Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Սոս Սարգսյանի «Լակոտը» հզոր գործ է, Նարինե Գրիգորյանը կարծում եմ այսօրվա լավագույն թատերական ռեժիսորը: «Լակոտը» շատ նուրբ, էմոցիոնալ ու (ինչը ինձ թվում էր անհնարին) ՇԱՏ ՆՈՐ, ԹԱՐՄ, ԱՅՍՕՐՎԱ ներկայացում է: Լուծումներով լի: Նստած դահլիճում հիանում էի այն ամենով ինչը միշտ չեմ սիրել թատրոնում...

Անդրանիկ, Հայկ` ես ուրախանում եմ երբ դուք «գրավում եք բեմը»: Ապրեք շատ: Միլենա Ղազարյան, ներիր... Բայց անկեղծ լինելով ստիպված եմ գրել բառեր, որոնք կբերեն քո հանդեպ մի քիչ ավել ատելություն... Դու կտոր կտոր արեցիր մեզ, ինձ, հանդիսատեսին: Շնորհակալություն ռեժիսորին, որ ընտրել ա քեզ ու ստացել: Շնորհակալություն ծնողներիդ, որ տաղանդավոր ես:

Գնացե'ք Համազգային թատրոն: «Լակոտը» նայելու ներկայացում է:

ՄՀԵՐ Մկրտչյան

10.11.2024

286 հոգի