01.02.2025 02:34
20-րդ դարավերջին եվրոպական և ռուսական թատերարվեստում ձևավորվեց «Նոր դրամա» ուղղությունը, որն իր կոմպոզիցիոն կառույցով գեղագիտական, ձևաբանական նոր ելակետեր էր ենթադրում: Թատրոնում այսերևույթըիր բնույթով փորձարարական էր, նպատակը՝ դարավերջի սոցիալական, տնտեսական, հաճախ նաև քաղաքական, մշակութային խնդիրների բարձրաձայնումը՝ դրամատուգիայի և թատրոնի միջոցով:«Նոր դրամա» եզրույթիծագումը կապվում է1999 թ.Լոնդոնի Ռոյալ Կորտ թատրոնի հետ, որի նորարական խաղացանկըսկիզբը դրեց «New writing» շարժմանը: Հետագայում այն դարձավ մի հսկայածավալ ուղղություն՝ իր արտահայտությունն ու անդրադարձը գտնելով ռուսական, եվրոպական, մասամբ՝ հայկական թատերական արվեստում:
Ռուսական թատերարվեստում «Նոր դրամա» ուղղությունը կապվեց դրամատուրգներ Իվան Վիրիպաևի, Եվգենի Գրիշկովեցի, Վասիլի Սիգարյովի, Պավել Պրյաժկոյի, Ալեքսանդր Ռադիոնովի, Վյաչեսլավ և Միխաիլ Դուրնենկովներիհետ, հեղինակներ, ովքեր մերժելով դրամայի դասական օրենքները՝առաջարկեցին նոր ձևակերպումներ, այն է՝ սոցիալական իրողությունները բեմում ներկայացնել իրենցբնական վիճակով, առանցգեղարվեստական փոխակերպումների:Ժամանակակից թատերագիտական ուսումնասիրություններում այս երևույթը բնորոշում են ընդհանրական տերմիններով՝ «դրամատուրգների նոր սերունդ», «անհատի խնդիրներ», «նոր դրամատուրգիական լեզու», «հեղինակներ, ովքեր գրում են ժամանակակից լեզվով ժամանակիերևույթների մասին»:
Նոր դրամա եզրույթը տեսաբանների կողմից պայմանականորեն բաժանվեց երեք ոճի՝ «բարձր», «միջին» և «ցածր»:
1.«Բարձր»ոճի պիեսներում կոնֆլիկտը սոցիալական է, քննվում ենանհատի խնդիրները, նրա և հասարակության բախումը, դրանց ազդեցությունը նրա կյանքի, ճակատագրի վրա: Այս ոճում ստեղծագործող հայտնի դրամատուրգներից է Պավել Պրյաժկոն, որի հերոսներն անօգուտ ջանքեր են գործադրում հաղթահարելու սոցիալական դժվարությունները(«Կյանքը ստացվել է» («Жизнь удалась») 2009 թ. բեմադրվել է Մոսկվայի Teatr.doc-ում, բեմադրիչ՝ Մ. Ուգարով, «Զինվորը» («Солдат») 2011թ. կրկին խաղացվել էTeatr.doc-ում և այլն), փորձում են նոր կյանք սկսել` հրաժարվելով վատ սովորույթներից,ուղղվել. ոչինչ չի ստացվում, դրաման ավարտվում է հերոսի պարտությամբ, առանց որևէ հույսի,մարդն անզոր է իր բնազդների դեմ, հասարակության ազդեցությունը կործանարար ուժ ունի:
Մյուս ձևաչափը «միջին» ոճն է, այս ոճի ստեղծագործություններում ակնհայտ են խոր ռեալիստական միտումները, օրինակ՝ Վյաչեսլավ և Միխայիլ Դուրնենկով եղբայրների պիեսները, որտեղ հեղինակները օգտագործում են առօրյա միջադեպերը, մարդկանց կենսագրություններից հատվածներ, իրական պատմություններ:
«Ցածր» ոճը, որն ամենաքննարկվածն է, այն ստեղծվել է «Նոր դրամայի» սկզբնավորման վաղ շրջանում, երբ հեղինակները, շրջելով կայարաններում,ձայնագրում էին անտուն մարդկանց, հարբեցողների, կյանքի հատակում հայտնված դժբախտ մարդկանց պատմությունները՝ տեքստից չհանելով հայհոյանքն ու անվայել արտահայտությունները:
Թատրոնում ծագած այս շարժումըկրկին ասպարեզ բերեց մի ուղղություն՝ վավերագրական թատրոնը, որի նախապատմությունը սկսվում է մոտավորապես անցյալ դարի 20-ական թվականներից, երբ Վ.Մեյերհոլդը բեմադրեցԷմիլ Վերհառնի«Արշալույսներ» (1898թ.)հեղափոխական տրամադրությունով գրված պիեսը, ներկայացմանը տալով սուր քաղաքական երանգավորում: Նույն գաղափարախոսությամբ 1920-ականներին ռուսական թատերարվեստում գործում էր նաև «Կապույտ վերնաշապիկ» անկախ թատերական խմբակը, որտեղ դերասանները դերերով առանձնացնում-կարդում էին օրաթերթում տպված ա՛յն նորությունները, որոնք վերաբերում էին երկրում զարգացող քաղաքական իրադարձություններին՝առանց գեղարվեստական մշակման: Հետագայում մեծ հետաքրքրություն առաջացրեց գերմանացի դրամատուրգ Պիտեր Վայսի «Հետաքննություն» վավերագրական պիեսը, որը հրեաների ցեղասպանության հարցի շուրջը ընթացող դատական լսումներից վերցված արձանագրությունների «մոնտաժված մի շարք» է:
20-րդ դարավերջին վերակենդանացած թատերական այս ուղղությունը այժմ էլ որպես բեմական նյութ է օգտագործում օրվա փաստըառանց որևէ փոխակերպման կամ գեղարվեստական մշակման: Օգտագործելով իրական դիպվածների համադրման հմտությունը՝վավերագրական տեքստը գործողության մեջ է ներառումցանկացած մեկին, ում կյանքի պատմությունը հետաքրքրել է դրամատուրգին: Նրանք գրում են տնային տնտեսուհիների (Ժոել Պոմրա «Վաճառականներ»), խաբված սիրուհիների, հարբեցողների, թմրամոլների, ներգաղթյալների, նույնիսկ այլմոլորակայինների (Կուրոչկինի «Տրանսֆեր» («Трансфер») 2003թ., «Մեդեա կարգի կործանիչը» («Истребитель класса Медея») 1995թ.) մասին:
Վավերագրական թատրոնում փաստական նյութի բառացի փոխանցման սկզբունքը կամ տեխնիկան անվանում են «Verbatim» (թարգմ.՝ բառացի) — իրականության բառացի նույնատիպ վերարտադրում, որի միջոցով և համապատասխան ձևաչափով էլ կազմակերպվում էներկայացումը: Դերասանները շրջում են փողոցներում, ձայնագրումմարդկանց խոսակցությունները, մշակում, խմբագրում, կապում իրար տեքստերն ու ստեղծում դրամատուրգիական կաղապարով ձևված տեքստ: Պահպանելով նյութի, այսպես կոչված,«տեղեկատվության դոնորի»հավաստիությունը (այս ձևակերպումը ընդունված է վավերագրական թատրոնի տեսաբանների կողմից, որով բնորոշում են հարցազրույցի հրավիրված կամ պատմությունը պատմող անձին):
«Verbatim»-ի տեքստերում համադրվում են կյանքի բոլոր երևույթները՝ սոցիալական, կենցաղային տարբերխնդիրներ, քաղաքական համատեքստում առկա որևէ հարցադրում:«Դրամայի հերոսները ստեղծվում են մարդկանց հետ զրույցների ընթացքում»,- նշում են հեղինակները:
Չունենալով որևէ ընդհանրություն դրամայի դասական ձևի հետ, թերևս միայն արտաքին պայմանաձևի տեսանկյունից դրամատիկական կոչվող այս ստեղծագործություններում քանդվում են դրամատուրգիական բոլոր օրենքները. խախտված է կոմպոզիցիոն կառույցը. «էքսպոզիցիա», «հանգույց», «կուլմինացիա», «հանգուցալուծում», վերլուծությունն ու գեղարվեստականությունը բացակայում են տեքստից: Հեղինակները կերպարների ստեղծման նախատիպեր են ընտրումառօրյախնդիրներով ապրող մարդկանց. հանքափորեր, մուրացկաններ, համասեռամոլներ, փորձում են բարձրաձայնել նրանց խնդիրները:
Իր ազդեցությունը թողնելով գրական հիմքի վրա, «նոր դրամայում» փոխվում է դրամատիկական նյութի կոլիզիան, ավանդական ընդունված «պիես», «գործողություն» «տեսարան» հասկացությունները վերանվանվում են «պատկերներով մոնոլոգ», «օրագիր», «դրամատիկական օրատորիա», «երազներ», նույնիսկ՝ «դրամատուրգիական ռեպ»:
Դրամատուրգիական նման ուղղությունը իր բովանդակային և կառուցվածքային արտահայտություններով անհամատեղելի էր ավանդական թատրոնի արտաքին կազմակերպվածքին և, անշուշտ, թատերական նոր հարթակէր ենթադրում:Ուստի2002 թվականին Մոսկվայում ստեղծվեց Teatr.doc անկախ թատերական հարթակը(գեղ. ղեկ.՝ Միխայիլ Ուգարով), որը տեղակայված էրնկուղում,կամերային էր, տարբեր խաղացանկային քաղաքականությամբ, որտեղ գրական հիմքը փաստական նյութն էր, verbatim-ի սկզբունքը՝ մաքուր իմպրովիզացիան և թրեյնինգը: Ներկայացումներին պարտադիր հաջորդում էր քննարկումը, որին հիմնականում մասնակցում էին ներկայացված պատմության իրական հերոսները:
Teatr.doc-իգրեթե բոլոր բեմադրությունները քննարկվում են ոչ միայն մշակութային, այլև պետական կառույցներում: Որպես բեմադրության նյութ ռեժիսորներն օգտագործում են քաղաքական համատեքստում ծագած լուրջ խնդիրներ՝ ներգաղթյալների, ազգային խտրականության, մարդու իրավունքների ոտնահարման հարցերը, դիտում դրանք սուր անկյունից՝ ենթատեքստում ընդգծելովհեղինակի քննադատական վերաբերմունքը:
2002 թվականին նորաստեղծ թատերական հարթակին լայն ճանաչում բերեց «Թթվածին» պիեսի բեմադրությունը (դրամատուրգ՝ Իվան Վիրիպաև, ռեժիսոր՝ Վիկտոր Ռիժակով), որտեղ հեղինակը «30 պատվիրանների» միջոցով ներկայացնում է ժամանակակից սերնդի աշխարհընկալումը, արժեհամակարգը: Բեմական գործողությունը ընթանում է դիջեյի ուղեկցությամբ, ժամանակակից պարային ռիթմերով, լուսային, գունային ձևավորումը դիսկոտեկի ոճով է լուծված, բեմավիճակները կառուցված են ուղղահայաց, պլաստիկական վճիռները ժամանակակից պարային էլեմենտներով են կայանում:
Երբ ծանոթանում ես ներգաղթյալների կյանքի պատմություններին,դրանց մեջ, անշուշտ,դրամատիկ տարրեր գտնելը այդքան էլ բարդ չէ, Teatre.doc թատրոնումբեմադրված «Մոլդովացիների պատերազմը ստվարաթղթե արկղի համար» ներկայացումը (2003թ., հեղ.՝ Ալ.Ռադիոնով) հենց այդպիսին էր:
Պիեսի հիմքում քրեական գործ է, որը դրամատուրգին պատմել է մոսկովյան ոստիկանական բաժանմունքներից մեկի ոստիկանը: Բեմական գործողությունը կատարվում է ստվարաթղթե արկղերի մեջ, որտեղ պարբերաբար մտնում-դուրս են գալիս գործող անձինք, նրանք սրամտում են, անհոգ զրուցում, թվում է՝չեն էլ անհանգստանում իրենց ապագայի համար, բեմում գերիշխում է պարզունակ-խաղային պայմանական իրադրությունը, կերպարների փոխհարաբերությունների առօրեականությունը:
Աշխարհն այսօր սարսափի մեջ է, ահաբեկչական անմարդկային գործողությունները մարդկային կյանքեր են խլում, նրանց չի կանգնեցնում նույնիսկ մանկական անմեղությունը: 21-րդ դարասկզբի այս սահմռկեցուցիչ երևույթին սկսեցին արձագանքել գրականության, մամուլի, կինեմատոգրաֆիայի գործիչները, իրենց ստեղծագործություններում բացեիբաց ներկայացնելով դրա արատավորությունը, դաժանությունը: Թատրոնում ևս գտնվեց դրա քննադատման ձևաչափը, աշխարհի տարբեր թատերական հարթակներում բեմադվեցին դրամատիկական, վավերագրական, կատակերգական ժանրի պիեսներ, որոնց միջոցով հեղինակներնիրենց բողոքն էին արտահայտում այդ երևույթիվերաբերյալ:
Այդ խնդրին անդրադարձավ նաև Դոկ-թատրոնը՝ ստեղծելով «Սեպտեմբեր.Doc» վավերագրական նախագիծը: Ներկայացման հիմքում 2004 թվականին Բեսլանում(Հյուս. Օսեթիա)տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն էին: Ահաբեկիչները հարձակվել էին դպրոցի վրա, որն ավարտվեց ողբերգությամբ: Եղան զոհեր, այդ թվում՝դպրոցահասակ երեխաներ:Այս սահմռկեցուցիչ իրադարձությունը նույնությամբ փոխադրվեց բեմ: Բեմի խորքում տեղադրված էր էկրան, ընթացքում ցուցադրվում էին վավերագրական կադրեր: Ինչը ներկայացումն առավել ազդեցիկ էր դարձնում: Մարդկային ողբերգությունը ներկայացվեց խիստ ռեալիստական ոճով, ուղիղ հարցադրումներով, դարի ողբերգության ճշգրիտ արտապատկերմամբ:
Մամուլում Դոկ. Թատրոնի առավել լուսաբանված ներկայացումներից են «Կյանքը ստացվեց» (2009թ. Պ.Պրյաժկո), «Վառիր իմ կրակը» (2011թ.)պիեսները,վերջինիս համար թատրոնը ստացավ իր 4-րդ «Ոսկե դիմակ» մրցանակը:
Մոսկովյան Բոլոտնոյե հրապարակում կազմակերպված «Միլիոնների երթ» զանգվածային բողոքի ցույցը և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները դարձան թատրոնի ամենաաղմկահարույց ներկայացումներից մեկիստեղծման հիմքը:Խոսքը «Բոլոտյան գործը» (2015թ) բեմադրության մասին է: Ռեժիսոր Ելենա Գրեմինան և դրամատուրգ Պոլինա Բորոդինան ցուցարարների և նրանց հարազատների պատմություններից կառուցել են ներկայացումը՝ օգտագրծելով verbatim-ի սկզբունքը: Բեմահարթակում դերասաննները զրուցում են կատարված դեպքերի, դրանց հետևանքների մասին: Երթի ժամանակ շատերը ձերբակալվել էին, դատապարտվել:Տեքստի հերոսները նրանց հարազատներն են, ովքեր դատական անվերջանալի քաշքշուկներից հոգնած, կաշառակերության, անարդարության վայրիվերումների մեջ սպառված կա՛մ նստած են բեմի ամբողջ երկայնքով կախված երեք ճոճերի մեջ, կա՛մ մեջտեղում դրված սեղանի շուրջը, բացում են կոնֆետի փաթեթավորումը, որովհետև բանտում արգելված է կոնֆետը փաթեթավորած տանել, և զրուցում են երկրում տիրող անարդարությունների շուրջ, պատմում տարաբեր պատմություններ պետական չինովնիկների անբարեխիղճ աշխատանքի մասին:Բեմավիճակները, որոնք կառուցել է ռեժիսորը, ստատիկ են, երբեմն-երբեմն դերասանները փոխում են իրենց տեղերը, պահպանելով միզանսցենի նույնատիպությունը, բեմում ստեղծելով սպասման տպավորություն, որն ի վերջո հանգում է հուսահատության, ի դեպ, միզանսցենի այդպիսիլուծումընույնպես վավերագրական թատրոնի սկզբունքներից է :
Ներկայացման ավարտին հարթակ են հրավիրվում պատմության իրական հերոսները՝ քննարկելու նյութն ու դրա բեմական փոխակերպումը;
Նման պիեսների բեմադրություններիրականացվում են նաև մոսկովյան«Պրակտիկա» թատրոնում (այն ստեղծել է «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի հիմնադիր Էդուարդ Բոյակովը), Վ.Մեյերխոլդի անվան թատերական կենտրոնում (գեղ. ղեկավար Վիկտոր Ռիժակովը)և այլն:
Ժամանակակից թատերարվեստում վավերագրական թատրոնիբազմատեսակ դրսևորումների կարելի է հանդիպել: Թատերական այս ժանրի ուսումնասիրությունները ընթացքի մեջ են,շրջանակը բաց է որոշարկումների համար, ուստի պետք է հետևողական և համբերատար դիտարկել այս երևույթը՝ ձեռքը չհեռացնելով ժամանակի զարկերակից:
Օգտագործված գրականություն
1. Արիստոտել «Պոետիկա»
2. В.В.Вейдле «Умирание искусства», М. 1996г.
3. Г.В.Ф.Гегель «Эстетика» том III, М, 1973г.
4. В.А.Сахновский-Панкеев «Драма, Конфликт, Композиция», М. 1969г.