Էդիպ ներկայացումը վեր էր դասվում պարզապես բեմադրությունից: Դա մարդկային հոգու ճիչն էր՝ ուղիղ մեր առաջ։ Ժաննա Հովակիմյանի կատարումը խորապես ներթափանցեց հոգուս մեջ։ Նա միայնակ էր բեմում, բայց կերպարները բազմաձայն էին ու բազմազան։ Դերասանուհին չէր խաղում՝ նա ապրում էր ամեն բառով, ամեն շարժումով, ամեն լռությամբ։ Այդ լռություններն անգամ ասելիք ունեին՝ ծանր, ճնշող, ճշմարտության պես։

Բեմադրությունը զուրկ էր ավելորդությունից՝ մաքուր, կոկիկ ու կենտրոնացած միայն էության վրա: Սիմվոլիկան, լույսերն ու ձայնային ձևավորումը ոչ թե պարզապես աջակցում էին, այլ շնչում էին մեկտեղ դերասանուհու հետ: Ամեն ինչ միահյուսված էր այնպես, որ ժամանակը դադարում էր գոյություն ունենալուց։ Շնորհակալ եմ «Թատրոն 8» -ին և թե՛ դերասանուհուն այս փորձության, այս խիզախության և այս ճշմարիտ արվեստի համար։
23.04.2025
ՀԱՅԿ Գրիգորյան