Ահա, թե ինչ է լինում, երբ Գոնչարովի հարյուրամյա ,,Սովորական պատմություն,,-ը հայտնվում է տաղանդավոր ռեժիսորի երևակայական դաշտում... Սուրեն Շահվերդյանը բացել էր ստեղծագործության բոլոր փակագծերն ու մեկնաբանել այսօրվա զգացողության մեջ։ Այնքան նոր ու ժամանակակից էր մեկնաբանությունը, որ թվում էր, թե իրականում, հենց այս պահին,ինչ որ տեղ տեղի է ունենում գործողությունը, իսկ ներկայացումն ընդամենը ուղիղ ռեպորտաժ է...
Չափազանց համարձակ էր և՛ թեմայի մեկնաբանությունը, և՛ բեմադրությունն ամբողջությամբ։ Իմ կարծիքով բեմադրիչին օգնել էր նաև իր հեռուստատեսային մտածողությունը, ու ինտերակտիվության շնորհիվ թեման առավել արժանահավատ էր։
Բեմադրությանն արժանի աշխատանք էր արված և՛ բեմի, և՛ հագուստի, և՛ լույսի ձևավորումը։ Ինձ համար հայտնություն էր երիտասարդ դերասան Սամվել Սարգսյանը։ Հետաքրքիր կլինի նրա այլ դերակատարումները ևս դիտել։
Ներկայացումը դասված էր 18 +։ Այնուամենայնիվ շատ չափավոր, տեղին ու լրացնող էր 18+ տեսարանները։
Մեծ ուրախությամբ ու ծափահարություններով շնորհավորում եմ երիտասարդ բարեկամիս՝ տաղանդավոր ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին ու ներկայացման բոլոր մասնակիցներին...
28.09.2024