Սեղմիր
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

01.02.2021   01:32

ՀԱՄԼԵՏՆԵՐ,ՀԱՄԼԵՏՆԵՐ,ՀԱՄԼԵՏՆԵՐ...

Առաքինությունն ինքն է ստիպված մոլությունից

ներում աղերսել, այո խոնարհվել, եվ

հրաման խնդրել՝ բարություն անելու համար:

Գեղեցկության կարողությունը ավելի շուտ

ընդունակ է առաքինությունը լրբության փոխելու,

 քան թե առաքինության ուժը կարող է

գեղեցկություննը իր պատկերին նմանցնել.

Այս բանը երբեմն պարադոքս էր թվում,

 բայց հիմա ժամանակը հաստատեց, որ ճշմարիտ է:

Թվու՞մ է: Չգիտեմ ‹‹թվումն ›› ինչ բան է:

Ոչ մելանագույն վերարկուս միայն,

Ոչ հանդիսավոր սև հանդերձները,

Ոչ բուռն շունչի հողմային հևքը,

Եվ ոչ աչքերի հորդահոս գետը,

Ոչ էլ երեսի վշտահար տեսքը,

Կսկիծի բոլոր ձև ու կերպերի, նշանների

Կարող են երբեք ներքինս հայտնել.

Դրանք բոլորն էլ ճիշտ է թվում են.

Դրանք բոլորն էլ բաներ են, որ

մարդ կարող է խաղալ.Բայց այստեղ

ներսս այնպիսի բան կա, որ անց է

ցույցից: Իսկ սրանք վշտի

պաճուճանքն են լոկ և արդուզարդը:

Միմոսը դյուրագրգիռ թոքեր ունեցողներին

լավ կծիծաղեցնե, բայց ամեն բան, որ

չափազանցված է, խաղի նպատակին

հակառակ է: Դերասաններ կան, որ

Ոչ քրիստոնեի խոսվածք ունեին

Ոչ քրիստոնեի կեցվածք, ոչ էլ հեթանոսի,

Ոչ նույնիսկ ադամորդու: Մի քանի ապուշ

հանդիսատեսների ծիծաղեցնելու համար

իրենք են սկսում ծիծաղել,

Այնինչ, հենց այդ ժամանակ

խաղի մի կարևոր կետը ուշադրություն

է պահանջում: Դա շատ խայտառակ բան է,

և ցույց է տալիս այդ ձևով վարվող

 դերասանի ողերմելի սնափառությունը:

Ավա˜զ խե˜ղճ Յորիկ. նրան

ճանաչելն անգամ անպատվություն է:

Նրան ցուցակորեն  մանրամասնելը

Հիշողության թվաբանության համար

գլխի պտույտ առաջ կբերեր.բայց և այնպես՝

Հեկուբը նրա ի՞նչն է, կամ նա՝ Հեկուբի

Թագավորների այդ խեղկատակը,

Թագավորության և իշխանության քսակահատը,

Որ պահարանից թագը գողացավ, դրեց գրպանը

Ցնցոտիների, կարկատանների այդ թագավորը:

Նա, որ սպանեց իմ թագավորիս,

Նա, որ իմ մորս պոռնիկ դարձրեց,

Նա, որ ներս խոթվեց իմ

Ընտրությանս և հույսերիս մեջ,

Եվ կարթը ձգեց, որ կյանքս որսա,

Այն էլ այնպիսի չարանենգությամբ:

Թուլություն անունդ կին է և օրինավո˜ր բանտ:

Մի ուռուցք է դա շատ հարստության

Որ աստվածային փառասիրությամբ

Բերան է ծռում անտեսանելի գալիքի վրա,

Ենթարկելով այն, ինչ մահկանցու և անհաստատ է

Բախտի, վտանգի և մահացության:

Եթե իր կյանքի գլխավոր շահը և փոխարժեքը

Միմիայն ուտել և քնել լինի:

Անասուն միայն, ոչինչ ավելի:

Արդ անասնական մոռացում լինի,

Թե մի թուալիսրտ խղճամտություն

Այս գիրացած ժամանակների

պարարտության մեջ դա

մի այնպիսի սովորություն է,

Որի խախտումն է ավելի պատիվ, ո՛չ հետևումը:

Մեռելաճաշի կերակուրները պաղ մատուցվեցան

Հարսնասեղանի  հրավիրյալներին:

Այս գլխոմոլոր կերուխոմները

Խոզավայել մակդիրներ են կցում մեր անուններին:

Այս օրվան օրը պարկեշտ մարդ լինել՝

Նշանակում է տասը հազարից մեկը լինել:

Խա˜չը, ահա՛ մի բան, որ բնականից դուրս է.

Մի մասնիկ ժանգը բոլոր ազնիվ նյութն ապականում է

Եվ իջեցնում իր անարգության: Ամոթ ինձ.

Ի˜նչ սինլքորն և ի˜նչ  գյուղացի մի ստրուկ եմ ես,

Ի˜նչ ավանակն եմ թանձրամիտ և ցեխահոգի թշվառականս:

Մի բոզի նման իմ սրտի մաղձը բառերով թափեմ,

Հայհոյանք անեմ մի պոռնիկի պես, մի աղախնի պես:

Ես կարող էի մի ընկույզի կեղևի մեջ անգամ տեղավորվել,

Եվ ինքս ինձ անհուն տիզերքի թագավորը համարել:

Բայց անտարակաույս այդ զգացումը կաթված է ստացել

Քանի որ երբեք խենթությունն այդքան չէր դուրս գա ճամփից

Ոչ էլ զգացումն այդչափ ցնորքի գերին կդառնար,

Որ ընտրողության մի փոքրիկ քանակ պահած չլիներ

Այսքան ահագին մի տարբերություն զանազանելու:

Լինել, թե չլինել, այս է խնդիրը.

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,

Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,

Թե զենք վերցնել ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,

Եվ դիամդրելով վերջ տալ բոլորին:

Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը

իր ձեռքով փակել՝ մի մերկ դաշույնով:

Մեռնել, քնանալ, ոչինչ ավելի.

Եվ մտածել թե մենք վերջ ենք տալիս

Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին

Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը:

Երանի այս պինդ, խի˜ստ պինդ մարմինը

Հալվեր ու լուծվեր, և փոխվեր ցողի.

Կամ անվախճանը ուղղած չլիներ իր պատվիրանը:

Մի վախճան է դա հոգով բաղձալի:

Ո՞վ է դա արդյոք, որի ցավն այդպես մեծաբարբառ է,

Որի մորմոքը շրջուն աստղերին ոգեկոչում է,

Եվ կանգնեցնում  ապշած, սոսկահար լսողների պես:

Դժո˜խք, ցույց տուր ինձ, թե դու ի՛նչ կանես.

Կլա՞ս, կկռվե՞ս, քաղցա՞ծ կմնաս, քեզ կծվատե՞ս,

Լեղի կխմե՞ս, շնաձուկ կուտե՞ս: Այդ ես է՛լ կանեմ:

Անխոհեմությունն ավելի լավ է մեր բանին գալիս,

Մինչդեռ մեր բոլոր հաշիվները դերև են ելնում,

Եվ թող այդ բանից սովորենք, թե կա մի

աստվածություն, որ ձև է տալիս մեր ձեռնարկներին,

ինչպես էլ ինքներս նախատաշ անենք:

Եթե հիմա պետք է լինի, ապագայում չի լինելու:

Եթե ապագայում չպետք է լինի, հիմա է լինելու:

Եթե հիմա չլինի, մի օր լինելու է:

 

Ժամանակն իր շավղից դուրս է ժայթքել.

 Վերայցելում են լուսնի շողերը,

Որ մենք՝ բնության խաղալիքներս, սոսկահար եղած

Ցնցվենք խոհերով, որոնց անհաս են մեր հոգիները:

Գլխից մինչև ոտք ահռելի կերպով բոսորով ներկված

Մակարդված արյան շաղախով օծված:

Ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել աշխարհի

Այնքան նախատինքներին և մտրակներին,

Հարստահարչի անիրավության,

Մեծամիտ մարդու արհամարհանքին,

Օրենքի բոլոր ձգձգումներին,

Պաշտոնյաների աներեսության,

Այն հարվածներին, որ…

որ համբերատար արժանավորը,

Ստանում է միշտ անարժաններից,

Ո՞վ կհոժարեր այսքան բեռ կրել:

Իրենց անտեղի միջամտումը

նրանց կործանեց

Ահեղ կեսարը մեռավ, հող դարձավ,

Մի պատի ծերպի նա ծեփողը դարձավ:

Մարդը կարող է ձուկ որսալ հենց այն ճճիով,

որ թագավորի միսն է կերել, և ուտել հենց

այն ձուկը, որ նույն ճճիով է կերակրվել:

Այս գանգը մի ժամանակ լեզու ուներ.

Կարող էր և երգել

Գուցե սա մի քաքղաքագետի գլուխն է եղել

Ահա մի ուրիշը: Միթե սա չի կարող

մի փաստաբանի գանգը լինել:

Ո՞ւր են հիմա նրա ‹‹ըստ էությանները››,

Եվ շատ այսպիսի ահագին խոսքեր և

‹‹ըստ որումներ›› Բծախնդրություններն

ու ճարպկությունները:

Հը˜մ. գուցե այս մարդը իր օրով մի

կալվածատեր է եղել՝ իր գրվաթղթերով,

վարձաթղթերով, պարտամուրհակներով,

փոխանցումներով և ստնալիքներով:

Ա՞յս է արդյոք իր փոխանցումների փոխանցումը,

 իր ստանալիքների ստանալիքը, որ իր

փոխանցված գանգն այսպես…

Եվ մի՞թե այս ոսկորները այնքան

աժան են գլուխ եկել, որ

հիմա գնդակախաղի ծառայեն:

Ոսկորներս ցավում են, երբ միտք եմ անում

Թե միայն փիլիսոփայությունը բացատրել կարենար.

Սրանք ժամանակի խտացումը  և համառոտ

 տարեգրությունն են, որոնց կարող եմ

այնքան վստահել, որքան իժերի:

Ի˜նչ քաղցր բան է, երբ երկու դավեր

գալիս են շիտակ իրար հանդիպում:

Աստված վկա, մեր դարը այնպես սրամիտ է դարձել

Որ նրան ինձանով և ինձ նրանով պատժելու համար

պետք է հետը կողմանցույցով խոսենք:

Երևակայությու˜ն, երակս

նույնքան չափով է խփում

Որքան որ քոնը, և նույնքան

առողջ նվագ է ածում:

Ուզում ես նվագե՞լ իմ վրա.

Այնպես ես ձևացնում, որպես թե

ծանոթ ես իմ լեզվակների հետ.

Ուզում ես իմ գաղտնիքը

Սրտիցս դուրս քաշել.

Ուզում ես ձայնս փորձել՝

Սկսած ամենացածր նոտայից

Մինչև ձայնաշարիս ամենաբարձրը:

Օրհնյալ են են նրանք, որոնց մեջ

արյունն ու դատողությունն

Այնպես համաչափ զուգախառնված են,

Որ լոկ շվի չեն բախտի մատերին,

Որ ինչպես ուզե վրան նվագե:

Ա˜յնպիսի մի գործ, որ համեստության

շնորհքն ու շիկնումն աղավաղվում է,

Առաքինությունը կեղծ է անվանում,

Եվ անմեղ սիրո սիրուն ճակատից պճղում է

վարդը և նրա տեղը մի պալար դնում.

Որ դարձնում է պսակի ուխտը

Խաղամոլների սուտ երդումներից ավելի խարդախ.

Եվ ամուսնության դաշինքի միջից քաղում է ոգին,

Որ սիրահարը ձրի չհառաչի

Եվ դառնա անուշ կրոնը բառերի հագներգ:

Մնացյալը, լռություն է, այլապես.

անհանգ ոտանավորի  ոտքը կաղ կմնա:

Համադրեց` ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

 

 

 

1255 հոգի