Իմ լավ բարեկամ Արմեն Խանդիկյանը վերջերս է բեմադրել Ալֆրեդ դը Մյուսեի ,,Լորենցաչչո,,-ն։ Այսօր վերջապես հաջողվեց ընդունել բարեկամիս հրավերն ու դիտել բեմադրությունը։ Ասել բեմադրություն, կարծում եմ շատ քիչ է։ Սա մի նոր ստեղծագործություն էր պարուրված պիեսի ողնաշարին։ Ռեժիսորի արարմամբ, մինիմալիստական դեկորներով, պայմանականության բարձրագույն վարպետությամբ, դերասանական կազմի փառահեղ խաղով ներկայացումը ցնցեց հանդիսատեսին...
Անհավատալի է, թե այդ ինչպես՞ 1500 -ականներին գրված պիեսն այդքան արդիական է ու ժամանակից ... Միթե՞ մարդը հազարամյակներով չի փոխվում, միթե ՞ ժամանակը որևէ ազդեցություն չունի մադկային գայթակղությունների վրա... Այս և նմանատիպ հարցեր են ծնվում ներկայացման ընթացքում և թվում է , թե բեմում մերօրյա իրադարձություններն են ՝ տեղափոխված ուրիշ ժամանակաշրջան։ Արթուր Ութմազյանի Ֆիլլիպո Ստրոցցին ասում է,-,, Եթե նախկինում ազնվությունը առաքինություն էր, ապա մեր օրերում ազնվությունը ավանակություն է...,, Դե պատկերացրեք, թե մեր՛ օրերում ազնվությունն ինչ՞ որակում կարող է ունենալ
... Դուքս Ալեսանդրո Մեդիչին իրեն դավադիր սպանած եղբորը ուղղում է վերջին խոսքը, որն էլ կարծես բոլոր հարցերի պատասխանն է,- ,, Զգուշացիր ամբոխից...,, ։ Սա այն ներկայացումն է , որ ոչ թե պատասխանում է հանդիսատեսի հարցերին, այլ ծնում է նոր հարցեր, բարձրացնում նոր խնդիրներ ու համարձակ ընդգծում, խոշորացնում հազարմայակներով շարունակվող մարդկության արատները... Շնորհակալություն բեմադրող ռեժիսոր Արմեն Խանդիկյանին, ողջ դերասանական կազմին , բեմադրության վրա աշխատած անձնակազմին։ Պետք է դիտել...
23.11.2024