Գեղարվեստական ստեղծագործությունը ինքնաստեղծման ու ինքնակործանման անընդհատ կրկնվող պրոցեսի վերածող յուրատեսակ վերարտադրություն, որն իրենում ամփոփում է աշխարհը: Պահանջվում է քաոսային կերպով իրար խառնել լուրջն ու ծիծաղելին (այն աստիճան, որ կատակը լուրջ խոսքի, լրջությունն էլ կատակի տեղ է ընկալվում՝ այդպիսով ստեղծելով պոստիրոնիայի նախաձևը), վսեմն ու աննշանը, ողբերգականն ու կատակերգականը, պոեզիան ու պրոզան, սակայն այնպես, որ դրանցից ոչ մեկը չունենա որևէ ինքնուրույն նշանակություն։ Չի՛ ընդունում գիտակցության ոչ մի վերջնական, կայուն ակտ։ Տես՝ ՌՈՄԱՆՏԻԶՄ
19.02.2025