Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Քնքշությունն ու կամքը, բնությունն ու հարափոփոխ աշխարհը, արագ աշխարհը միահյուսվելով՝ ՆՐԱՆ մի ակնթարթում դարձնում են ջիղ, բաց ջիղ՝ հիշողությունով, ինքնաճանաչման և ինքնապահպանման բնազդով ապրող, բնության մեջ տեսակը պահպանելու համար մաքառող և հաղթանակող տեսակի՝ գոմեշի, մարդու, արարածի՝ կին շարունակողի։

Ասել է թե չքնաղ էր, կնշանակի ասել շատ քիչ, ասել թե զորեղ էր, կնշանակի նվազեցնել րոպե առ րոպե բացվող, փոխանցվող անվերջանալի ուժի և ազդեցիկության մակարդակը…բարձրակարգ, բարձրարվեստ և բարձրախոհ մեկ ժամ՝ մարդայնանալու, հայանալու, կյանքը վերագնահատելու, նրա հակասություններն ու վտանգները հաղթահարելու և այդ հրաշալի կյանքին արժանանալու համար։ Արժանի լինելու քո տեսակին կենսական շարունակություն տալու և հույս ներշնչելու։

Դերարարը դա կատարե՛ց մոգական իր հրաշալի ապրումներով, անկրկնելիությամբ և լիարժեք մաթևոսյանական ազնվությանը և խորությանը բոլորիս հաղորդակից դարձնելով։ Երիցս օրհնված մաթևոսյանական օր՝ շքեղագույն «Գոմեշը» ներկայացումով՝ նույնքան շքեղ Նարինե Գրիգորյանի անկրկնելի խաղով և Հրանտ Մաթևոսյան մեծ Հայի «Ինքնանկարի փորձ»-ի լուսանկարների խոսուն պատմության շարքով։

12.02.2025

ՇՈՂԵՐ Մելքոնյան

110 հոգի