Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, մշակութային մարդաբանության բաժնի պարերի հետազոտող: Ծնվ. 1984.07.02 Երևանում: 2002-2007.թ.թ. Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստացել է թատերագետի որակավորում՝ «Գայանե բալետի խորեոգրաֆիական մեկնաբանությունները» թեմայով պաշտպանելով մագիստրոսական թեզ: 2008-2009.թ.թ. Armenia TV-ում աշխատել է որպես սցենարիստ: 2009 մինչ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պարարվեստի խմբում: 2013թ. Իտալիայի Ալատրի և Նորմա քաղաքներում կազմակերպված ամենամյա պարի միջազգային ֆոլկլորային փառատոնի մասնակից «Տոնացույց» ավանդական խմբի հետ: 2014-2016թ.թ. «Վարք Հայոց» պարի խմբի մասնակից և խորհրդատու: 2009-2017թ.թ. ՀՀ մարզերում պարահավաքչական աշխատանքների մասնակից պարագետներ՝ Ժենյա Խաչատրյանի և Էմմա Պետրոսյանի հետ: 2017 -2019թ.թ. «Armenian ecumenical summer camp» Հայաստանի Էկումենիկ ամառային ճամբարում երեխաներին (13-18 տարեկան) սովորեցրել է հայ ժողովրդական պարեր: 2021թ. Պաշտպանել է «Պարը հայկական հարսանեկան արարողություններում 20-րդ դար 21-րդ դարասկիզբ» խորագրով ատենախոսական աշխատանք և ստացել Պատմական գիտությունների թեկնածուի աստիճան՝ ազգագրագետի որակավորմամբ: Նույն թվականին ԿԳՄՍ-ի նախարարության կողմից կազմակերպված պարուսույցների վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայկական Սփյուռքի պարուսույցներին սովորեցրել է Հայկական պարեր: Հազար Վահան բարեգործական ծրագրի շրջանակներում մասնակցել է Սիսիանի սահմանապահ գյուղերում անցկացվող կրթական դասընթացներին: 2024թ. Բռնակոթ, Գորայք, Սառնակունք, Շաղաթ գյուղերում բարձր դասարանի երեխաներին սովորեցնել է պարեր և անցկացրել սեմինար՝ Հայկական պարերի հանրային ընկալումը թեմայով:
66 հոգի