Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Երեկ ներկա էի մեր Վարպետի` Վարդան Պետրոսյանի «Լույս, խավար և ChatGPT» ներկայացմանը։ Ասել, որ պարոն Պետրոսյանը ամեն անգամ հիացնում ու ոգեշնչում է իր դիպուկ հումորներով, սուր և մտածված բառախաղերով, աբսուրդի հասնող իրականության այլաբանական մեկնաբանություններով, նշանակում է ոչինչ չասել։ Ասել, որ բեմում տեսնում ես մտավորականի, հայի, փայլուն դերասանական զինանոց ու անկրկնելի պլաստիկա ունեցող արտիստի, նշանակում է ոչինչ չասել։

Վարդան Պետրոսյան` Մարդ-Թատրոն, ով երբեք որևէ մանրուք բաց չի թողնում, խիզախորեն բեմից հնչեցնում է այն, ինչը կարող է ցավ պատճառել, բայց միևնույն ժամանակ բուժել, մաքրել հոգիդ ու բազմաթիվ բազմակետեր դնել սրտիդ մեջ, որպեսզի օրեր շարունակ մտորես անցյալիդ, ներկայիդ և մանավանդ ապագայիդ շուրջ։

22.04.2025

ԴԱՎԻԹ Աբրահամյան

366 հոգի