Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
Թատերախոս - հաղորդավար: Ծնվել է Երևանում։ 2016 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտության բաժինը, ունի մագիստրոսի աստիճան։ Թղթակցել է տարբեր պարբերականների, որոնց թվում են՝ «Զարթոնք», «Հանդես», «Հրապարակ», «New blog.am», «Madiamax»։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հանդես է եկել որպես լրագրող, մամլո բաժնի աշխատակից։ Իրականացրել է բազմաթիվ մշակութային ծրագրեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում` հանդես գալով որպես PR բաժնի պատասխանատու, կազմակերպիչ։ Հեռուստատեսությունում և ռադիոյում թղթակցել է որպես լրագրող և հաղորդավար: Հանրային ռադիոյում «Ավետիս» հոգևոր ծրագրի լրագրող-հաղորդավարն է եղել։ Մասնակցել է գիտական ֆորումների, կազմակերպել է փառատոններ ու միջոցառումներ, ինչպես օրինակ` «Հայկական շրջանակ» ֆոտո ցուցահանդես մրցույթը, Արմենակ Ուրֆանյանին նվիրված հուշ երեկոն, «Պարատոն»  միջազգային փառատոն, Ջավախքում և Գյումրիում «Մշակութային կամուրջ» փառատոնները, ինչպես նաև գիտական հանդիպումներ, արվեստի վաստակավոր գործիչների հետ ֆիլմի դիտումներ, բանավեճեր սփյուռքահայ ուսանողական խորհրդի հետ համատեղ։
324 հոգի