսո, Ռուսսո, Գոգոլ):
Ելնելով նման (խիստ միտումնավոր կերպով ընտրված) փաստերից, Լոմբրոզոն հանգեց այն մտքին, որ հանճարեղությունը պետք է համարել հոգեախտաբանական այլասերման հատուկ տեսակ, որը նա մտցնում էր «էպիլեպտոիդային այլասերումների» խմբի մեջ: Հանճարեղության դեմ իր ելույթն ավելի համոզիչ դարձնելու համար նա պնդում էր, որ եթե որոշ իսկական հանճարների մոտ թվում է, թե հակաբարոյական հակումների նշանները բացակայում են, ապա այդ միայն առերևույթ է այդպես, որովհետև նման դեպքերում շեղումները կամ աչքաթող են արվել, կամ էլ հանճարի մասին ունեցած փաստաթղթերը լրիվ չեն։
Այս տեսակետը, թեև մի փոքր մեղմացված, զարգացնում էր նաև գերմանացի հոգեբույժ Է. Կրեչմերը: Վերջինիս կարծիքով հոգե-ախտաբանական գծերը հանճարին տալիս են այն ամենը, ինչը նրան գերզգայուն է դարձնում: Օրինակ, այնպիսի հանճարների մոտ, ինչպիսիք են Գյոթեն և Բիսմարկը, Է. Կրեչմերի կարծիքով, նկատելի է նորմալ հիվանդագին գծերի խառնուրդ` հիստերիայի և հիպոխոնդրիայի նշաններով, և վերջինները լրացնում են այն առողջն ու արդյունարարը, որ կա նրանցում: Կրեչմենը նշում է, սակայն, որ հիվանդագին գծերը ուղղակիորեն կապված չեն իմացական օժտվածության հետ և ոչ թե նպաստում են ստեղծագործելուն, այլ խանգարում են:
Չ. Լոմբրոզոյի տեսակետը, որը մինչև այժմ իր կողմնակիցներն ունի, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտնչող միջակության, քաղքենիական մտածելակերպի ելույթը հանճարեղության դեմ: Կոպիտ սխալ կլիներ զգացմունքների նրբությունն ու քնարական գերզգայնությունը, գերընկալունակությունն ու ոգեշնչվելու ընդունակությունը հիվանդագին համարել: Դրանք, ընդհակառակը, մարդկային անհատի հոգեֆիզիոլոգիական բարձր ու առողջ զարգացման, լիարժեքության նշաններ են: Ստեղծագործական ոգեշնչումը հրճվանք է պատճառում, ներքին ուժերի հսկայական աճի զգացողություն է առաջ բերում, մինչդեռ էպիլեպտիկ նոպաներին նախորդող հատուկ հոգեվիճակներին (որոնց և ստեղծագործական ոգեշնչումների միջև նմանություններ են ցանկանում գտնել լոմբրոզոյականները) բնորոշ են զուգորդությունների քաոսայնությունը, մտավոր գործողությունների սխալ, անտրամաբանական ընթացքը, անօգնականության զգացումը:
Ստեղծագործական ընդունակություններով բոլորովին աչքի չընկնող շատ անձանց մոտ, որոնք առօրյա կյանքում նորմալ են համարվում հոգեբուժական մանրակրկիտ հետազոտության շնորհիվ կարելի է հայտնաբերել թեթևակի կամ լուրջ հոգեկան խախտումներ: Ստեղծագործական ընդունակությունների բացակայությունն ինքնին մտավոր հետամնացություն, այսինքն ախտաբանական երևույթ կարելի է համարել։ Բոլորովին էլ հիմքեր չկան պնդելու, որ միջակությունը և հարմարվողականությունն են մարդու հոգեկան զարգացման համար նորմալ երևույթներ: Բացի այդ մտավոր միջակ ընդունակություններ ունեցող շատ մարդկանց մոտ նկատելի են կամքի, զգացմունքների և հակումների շեղումներ, զանազան «սովորական մոլուցքներ»։ Փաստերը ցույց են տալիս, որ հոգեկան հիվանդները մեծ մասամբ անտադանդ, բայց կյանքի պայմաններին վատ հարմարված անձինք են: Հոգեբուժական հիվանդանոցները ոչ մի չափով տաղանդների բնակատեղի չի կարելի համարել: Միջակությունների համեմատությամբ տաղանդավոր և հանճարեղ մարդիկ հազվադեպ են ծայրահեղ եսասիրություն, մելամաղձոտություն, վեհության մոլուցք. ալկոհոլիզմ և այլ հիվանդագին հակումներ ու հատկություններ ունենում։ Ստեղծագործական ակտիվ աշխատանքը հոգեկան առողջության նշան է. այն նպաստում է հիվանդագին ու հակասոցիալական հակումների դեմ պայքարելուն (եթե այդպիսիք մարդու մեջ առաջ են գալիս), հանգեցնում են «հոգու մաքրման» և մարդկությանը նվիրաբերում է լուրջ, երբեմն կայուն արժեքներ:
5. ԱՇԽԱՐՀԻ ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ԸՆԿԱԼՈւՄԸ
Անսովոր օժտվածության տեր անձանց համար բնորոշ է զարգանալու, կյանքում և բնության մեջ՝ հրաշքներ տեսնելու ընդունակության առկայությունը և պահպանումը ոչ միայն մանկության՝ տարիներին, այլև հետագա կյանքում: Կյանքի որոշ փուլերում հասուն մարդու այդ «մանկական» հետաքրքրասիրությունն ու զարմանալու ընդունակությունը՝ ավելի ցայտունորեն են դրսևորվում և կապված են մտավոր ակտիվության մակարդակի բարձրացման հետ: Այդպիսի փուլերը, որոնք վրա են հասնում որոշ հոգնածության ու անտարբերության «ճգնաժամային» փուլերից հետո, կարելի է անվանել հանճարեղության՝ ուժեղացման փուլեր: Մտավոր ակտիվության և անհագուրդ հետաքրքրասիրության այդպիսի խիստ կարճատև ժամանակահատվածներ կարող են լինել նաև ավելի թույլ ընդունակությունների տեր անձանց կյանքում, օրինակ՝ սիրահարվածության՝ ազդեցության տակ: Բայց ժառանգականորեն՝ արտակարգ օժտվածություն ունեցո մարդկանց մոտ այդպիսի վիճակը կարող է դառնալ անընդհատ պրոցես։ Սրա հետևանքով նման՝ անձինք՝ շարունակաբար պրոբլեմային իրավիճակներում են հայտնվում: Այն, ինչ շատերին նույնիսկ ակնհայտորեն հասկանալի է թվում, մտավոր բարձր օժտվածության՝ տեր անձը՝ ընկալում է որպես պրոբլեմ, որպես անհասկանալի մի բան, առեղծված: Պրոբլեմի քիչ թե շատ հստակ ընկալումը ստեղծագործական պրոցեսի սկիզբն է, իսկ չլուծված պրոբլեմի հստակ ձևակերպումն իմացական նվաճում է:
Երբ մեր ընկալումները արդեն չեն համապատասխանում ընդունված տեսակետներին, առաջանում է զարմանք կամ տարակույս: Ընդ որում զարմանքը, որ մարդն ապրում է այդպիսի պրոբլեմային իրավիճակներում հայտնվելիս, զուգորդվում է մտածողության և երևակայության ակտիվ աշխատանքի հետ, անձի գիտակցության ոլորտում առաջ են գալիս դատողությունների նոր շղթաներ և պատկերների նոր զուգորդություններ, որոնք փոխարինելու են գալիս ընդհանուր ճանաչում գտած, բայց տվյալ դեպքում՝ իրեն չարդարացրած տեսակետին: Այսպիսով, հանճարին հատուկ են ոչ միայն աշխարհի պրոբլեմային ընկալումն ու զարմանք ապրելու ընդունակությունը, այլև դրանց ազդեցության տակ առաջ եկող իմացական ակտիվ աշխատանքը, նորանոր պատկերների ու մտքերի ծնունդը, վարկածների առաջադրումը: Հանճարը բազմաթիվ նոր մտքեր է ծնում, նա կարծես հատուկ մտասերող կառուցվածք ունեցող ուղեղ ունի։ Այդ մտքերը նրա գիտակցության մեջ ծագում են բազմաթիվ փայլատակումների ձևով։ Այս իմաստով միայն բացառիկ դեպքերում կարելի է հանճարեղ անվանել այն անձին, որն իր կյանքի ընթացքում միայն մեկ-երկու արժեքավոր մտքեր է ունենում և ողջ կյանքը նվիրում է դրանց մշակմանն ու հիմնավորմանը։ Մտքերի առատությունը՝ հանճարի ամենաբնորոշ որակներից է, որը նրա կյանքը դարձնում է ռոմանտիկական և ներքնապես այնքան հարուստ, որ առօրյա կյանքի սովորական հաճույքները, որ բազմաթիվ այլ մարդկանց կյանքում առավելագույն նշանակությունն են ստանում, նրա աչքում չեն ունենում այն արժեքն ու գրավչությունը, որ դրանց վերագրում են միջակ ընդունակությունների տեր մարդիկ:
Հետազոտողները նկատել են, որ գիտական հանճարին միաժամանակ՝ հատուկ են կասկածամտությունն ու դյուրահավատությունը, մտքի որակներ, որոնք առաջին հայացքից անհամատեղելի են: Այս հակասական որակների առկայության հետևանքով դպրոցում հանճարեղ օժտվածություն ունեցող երեխան դժկամությամբ է սովորում այն կայունացած ու համընդհանուր ճանաչման արժանացած պատկերացումները, որ նրան պարտադրում են սովորել ստեղծագործական երևակայությունից զուրկ ուսուցիչները։ Կասկածամտորեն վերաբերվելով հայտնի գիտական դրույթներին, հանճարը, նույնիսկ արդեն դեռահասության շրջանում, կարող է ցինիզմ դրսևորել:
Երիտասարդ տարիքում մարդու մտածողությունը ճկուն է, իսկ այն բանից հետո, երբ նա բազմաթիվ բացատրություններ է ընկալում ու ամրապնդում իր հիշողության մեջ (ընդ որում դրանց զգալի մասը իսկական գիտական բացատրություններ՝ համարել չի կարելի). միտքը կորցնում է իր թարմությունն ու ճկունությունը, դառնում է առավելապես վերարտադրողական և միայն ոգեշնչման կարճատև ժամանակահատվածներում է վերագտնում իր «անմեղությունը»։ Ահա թե ինչու երբեմն անփորձությունն ու գիտելիքների պակասը նույնիսկ կարող են օգտակար լինել, դրանք թույլ են տալիս այնպիսի հարցեր առաջադրել, որ մինչ այդ ոչ ոք չի բարձրացրել, պրոբլեմներ տեսնել այնտեղ, որտեղ ոչ ոք ի վիճակի չի եղել ճեղքելու «ակնհայտի» խաբուսիկ թաղանթը: Պատանի Մաքսվելը սիրում էր պառկել՝ խոտերի վրա ու զարմանքով դիտել երկինքը: 16-ամյա Էյնշտեյնը՝ երևակայում էր, թե ինչ տեղի կունենա, եթե ինքը տարածության մեջ սկսի տեղաշարժվել՝ լույսի արագությամբ: Հայտնի է նաև, որ Էդիսոնը մանկության տարիներին այնքան շատ հարցեր էր տալիս ակնհայտ թվացող երևույթների մասին, որ ծնողները սկսեցին անհանգստանալ՝ մտավոր հետամնացությամբ չի՞ տառապում արդյոք իրենց երեխան: Մինչդեռ իրականում հենց այդ հարցասիրությունն էլ, որը զգալի չափով հատուկ է բոլոր առողջ երեխաներին, մտավոր արագ ու առողջ զարգացման նշաններից ու նաև պայմաններից մեկն է, ընդ որում, որքան ավելի ինքնատիպ են՝ երեխայի հարցերը, այնքան ավելի մեծ է նրա ստեղծագործական օժտվածությունը։ Երեխայի հարցասիրությունը ճնշելը (որքան էլ այն անհանգստության աղբյուր լինի ծնողների և ուսուցիչների համար) հավասարազոր է նրա ստեղծագործական օժտվածությունը ճնշելուն, իսկ քանի որ նման ճնշումը բավական տարածված է, ապա միայն խիստ հզոր բնածին օժտվածությունն է ապահովում իր ինքնահաստատումը: Հանճարը կարողանում է պահպանել «ի՞նչ է սա» և «ինչո՞ւ» հարցերի մանկական «մոլագարությունը», նրանում պահպանվում է այն բանի հավատը, որ բոլոր հարցերին կարելի է պատասխանել: «Ինչո՞ւ է մարդուց մարդ ծնում» հարցը առաջին հայացքից կարող է անիմաստ թվալ՝ այնքան ակնհայտ է թվում պատասխանը, իսկ հարցը տվողին անշուշտ ծաղրի կենթարկեն։ Բայց հենց նման հարցերն էին, որ հանգեցրին գենետիկայի զարգացմանը։ Հանճարի կարևորագույն առանձնահատկություններից մեկը այդպիսի «խելագար» հարցեր տալու ընդունակության պահպանումն է, և այդպիսի հարցերի շուրջ խորհրդածելն էլ հաճախ հանգեցնում է հայտնագործությունների:
Հանճարի հետաքրքրասիրությունն ու երևույթների էության մեջ՝ թափանցելու հակումը կարող են հանգեցնել որոշ իռացիոնալիզմի և խորհրդապաշտության: Վերջիններս, եթե բնության գաղտնիքների որոնման ուղղվածություն չեն ստանում, կարող են հանգեցնել խոր կրոնասիրության, որովհետև հանճարի համար առօրյա կյանքի հոգսերից ազատվելը կյանքի հիմնական միտումներից մեկն է դառնում, նրա կյանքի ոճի համար խիստ բնորոշ մի առանձնահատկություն: Փիլիսոփայական հանճարի մասին այդպիսի միտք է հայտնել դեռևս Հեգելը, գտնելով, որ փիլիսոփայական՝ օժտվածության նշաններից մեկը իռացիոնալի, խորհրդավորի նկատմամբ ունեցած հակումն է: Իսահակ Նյուտոնն, օրինակ, նրա ստեղծագործական պրոցեսի ուսումնասիրողներից մեկի՝ Ա. Քյոստլերի կարծիքով, «հրեշի և սրբի արտակարգ մի խառնուրդ էր»: Նա աչքի էր ընկնում կրոնական խոր հավատով և կարծում էր, որ աշխարհը ստեղծվել է մ. թ. ա. 404 թվականին և որ արեգակնային համակարգության ներդաշնակությունը՝ աստծո գոյության ապացույցն է: Նյուտոնը միաժամանակ ծայրահեղորեն զգայուն էր իր հասցեին արտահայտված քննադատական դիտողությունների նկատմամբ, մի հատկություն, որը երբեմն հետապնդման մոլագարության էր հասնում: Սա չպետք է զարմանալի թվա մի մարդու համար, որի ինքնահաստատման հիմնական միջոցներն իր գաղափարներն էին: Հայտնի է, թե Նյուտոնը ինչպիսի կատաղի պայքարի մեջ էր մտել Լայբնիցի հետ` հանուն դիֆերենցիալ հաշիվը հայտնագործողի պատվի: Այդ հանճարը բնավորության մեջ հերոսականությունն ու մանրախնդրությունը գոյակցում էին ամենազարմանալի կերպով։ Նման փաստեր հայտնի են նաև Լայբնիցի կյանքից:
Ընդունված տեսակետների նկատմամբ կասկածամիտ վերաբերմունքը, որևէ բացատրություն կամ բուն երևույթները ինքնըստինքյան հասկանալի համարելուց հրաժարվելը և մտքի անկողմնակալությունը սրում են մարդու ըմբռնումը և նրան թույլ են տալիս նույնիսկ առօրյա կյանքում հանդիպող ծանոթ առարկաները տեսնել անհատականորեն, ուրույն հայեցակետից, մի հատկություն, որով օժտված են նկարիչներն ու բանաստեղծները, բայց որն անհրաժեշտ է նաև գիտնականին: Այդ ներքին որակները հանգեցնում են սուր դիտողականության, նման մարդիկ տեսնում են մանրամասնություններ, որոնք այլոց հայացքից վրիպում են: Ահա թե ինչու հանճարներն իրենցում, բացի կասկածմտությունից և դյուրահավատությունից, միավորում են ևս մի զույգ հակառական հատկություններ` մտքի վերացականություն և կոնկրետություն։ Նրանցում տեսական բարձրակարգ մտածողությունը զուգորդվում է սուր գործնական մտածողության և փաստական «աննշան մանրուքները» նկատելու ընդունակության հետ։ Իսկ այդպիսի փաստերը կարող են թաքուն օրինաչափությունների հետքեր հանդիսանալ: Հայտնի է, որ Պյութագորասը «երկնային ոլորտների ներդաշնակությունը» հայտնաբերելու նպատակով սկսեց դիտել դարբնի աշխատանքը: Գալիլեյն իր բարեկամներին խորհուրդ էր տալիս բնափիլիսոփայությունն ուսումնասիրել Վենետիկի զինապահեստներում աշխատող վարպետների մոտ: Աննշան փաստերի հիման վրա հեռուն գնացող, վսեմ ընդհանրություններ կատարելու ընդունակությունը հատուկ է եղել հանճարներից շատերին: Բնության ամենաբարդ օրի նաչափությունները հանճարները կարողանում են տեսնել առօրյա փաստերում՝ միաժամանակ ապրելով իրականության մի քանի մակարդակների վրա։ Գիտական բոլոր մեծ հանճարներն ունեն ընդունակությունների այդ երկկողմանիությունը` ընդհանրացնելու արտակարգ ընդունակությունը զուգորդված առանձին փաստերի նկատմամբ սուր դիտողականության հետ:
6. ՀԱՆՃԱՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ
Ոգու հերոսականությունն ու անձնազոհությունը ևս հատուկ են հանճարներին, ընդ որում վարքի համեստությունն ու պարզությունը դրան չեն հակասում։ Անձնային այդ ներքին շատ էական գիծը, տևականորեն թաքուն մնալով երբեմն այսպասելիորեն դրսևորվում է իմպուլսային գործողություններում ուժեղ հույզերի ազդեցության տակ։ Այս տեսակետից շատ հետաքրքրական է Էյնշտեյնի կյանքի հետևյալ դեպքը 1907 թվականին, Բեռնում, Յակոբ Լաուրի հետ միասին նա լսում է Վագների «Աստվածների կործանումը» օպերան: Էյնշտեյնը, հիացած, շշնջում է ընկերոջ ականջին, «Վագները, թող աստված ինձ ների, իմ ճաշակին չի համապատասխանում, բայց Զիգֆրիդի մահվան այս տեսարանում որքան նրբորեն է արտահայտված հերոսի` ճակատագրի հարվածներից չներված ոգին...»: Չբնկված հերոսական ոգու մասին այսպիսի հիացմունքով կարող է խոսել միայն հերոսության ձգտող և մարդու մեջ հերոսականությունը գնահատող անձը: Սա անհամեստություն, հավակնոտություն չէ: Առանց բարձր հավակնությունների, որոնք հենվում են օժվածության և եռանդի վրա, հնարավոր չէ շոշափելի, առավել ևս մեծ նվաճումների հասնել: Անհամեստությունը առկա է այնտեղ, որտեղ նպատակների և ձգտումների մակարդակը չափազանց բարձր է, իսկ ընդունակությունները` միջին կամ թույլ: Յուրաքանչյուր անձի կողմից իր հավակնությունների մակարդակի ճիշտ ընտրությունը կարևորագույն խնդիր է և մեծ չափով բնութագրում է մարդուն: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում արտակարգ օժտվածություն ունեցող անձի կողմից բարձր կամ ցածր հավակնություններ ունենալու երևույթի ուսումնասիրությունը: Բանն այն է, որ եթե այդպիսի անձը, զգալով իր օժտվածությունը, բարձր հավակնություններ է դրսևորում, ապա հաճախ հակակրանք է առաջ բերում սոցիալական միջավայրում և հայտնվում է կենսական բարդ իրադրություններրում, որոնք խանգարում են նրա ստեղծագործական պրոցեսին։ Սակայն հանճարի համար իր բարձր հավակնությունները թաքցնելը հեշտ գործ չէ, քանի որ հետազոտության համար՝ ֆունդամենտալ և առավել դժվարին պրոբլեմների ընտրությունն ու առօրեական հոգսերից խուսափելը՝ չեն կարող երկար ժամանակ աննկատ մնալ: Բայց հանճարներն անզգույշ են և իրենց մտադրությունները հազվադեպ են թաքցնում: Չ. Դարվինն, օրինակ, հայտարարում էր, որ բացի գիտության նկատմամբ ունեցած սիրուց նա ձգտում էր գտնել այն ընդհանուր օրենքները, որոնց ենթարկվում են փաստերը, և բնախույզների հարգանքը վաստակելու փառասիրական ցանկություն ուներ: Կարելի է անգամ ենթադրել, որ հանճարի համար հավակնությունների ցածր մակարդակ ունենալը վտանգավոր է, քանի որ նա կարող է շատ ժամանակ կորցնել երկրորդական խնդիրների վրա: Ավելի լավ է գիտական ու գեղարվեստական գործունեության հենց սկզբից խորասուզվել այժմեական ամենաբարդ խնդիրների մեջ: Սրա շնորհիվ մասնագիտացման և մտքի հասունացման պրոցեսը խիստ կարագանա:
Բայց հերոսության ձգտելը և մտքի բնագավառում իրական սխրանքներ կատարելը անձից պահանջում է ֆիզիկական ու հոգեկան ուժերի ծայրահեղ լարում, նվիրվածություն ընտրած գործին ու նպատակներին, սեփական «ես»-ի այնպիսի մեծաթիվ պահանջմունքները ճնշելու կարողություն, որոնց բավարարումը շատերի համար երջանկության միակ պայմանն է: Մեծագործության ձգտողը չի կարող «հաճույքի սկզբունքի» հետևորդ լինել սովորական իմաստով, թեև ստեղծագործական պրոցեսն ինքնին բարձրագույն տեսակի հաճույքի աղբյուր է: Այս կապակցությամբ հետաքրքրական են Ժ. Ռենանի խոսքերը. «Այս աշխարհում ճիշտ ճանապարհով ընթանալու համար մարդը պետք է զոհի իրեն մինչև վերջ: Մարդու կյանքի նպատակը միայն երջանիկ լինելը չէ։ Նա մարդկության համար ինչ-որ մեծ բան պետք է հայտնագործի»։ - Երբ հանճարեղ մարդը բարիքներ է պահանջում, ապա այդ, մեծ մասամբ, իր առջև դրված և համամարդկային նշանակություն ունեցող խնդիրները հաջողությամբ լուծելու համար է: Եսասիրությունից ազատվելը հոգեկան հասունացման կարևոր ցուցանիշներից մեկն է և մեծ չափով բնորոշ է հանճարներին: Այս տեսակետից ևս խիստ ուսանելի է Էյնշտեյնի կյանքը, հատկապես հասուն տարի Հում: Առանց եսասիրությունից, եսակենտրոնությունից ազատվելու՝ մեծ նպատակների հնարավոր չէ հասնել:
7. ՀԱՆՃԱՐԻ ԻՆՏՈւԻՑԻԱՆ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈւԹՅՈւՆԸ
Իմացական արտակարգ օժտվածության ակնառու նշաններից մեկը հզոր ինտուիցիայի առկայությունն է: Գիտնականը և արվեստագետը մտքի «փայլատակման» շնորհիվ հստակորեն տեսնում, գիտակցում են այն արդյունքը, որը որոնում էին: Բայց այդ արդյունքը, միշտ նոր լինելով, անսպասելի է և ոգեշնչման վիճակ է առաջացնում։ Գիտական հայտնագործությունների պրոցեսում ինտուիցիայի դերը քաջ գիտակցում են հենց իրենք` ստեղծագործող և փիլիսոփայող բնագետները։ Օրինակ, խոսելով Կոպեռնիկոսի գիտական նվաճումների մասին և արժեքավորելով դրանք, ակադեմիկոս Վ. Համբարձումյանը գրում է. «Այդպիսի մեծ գիտական սխրագործություն կարող էր կատարել միայն այն մարդը, որն ուներ լայն կրթվածություն, կատարելապես տիրապետում էր այն ժամանակվա աստղագիտական և մաթեմատիկական գիտելիքներին, ընդունակ էր խոր վերլուծության ենթարկելու փաստական տվյալներն ու տեսական պատկերացումները, օժտված էր հանճարեղ ինտուիցիայով ու խիզախորեն մարտահրավեր էր նետում ժամանակի գիտական ավանդույթներին, հանրաճանաչ հեղինակություններին և տիրապետող կրոնին: Հենց այդպիսի մարդ էր Նիկոլայ Կոպեռնիկոսը»։ Այս արժեքավորումը առավել ևս հավաստի է, քանի որ տրված է հենց հանճարեղ ինտուիցիայով օժտված բնախույզի կողմից:
Ուրիշի մեջ հանճարեղության առկայությունն, անշուշտ, ավելի հեշտ է հայտնաբերել և հասկանալ հանճարեղ մարդու համար: Սրա ապացույցն է նաև Նիլս Բորին՝ Էյնշտեյնի տված գնահատականը: Խոսելով XX դ. սկզբին ֆիզիկական գիտութան մեջ ստեղծված ճգնաժամային վիճակի մասին, երբ նյութի կառուցվածքի մասին կային միայն փոքրաթիվ չկապակցված տվյալներ, Ա. Էյնշտեյնը գրում էր. «Վիճակն այնպիսին էր, կարծես գետինը փախչում էր ոտքերի տակից և ոչ մի տեղ ամուր հող չէր երևում, որի վրա հնարավոր լիներ կառուցել (Ֆիզիկական տեսությունը։ - Ա. Ն.)։ Ինձ միշտ հրաշք է թվացել, որ այդ տատանվող և հակասություններով լի հիմքը բավական եղավ՝ թույլ տալու համար Բորին՝ հանճարեղ ինտուիցիայով և նուրբ կռահողությամբ օժտված այդ մարդուն, գտնել ատոմների սպեկտրալ գծերի և էլեկտրոնային թաղանթների կարևորագույն օրենքները և քիմիայի համար դրանց ունեցած նշանակությունը: Դա ինձ առ այսօր հրաշք է թվում: Դա մտքի բնագավառում բարձրագույն երաժշտականությունն է»:
Մտածողությունը, ինտուիցիան և երևակայությունը այն հիմնական իմացական պրոցեսներն են, որոնք թույլ են տալիս այդպիսի ներդաշնակ ու նրբագեղ արդյունքներ ստանալ: Բնորոշ է, որ հանճարեղ ինտուիցիայի օգնությամբ ստացված արդյունքները Էյնշտեյնը «երաժշտական» է անվանում։ Իսկապես, եթե գիտնականը օժտված է հանճարեղ ինտուիցիայով, ապա նրա հայտնագործությունները և առաջ քաշած վարկածները ոչ միայն ճշմարիտ, այլև նրբագեղ պետք է լինեն: Մտքի ինտուիտիվ «փայլատակումը» ապահովվում է ոչ միայն ճշմարտության, այլև պարզության ու գեղեցկության (ներդաշնակության, գեղագիտական) մղումներով և դիրքորոշումներով: Այս իմաստով յուրաքանչյուր մեծ գիտնական նաև արվեստագետ է, գեղեցկություն ու ներդաշնակություն որոնող:
Ինտուիցիան տրամաբանական մտածողությունից տարբերվում է նրանով, որ ուսումնասիրվող երևույթների էությունը, նրանց թաքուն կողմերն ու օրինաչափությունները մարդու համար բացահայտում է միանգամից, կարծես չպատճառաբանված, առանց նախնական (անմիջականորեն նախորդած) երկար դատողությունների: Իմացական արդյունքը մասամբ պատկերավոր, մասամբ էլ հասկացությունների օգնությամբ անսպասելիորեն հայտնվում է գիտակցության մեջ և մարդը միանգամից ըմբռնում է կամ հենց նոր իրեն առաջադրված (կամ իր իսկ կողմից ձևակերպված) խնդրի լուծումը, կամ, - ինչ ավելի հաճախ է պատահում, - այն-պիսի խնդիրների լուծումները, որոնց մասին նախկինում նա տևականորեն խորհրդածել էր առանց շոշափելի արդյունքի հասնելու: Երբ խոսքը վերաբերում է գիտական բարդ խնդիրներին, ապա նախնական, հաճախ խիստ մանրակրկիտ ու քրտնաջան վերլուծական աշխատանքը միանգամայն անհրաժեշտ է ինտուիտիվ «փայլատակման» նախադրյալներ ստեղծելու համար: Գիտակցական վերլուծության դադարեցումից հետո խնդրի լուծման ուղղությամբ կատարվում է ենթագիտակցական ծավալուն մտածողական աշխատանք, որի արդյունքներն էլ հանկարծակիորեն հայտնվում են գիտակցության մեջ: Ստեղծագործական պրոցեսում ինտուիցիայի փուլը փաստորեն հանգում է հոգեկանի ենթագիտակցական մակարդակում ձևավորված կամ ձևավորման պրոցեսում գտնվող նոր մտքի թափանցմանը գիտակցության մեջ։ Սա նշանակում է, որ տաղանդի, առավել ևս հանճարեղ օժտվածության կարևորագույն կողմերից մեկը ենթագիտակցական պրոցեսների միջինից ավելի բարձր ակտիվությունն է։ Ինչպես ասացինք, հանճարի հիշողությունը բնութագրելիս, նորագույն որոշ փորձարարական տվյալներ թույլ են տալիս հանգել այն տեսակետին, որ ինտրովերտ անձնավորությունների հիշողության պրոցեսները (հատկապես կոնսոլիդացիան և ռեմինիսցենցիան) ավելի ակտիվ են, ուրեմն ավելի բովանդակալից ու ակտիվ են նաև նրանց ենթագիտակցական պրոցեսները, իսկ այս ամենը նշանակում է, որ առաջին հերթին ինտրովերտների շարքում պետք է որոնել արգասավոր ինտուիցիայով օժտված տաղանդավոր մարդկանց:
Եթե մտավոր բարձր օժտվածության տեր անձանց մոտ բանական (ինտելեկտուալ) հզոր ինտուիցիայի առկայությունը կասկածներ չի հարուցում, ապա ուսումնասիրության հատուկ խնդիր է այսպես կոչված բարոյական ինտուիցիան: Այս հասկացությունն իր նամակներում մի քանի անգամ օգտագործել է Էյնշտեյնը: Որպես ինտուիցիայի այդ հատուկ տեսակի դրսևորման դեպքեր Էյնշտեյնը հիշատակում է երեխաներին և անգամ կենդանիներին, որոնք բավական լավ են իրարից զանազանում՝ բարի ու չար մարդկանց և, հենվելով իրենց ընկալումների վրա, վստահում են առաջիններին և խույս են տալիս մյուսներից: Բարու և չարի ինտուիտիվ տարբերակումը՝ իր կարևորությունը չի կորցնում նաև հասուն մարդկանց կյանքում:
Պետք է նշել, որ այն, ինչ Էյնշտեյնը բարոյական ինտուիցիա էր անվանում, հուզական ապրումակցման (Էմպաթիայի) դրսևորումներից մեկն է և ուսումնասիրվում է հոգեբանների կողմից: Սակայն, ելնելով այն փաստից, որ հանճարների մոտ ինտուիցիայի և՜ բանական, և՛ բարոյական տեսակները տրված են լինում, և այն էլ բավական ցայտուն ձևով, կարելի է ենթադրել, որ գոյություն ունի ընդհանուր ինտուիտիվ օժտվածություն, իսկ ինտուիցիայի առանձին տեսակները նրա մասնավոր դրսևորումներն են: Հանճարը, որն օժտված է ստեղծագործական հզոր ինտուիցիայով, բարոյական տեսակետից բթամիտ ու անթափանցելի չի կարող լինել: Եվ իսկապես, հակառակ Չ.Լոմբրոզոյի տեսակետի, մեծատաղանդ ու հանճարեղ անձինք խիստ զգայուն և վիրավորվող են լինում, անհաշտ՝ անբարոյական արարքների և երկերեսանիության, սեփական խղճի հետ փոխզիջողական գործարքների մեջ մտնելու հակումների նկատմամբ, որ այնքան առատորեն ցուցադրում են մեծաթիվ մարդիկ: Կարծում ենք, որ էմպաթիայի հետ միասին հանճարեղ անձինք օժտված են լինում բարոյական հասունության մյուս հոգեբանական պայմանով ևս՝ բարձր զարգացած ներհայեցողությամբ:
Բարոյական ինտուիցիան ևս ստեղծագործական բնույթ ունի, քանի որ բարոյագիտության բնագավառում նույնպես կարելի է նորամուծություններ կատարել: Այն հանգամանքը, թե ինտուիտիվ արտակարգ օժտվածություն ունեցող անձը ինչպես կօգտագործի իր այդ ընդունակությունը, մեր կարծիքով կախված է առաջին հերթին մանկական, դեռահասության ու պատանեկության գերզգայուն փուլերում ստացած կենսական և այլ անջնջելի տպավորություններից: Այն հանգամանքը, որ որոշ անձինք ողջ կյանքում զբաղվում են բարոյագիտական հարցերով, կարող է այդ նախնական տպավորությունների և անձնական չլուծված պրոբլեմների ու կոնֆլիկտների դրսևորում լինել: Առավել մեծ չափով օժտված անձինք կարող են զբաղվել և գիտական, և բարոյական, և այլ բնույթի պրոբլեմներով: Էյնշտեյնը, օրինակ, խորությամբ էր հասկանում ոչ միայն գիտական, այլև բարոյական պրոբլեմները: Նրան (և նրա հանճարի չափերին մոտեցող այլ անձանց) հատուկ է իր նեղ անձնական շահերից ու ապրումներից ազատվելը «վերանձնականի», համամարդկայինի հետ նույնանալը: Բարոյական վեհությունն ու հիվանդագին նվիրվածությունը ճշմարտությանը՝ արտակարգ չափով հատուկ էին Էյնշտեյնին և նրա մոտ դրսևորվեցին դեռևս մանկության տարիներին: Այդ մասին Ա. Մոշկովսկին գրել է. «Ճշմարտության և արդարության նկատմամբ ունեցած սիրո համար նրան «հնազանդ տղա» էին անվանում: Բայց այն, ինչ երեխային շրջապատողներին հիվանդագին էր թվում, այժմ ներկայանում է որպես նախասկզբնական և անսպանելի բնազդի դրսևորում: Ով ճանաչում է Էյնշտեյնին որպես մարդու և գիտնականի, նրա համար պարզ է, որ այդ մանկական հիվանդությունը լոկ նրա աննկուն բարոյական առողջության նախագուշակն էր»: Այս միտքը կարևոր է նաև այն առումով, որ ճիշտ է բնորոշում անձի հոգեկան հասունության կարևոր կողմերից մեկը՝ բարոյական առողջությունն ու հասունությունը, որի կարևոր դրսևորումներից են ճշմարտասիրությունն ու արդարամտությունը: Էյնշտեյնի և այլ հանճարեղ մարդկանց կյանքի ու հոգեկան կերտվածքի ուսումնասիրությունն, այսպիսով, կարևոր նշանակություն է ստանում մարդաբանության կենտրոնական խնդիրներից մեկի՝ հոգեկան՝ հասունության չափանիշների որոնման ու ձևակերպման խնդիրը լուծելու համար:
8. ՀԱՆՃԱՐԻ ՕԺՏՎԱԾՈւԹՅԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՈւԹՅՈւՆԸ
Ականավոր գիտնականներից և արվեստագետներից շատերին հատուկ է օժտվածության բազմակողմանիությունը նրանցում ժառանգականորեն պայմանավորված մտավոր ընդունակությունների «փնջի» առկայությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելիս միայն կարելի է հասկանալ առաջին հայացքից տարիմաստ թվացող այն փաստը, որ մեծ թվով հայտնի գիտնականներ միայն պատահականության բերումով են սկսել աշխատել այն բնագավառում, որտեղ հետագայում վճռական ներդրումներ են կատարել: Գիտության պատմությանը հայտնի են այդպիսի բազմաթիվ փաստեր: Ի. Կեպլերը պատրաստվում էր աստվածաբան դառնալ, երբ նրան անսպասելիորեն մաթեմատիկոսի աշխատանք առաջարկեցին գավառային դպրոցներից մեկում: Գաուսը դեռևս քսան տարեկանում վերջնականապես չէր որոշել՝ մաթեմատիկոս դառնալ, թե լեզվագետ, քանի որ այդ երկու բնագավառներում էլ արտակարգ ընդունակություններ էր նկատել իր մեջ: Չ. Դարվինին «Բիգլ» նավով ճանապարհորդելու հրավերը պատահական էր, բայց հենց դրան էր պարտական «Տեսակների ծագումը» աշխատության աշխարհ գալը։ Կարելի է պնդել, որ եթե մարդը ծնվել է Գաուսին հատուկ տվյալներով, ապա նա կարող է խոր հետք թողնել տեսական և կիրառական գիտությունների մի շարք բնագավառներում` կախված այն բանից, թե դրանցից որի մեջ նրան կնետի կենսական իրադարձությունների պատահական ընթացքը:
Իսկական հանճարի հոգեկանը ունի լայն հնարավորություններ և պոտենցիալներ, որոնց կիրառությունը հանգամանքների ազդեցության տակ ստանում է մեկ կամ մի քանի ուղղություններ: Գործունեության բնագավառը ընտրելուց հետո մարդը սկսում է դրսևորել իր անհատականության որոշ կողմերը, բայց շատ հնարավորություններ այդպես էլ կարող են թաքուն, չբացահայտված մնալ: Ընդ որում ընտրելով գործունեության այս կամ այն ոլորտը, ոչ ոք նախապես չի կարող կանխագուշակել, թե ինչ արդյունքների կհասնի:
Եթե մեծ օժտվանության տեր անձը կարողանում է հաջողությամբ զբաղվել գործունեության մի շարք տեսակներով, ապա կարելի է առաջադրել մի վարկած, ըստ որի ստեղծագործական եռանդը ճկուն է ու ձևափոխելի և կարող է արդյունավետ դրսևորումներ ստանալ մարդկային ակտիվության տարբեր ձևերում։ Սակայն այս վարկածը ճիշտ է միայն որոշակի սահմաններում, քանի որ ֆիզիկոսին հազիվ թե կարելի է ստիպել, որ նա (անգամ եթե ցանկանա) սիմֆոնիաներ հորինի (թեև բացառված չէ նաև այդպիսի մարդու գոյությունը):
Այնուամենայնիվ չի կարելի չհամաձայնել Ա. Քյոստլերի հետ, որ «...ինտուիցիայի այն հատուկ տեսակը, որը բնորոշ է գիտական հանճարին, կարող է կենտրոնացվել միմյանցից բավական հեռու այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են գույների տեսությունը և երկնային մեխանիկան՝ Նյուտոնի դեպքում, կամ էլեկտրամագնիտիզմն ու գազերի տեսությունը՝ Մաքսվելի դեպքում»: Ավելացնենք, որ բոլոր այդ դեպքերում բացառիկ կարևորություն ներկայացնող արդյունքներ են ստացվել: Այնպիսի հանճարներ, ինչպիսիք էին Արքոիմեդը, Գալիլեյը, Դեկարտը, Ֆարադեյը և ուրիշներ, ունեին մտքի արտակարգ լայնություն ու ճկունություն: Այդ մարդիկ կարծես կյանքի իրենց ճանապարհն անցնում էին այնչափ լիցքավորված, որ բավական էր շփվել որևէ առարկայի և վերջինից կայծեր էին թռչում: Իրենց ողջ կյանքը միայն մեկ գաղափարի զարգացմանն ու հիմնավորմանը նվիրած անձինք ականավոր մտածողների շարքում խիստ փոքրաթիվ են (Կոպեռնիկոսը, նաև Դարվինը և ուրիշներ)։ Բազմակողմանի օժտվածությունը հանճարին ներքուստ տրված ու բնորոշ գիծ կարելի է համարել:
Այդ դրույթն ունի ոչ միայն իմացական, այլև կիրառական նշանակություն: Քանի որ հանճարի օժտվածության տարբեր կողմերը կապված են միմյանց հետ, ապա նեղ մասնագիտացումը նրա համար հղի է վտանգավոր հետևանքներով։ Այն կարող է ճնշել հանճարի ընդունակությունների «փնջի» ձևավորումը, առանց որի նրա անձը կլինի անբնական ու կաշկանդված: Այս դիտողությունը պետք է նկատի առնել «հրաշամանուկների» և ընդհանրապես օժտված երեխաների կրթության ու դաստիարակության գործը կազմակերպելիս: Այն դեպքում, երբ որևէ բնագավառում (մաթեմատիկա, երաժշտություն և այլն) երեխայի արտակարգ օժտվածությունը դրսևորվում է շատ վաղ և ծնողները նրան սկսում են ինտենսիվորեն ու միակողմանիորեն՝ մարզել՝ հենց այդ (և բացառապես այդ) բնագավառում, ապա հաճախ որոշ ժամանակ անց վրա է հասնում՝ հիասթափությունը, երեխայի այդ հատուկ ընդունակությունը, չնայած բոլոր ջանքերին, հետագա ծաղկում չի ապրում և չի հանգեցնում ստեղծագործական ընդունակության ձևավորման: Նեղ մասնագիտացումը, մեր կարծիքով, ավելի լավ է սկսել մտավոր զարգացման ու գիտելիքների լայն հիմքի վրա՝ թեկուզ մի փոքր ուշացումով:
9. ՀԱՆՃԱՐԻ ՍՈւԲԼԻՄԱՑԻԱՆ
Հոգեբանության բնագավառում սուբլիմացիա ասելով հասկանում են բնազդային և այլ «ցածր» տեսակի հակումների ու պահանջմունքների հետ կապված հոգեկան եռանդը ստեղծագործական ակտիվության վերածելու, «վեհացնելու» պրոցեսը։ Սուբլիմացիայի վերաբերյալ հոգեբանական առա-ջին տեսակետը ժամանակին ստեղծել է Զ. Ֆրոյդը: Նրա կարծիքով՝ սուբլիմացիայի կարող է ենթարկվել միայն սեռա-կան եռանդը (լիբիդոն), երբ սեռական հակումները արգելք ների են հանդիպում, ապա իրենց դրսևորումն են գտնում կամ ավելի բարձր մակարդակի (սուբլիմացիոն) ակտիվու թյան ձևերում, կամ ներոտիկ խանգարումների ձևով: Եթե անձը, ի ծնե ունի իմացական բարձր օժտվածություն, ապա նրանում արգելքների հանդիպող լիբիդոն ինքնաբերաբար ուղղվում է իմացական (գիտական, գեղարվեստական) ակ-տիվության ճանապարհներով։ Սուբլիմացիան զգալիորեն մե-ծացնում է հոգեկան աշխատունակությունը, նպաստելով կրքոտ նվիրվածությանը առաջադրված նպատակներին: Զ. Ֆրոյդի այս տեսակետն, անշուշտ, ունի դրական բովան-դակություն, բայց խիստ միակողմանի է: Մեր կարծիքով սուբլիմացվել կարող է հոգեկան եռանդի ցանկացած բաժի նը, որը կապված է ֆրուստրացիայի ենթարկված ամեն մի ցանկության, հակման ու պահանջմունքի հետ, որն իր բնույ րով ստեղծագործական չէ: Բացի այդ, եթե անհատը որևէ բնագավառում ստեղծագործական աշխատանք է կատարում, բայց հանդիպում է անհաղթահարելի արգելքների, ապա նա իր եռանդը կարող է տեղափոխել ստեղծագործական աշխա տանքի մեկ այլ բնագավառ, որտեղ ֆրուստրացվելու հավա նականությունն ավելի փոքր է: Ստեղծագործական (նաև արդեն սուբլիմացված) եռանդի այսպիսի «հորիզոնական» տեղափոխությունը բավական հաճախադեպ երևույթ է:
Սուբլիմացիայի բնույթի ավելի խոր իմացության համար մեզ կարևոր է թվում նաև այն հանգամանքի հետ հաշվո նստելը, որ հոգեկան եռանդի հսկայական լիցքեր կապված են լինում ագրեսիվության, թշնամանքի հետ, և մարդիկ ավելի հաճախ սուբլիմացնում են հենց այդ եռանդը: Եռան-դի այս աղբյուրը ավելի սիստեմատիկորեն օգտագործելու դեպքում կարելի է հասնել աշխատունակության՝ խիստ մե-ծագման՝ միաժամանակ՝ նվազեցնելով այլ մարդկանց նկատ-մամբ ուղղված անբարյացկամ՝ գործողությունների թիվը:
Հանճարեղ մարդկանց կյանքում սուբլիմացիան մեծ դեր է խաղում։ Այն ուժեր է տալիս մարդուն որոշակի խնդիրների մասին անդադար խորհրդածելու համար: Հետևողական մտավոր ջանքերը եռանդի հսկայական ծախս են պահան-ջում: Եթե հանճարն իր ավելի պարզ պահանջմունքների զգալի մասը ճնշման չենթարկեր և դրանց հետ կապված եռանդը սուբլիմացիայի չենթարկել, ապա իր տրամադրու-թյան տակ մտավոր եռանդի այդպիսի հսկայական «զանգ-վածներ» չէր ունենա: Այս դրույթները կարելի է լուսաբանել այնպիսի հանճարների կյանքի օրինակով, ինչպիսիք էին Բ. Սպինոզան, Լեոնարդո դա Վինչին, Էյնշտեյնը և ուրիշներ:
Վերջինիս բարեկամներից մեկը, լեհ ֆիզիկոս Լ. Ինֆելդը գրում է. «Կարծես կար ծայրահեղորեն կենսունակ մի մեխա նիզմ, որն անդադար պտտվում էր նրա ուղեղում: Դա սուր-լիմացված կենսական ուժ էր: Երբեմն նրան դիտելը պար զապես տանջալից էր: Էյնշտեյնը կարող էր խոսել քաղա-քականության մասին, իրեն հատուկ ամենազարմանալի բա-րությամբ լսել խնդրատուներին, պատասխանել հարցերի, բայց այդ ողջ արտաքին գործունեության ետևում զգացվում էր մտքի մշտական աշխատանքը գիտական պրոբլեմների վրա։ Նրա ուղեղային մեխանիզմը գործում էր անդադար, այդ մեխանիզմի հավերժական շարժումը խզեց միայն մահը»: Լ. Ինֆելդն այստեղ նկարագրում է հանճարի սուբլիմացված եռանդի ենթագիտակցական աշխատանքի արտաքին նշան-ները, աշխատանք, որը զուգորդվում է գիտակցության մա կարդակում կատարվող ավելի պարզ ակտիվության հետ։ Այդպիսի ակտիվ ենթագիտակցական աշխատանքը կարող է հանգեցնել արտաքին անտարբերության ու ցրվածության, որը մակերեսային մոտեցման դեպքում կարող է մեկնաբան-վել որպես մեծամտություն, մարդկանց նկատմամբ հետաքըր-քըրության բացակայություն և այլն: Մինչդեռ իրականում Էյնշտեյնը գիտեր խորապես ցավակցել մարդկանց, ապրել նրանց ուրախություններով ու դառնություններով, բայց և միաժամանակ, լարված աշխատանք կատարել: Նույնիսկ սի-րելի կնոջ՝ ծանր հիվանդության օրերին՝ (որը ավարտվեց մա-հով) Էյնշտեյնը աշխատում էր:
Էյնշտեյնի կյանքում սուբլիմացիայի մեկ այլ դրսևորում կարելի է համարել նրա անսահման բարությունն ու բարոյա-կան վեհությունը, որը հիմնված էր պարտքի զգացման վրա։ Բնավորության այդ գծերի ձևավորման գործում մենք կարևոր ենք համարում ագրեսիվության սուբլիմացիան: Էյնշտեյնի կյանքում ֆրուստրացիաները բազմաթիվ էին, բայց նա փաս տորեն երբեք ակտիվ ագրեսիվություն, նախահարձակ լի նելու հետևողական ցանկություն չցուցաբերեց: Նա իր ազ րեսիվությունը սուբլիմացնում էր վերացական մտքի, նրա ժըշտության և բարոյական սկզբունքների ու գործողություն ների ձևով։ Ակտիվության այդ ուղիները ի ծնե նրանում բաց էին, նա ի բնե օժտված էր բարձրագույն մտածական, բարոյական ու ապրումակցման նախադրյալներով: Հատկա-պես հաջող էր նրա սուբլիմացիան գիտական ստեղծագոր-ծության բնագավառում, և նրա ստեղծագործական աշխա-տանքն իր հերթին կարող է համարվել նրա տիեզերական բարության դրսևորում, ողջ տիեզերքի հետ ապրումակցում, ապրելու ձգտում:
Արտակարգ օժտվածության հոգեբանական պրոբլեմն ունի բազմաթիվ չպարզաբանված կողմեր: Գրանց խոր ուսումնասիրությունը՝ բացառիկ` նշանակություն ունի մարդու ներքին հնարավորություններն ու զարգացման հեռանկար: ները պարզելու համար: Այստեղ մենք շոշափեցինք այդ խնդրի միայն մի քանի անառարկելիորեն՝ կարևոր կողմեր:
53կարող է ճնշել հանճարի ընդունակությունների «ինջի» ձնա-վորումը, առանց որի նրա անձը կլինի անբնական ու կաշ-կանգված: Այս դիտողությունը պետք է նկատի առնել «հրա-շամանուկների» և ընդհանրապես օժտված երեխաների կըր-թության ու դաստիարակության գործը կազմակերպելիս: Այն դեպքում, երբ որևէ բնագավառում (մաթեմատիկա, երաժըշ-տություն և այլն) երեխայի արտակարգ օժտվածությունը դրսևորվում է շատ վաղ և ծնողները նրան սկսում են ին տենսիվորեն ու միակողմանիորեն՝ մարզել՝ հենց այդ (և բա-ցառապես այդ) բնագավառում, ապա հաճախ որոշ ժամա նակ անց վրա է հասնում՝ հիասթափությունը, երեխայի այդ հատուկ ընդունակությունը, չնայած բոլոր ջանքերին, հետ տագա ծաղկում չի ապրում և չի հանգեցնում ստեղծագոր-ծական ընդունակության ձևավորման: Նեղ մասնագիտացու-մը, մեր կարծիքով, ավելի լավ է սկսել մտավոր զարգացման ու գիտելիքների լայն հիմքի վրա՝ թեկուզ մի փոքր ուշա ցումով:
9. ՀԱՆՃԱՐԻ ՍՈւԲԼԻՄԱՑԻԱՆ
Հոգեբանության բնագավառում սուբլիմացիա ասելով հասկանում են բնազդային և այլ «ցածր» տեսակի հակումների ու պահանջմունքների հետ կապված հոգեկան եռանդը ստեղծագործական ակտիվության վերածելու, «վեհացնելու» պրոցեսը։ Սուբլիմացիայի վերաբերյալ հոգեբանական առաջին տեսակետը ժամանակին ստեղծել է Զ. Ֆրոյդը: Նրա կարծիքով՝ սուբլիմացիայի կարող է ենթարկվել միայն սեռական եռանդը (լիբիդոն), երբ սեռական հակումները արգելքների են հանդիպում, ապա իրենց դրսևորումն են գտնում կամ ավելի բարձր մակարդակի (սուբլիմացիոն) ակտիվության ձևերում, կամ նևրոտիկ խանգարումների ձևով: Եթե անձը, ի ծնե ունի իմացական բարձր օժտվածություն, ապա նրանում արգելքների հանդիպող լիբիդոն ինքնաբերաբար ուղղվում է իմացական (գիտական, գեղարվեստական) ակտիվության ճանապարհներով։ Սուբլիմացիան զգալիորեն մեծացնում է հոգեկան աշխատունակությունը, նպաստելով կրքոտ նվիրվածությանը առաջադրված նպատակներին: Զ. Ֆրոյդի այս տեսակետն, անշուշտ, ունի դրական բովանդակություն, բայց խիստ միակողմանի է: Մեր կարծիքով սուբլիմացվել կարող է հոգեկան եռանդի ցանկացած բաժինը, որը կապված է ֆրուստրացիայի ենթարկված ամեն մի ցանկության, հակման ու պահանջմունքի հետ, որն իր բնույթով ստեղծագործական չէ: Բացի այդ, եթե անհատը որևէ բնագավառում ստեղծագործական աշխատանք է կատարում, բայց հանդիպում է անհաղթահարելի արգելքների, ապա նա իր եռանդը կարող է տեղափոխել ստեղծագործական աշխատանքի մեկ այլ բնագավառ, որտեղ ֆրուստրացվելու հավանականությունն ավելի փոքր է: Ստեղծագործական (նաև արդեն սուբլիմացված) եռանդի այսպիսի «հորիզոնական» տեղափոխությունը բավական հաճախադեպ երևույթ է:
Սուբլիմացիայի բնույթի ավելի խոր իմացության համար մեզ կարևոր է թվում նաև այն հանգամանքի հետ հաշվի նստելը, որ հոգեկան եռանդի հսկայական լիցքեր կապված են լինում ագրեսիվության, թշնամանքի հետ, և մարդիկ ավելի հաճախ սուբլիմացնում են հենց այդ եռանդը: Եռանդի այս աղբյուրը ավելի սիստեմատիկորեն օգտագործելու դեպքում կարելի է հասնել աշխատունակության՝ խիստ մեծացման՝ միաժամանակ՝ նվազեցնելով այլ մարդկանց նկատմամբ ուղղված անբարյացկամ՝ գործողությունների թիվը:
Հանճարեղ մարդկանց կյանքում սուբլիմացիան մեծ դեր է խաղում։ Այն ուժեր է տալիս մարդուն որոշակի խնդիրների մասին անդադար խորհրդածելու համար: Հետևողական մտավոր ջանքերը եռանդի հսկայական ծախս են պահանջում: Եթե հանճարն իր ավելի պարզ պահանջմունքների զգալի մասը ճնշման չենթարկեր և դրանց հետ կապված եռանդը սուբլիմացիայի չենթարկեր, ապա իր տրամադրության տակ մտավոր եռանդի այդպիսի հսկայական «զանգվածներ» չէր ունենա: Այս դրույթները կարելի է լուսաբանել այնպիսի հանճարների կյանքի օրինակով, ինչպիսիք էին Բ. Սպինոզան, Լեոնարդո դա Վինչին, Էյնշտեյնը և ուրիշներ:
Վերջինիս բարեկամներից մեկը, լեհ ֆիզիկոս Լ. Ինֆելդը գրում է. «Կարծես կար ծայրահեղորեն կենսունակ մի մեխանիզմ, որն անդադար պտտվում էր նրա ուղեղում: Դա սուբլիմացված կենսական ուժ էր: Երբեմն նրան դիտելը պարզապես տանջալից էր: Էյնշտեյնը կարող էր խոսել քաղաքականության մասին, իրեն հատուկ ամենազարմանալի բարությամբ լսել խնդրատուներին, պատասխանել հարցերի, բայց այդ ողջ արտաքին գործունեության ետևում զգացվում էր մտքի մշտական աշխատանքը գիտական պրոբլեմների վրա։ Նրա ուղեղային մեխանիզմը գործում էր անդադար, այդ մեխանիզմի հավերժական շարժումը խզեց միայն մահը»: Լ. Ինֆելդն այստեղ նկարագրում է հանճարի սուբլիմացված եռանդի ենթագիտակցական աշխատանքի արտաքին նշանները, աշխատանք, որը զուգորդվում է գիտակցության մակարդակում կատարվող ավելի պարզ ակտիվության հետ։ Այդպիսի ակտիվ ենթագիտակցական աշխատանքը կարող է հանգեցնել արտաքին անտարբերության ու ցրվածության, որը մակերեսային մոտեցման դեպքում կարող է մեկնաբանվել որպես մեծամտություն, մարդկանց նկատմամբ հետաքրքրության բացակայություն և այլն: Մինչդեռ իրականում Էյնշտեյնը գիտեր խորապես ցավակցել մարդկանց, ապրել նրանց ուրախություններով ու դառնություններով, բայց և միաժամանակ, լարված աշխատանք կատարել: Նույնիսկ սիրելի կնոջ՝ ծանր հիվանդության օրերին՝ (որը ավարտվեց մահով) Էյնշտեյնը աշխատում էր:
Էյնշտեյնի կյանքում սուբլիմացիայի մեկ այլ դրսևորում կարելի է համարել նրա անսահման բարությունն ու բարոյական վեհությունը, որը հիմնված էր պարտքի զգացման վրա։ Բնավորության այդ գծերի ձևավորման գործում մենք կարևոր ենք համարում ագրեսիվության սուբլիմացիան: Էյնշտեյնի կյանքում ֆրուստրացիաները բազմաթիվ էին, բայց նա փաստորեն երբեք ակտիվ ագրեսիվություն, նախահարձակ լինելու հետևողական ցանկություն չցուցաբերեց: Նա իր ագրեսիվությունը սուբլիմացնում էր վերացական մտքի, երաժշտության և բարոյական սկզբունքների ու գործողությունների ձևով։ Ակտիվության այդ ուղիները ի ծնե նրանում բաց էին, նա ի բնե օժտված էր բարձրագույն մտածական, բարոյական ու ապրումակցման նախադրյալներով: Հատկապես հաջող էր նրա սուբլիմացիան գիտական ստեղծագործության բնագավառում, և նրա ստեղծագործական աշխատանքն իր հերթին կարող է համարվել նրա տիեզերական բարության դրսևորում, ողջ տիեզերքի հետ ապրումակցում, ապրելու ձգտում:
Արտակարգ օժտվածության հոգեբանական պրոբլեմն ունի բազմաթիվ չպարզաբանված կողմեր: Դրանց խոր ուսումնասիրությունը՝ բացառիկ` նշանակություն ունի մարդու ներքին հնարավորություններն ու զարգացման հեռանկարները պարզելու համար: Այստեղ մենք շոշափեցինք այդ խնդրի միայն մի քանի անառարկելիորեն՝ կարևոր կողմեր:
Նյութի աղբյուրը՝ «Գարուն» 1980, 6(162)