Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Կյանքում էդքան չէի ցանկացել Համլետին տապչկայով սատկացնել... Երբեք չէի մտածի, որ Օֆելիան կգժվի ու սիրտս կթեթևանա... Իսկ երբ Գերտրուդը թույնը խմեց, ուրախությանս չափ չկար... Կարճ ասած` երազում էի, որ Դրամատիկականի «Համլետ» ներկայացումը հնարավորինս շուտ վերջանա...

Շատ հարցեր կան... Ինչու՞ էր Համլետը կին դերասանուհի մարմնավորում, բայց խոսում էր քյառթու հայ տղու, բայց միևնույն ժամանակ հիստերիկի պես:

Ինչու՞ Կլավդիոսը սպանեց Օֆելիային: Ինչու՞ էր Գերտրուդը էդքան վուլգար թագուհի: Որտե՞ղ էին տեղի ունենում ներկայացման գործողությունները: Բունկերու՞մ...

Ինչու՞ էր Օֆելիան էդքան պաթետիկ ու տափակ: էդ ի՞նչ երաժշտական ձևավորում էր, ճապոնուհու տեսարանն առհասարակ ի՞նչ կապ ուներ: էդ սպիտակ վաննան ինչի՞ համար էր: Դերասանները բեմական խոսք չե՞ն անցել ինստիտուտում: Մի խոսքով, հարցեր, հարցեր, հարցեր... իսկ պատասխաններ` չկան:

Ես օքեյ եմ, որ Համլետ կարող է կին խաղալ, առաջին դեպքը չի... բայց օքեյ չեմ, որ բեմում ամեն ինչ ինքնանպատակ է... Ես օքեյ կլինեի, եթե նույնիսկ Օֆելիային տղամարդ խաղար, շրթներկով ու կանացի հագուստով... մենակ թե արդարացվեր: Դրամատիկի «Համլետ»-ում ոչ մի արդարացված բան ցավոք չտեսա: Այսքանը Շնորհակալություն:

09.05.2025

ԱՆԻ Առաքելյան

191 հոգի