Իրականությունն ու երևակայությունը, հնարավոր աշխարհները, անգիտակցականի և գիտակցականի փիլիսոփայական, հոգեբանական կոնցեպտները, զուգահեռ իրականությունները, ճշմարիտի ու թվացյալի երկատումն ու համադրումը Ֆլորիան Զելլերի «Եթե դու մեռնեիր» հոգեբանական դրամայի բեմադրությամբ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում։

Հանդիսատեսի և բեմի միջև առկա սահմանների վերացումը, ստեղծագործական թիմի մտահղացմամբ նախասրահն ու անգամ պատուհանից այն կողմ տարածությունը բեմական գործողություններում ներառելու գեղարվեստական լուծումները, դերասանների տպավորիչ խաղը, դրամայում իրականության և երևակայության համընթացությունը հանդիսատեսին ստիպում են մտածել՝ այն ինչ ընդունում ենք առաջին հայացքից, կարող է և ճշմարտությունը չլինել։

Շնորհակալություն ստեղծագործական թիմին. տպավորիչ էր։
28.04.2025