Երկար ժամանակ ցանկանում էի դիտել "Գոմեշը", ոչ մի կերպ չէր հաջողվում, միշտ մի բան խանգարում էր։ Վերջապես երեկ, Հրանտ Մաթևոսյան Մշակութային Կենտրոնում դա ինձ հաջողվեց։ Նարինե Գրիգորյանի կատարմամբ երկրորդ ներկայացումն էի նայում։ Որքան մտածում էի, ուզում էի պատկերացնել, թե ինչպես կարող է դերասանուհին մենաներկայացումով այդպիսի ցնցում առաջացնել մարդկանց հոգիներում։ Ելնելով բեմադրությունը դիտողների կարծիքներից, դա ինձ չէր հաջողվում, սակայն, այն ինչ կատարվեց "բեմում", վեր էր բոլոր պատկերացումներից։
Նարինեն "փոթորիկ" էր դարձել, վերացած աշխաիհից այնպես էր մտել կերպարի մեջ, որ հանդիսատեսին իր հետ ձույել էր։ Սիրելի էին իր ժեստերը, ձայնը, անզուգական մարմնախաղը։ Այդ նուրբ դիմագծերով քնքուշ կինը վերածվում էր կերպարին բնորոշ որակներին. մեկ մռնչում, մեկ խեղճանում, մեկ "փիլիսոփայում"։ Դա տեսնել և զգալ է պետք։
Աշխարհահռչակ յուրաքանչյուր բեմահարթակ կերազեր ունենալ ձեզ նման դերասանուհի. տաղանդավոր եք, անկրկնելի, անգերազանցելի և շատ սիրելի հանդիսատեսի կողմից։ Շնորհակալ եմ, տպավորված եմ և անպայման նորից կգնամ դիտելու այդ ֆանտաստիկ խաղը։
17.12.2024