Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն֊թանգարանի փոքրիկ դահլիճում ծափերը չէին դադարում, հանդիսատեսը հիացած ու զարմացած էր։ Նարինե Գրիգորյանի տպավորիչ մենախաղի շնորհիվ առաջին իսկ րոպեից կրնկակոխ հետևեցինք գոմեշին,տեսանք արտուտիկին, մի լավ շնչեցինք խոտի բույրը, վայելեցինք աչք շոյող կանաչ ձորերն ու սարերը, Բասարին հանդիպեցինք ու գայլից պոկվելով` ընկանք քաղաքի ազդանշանների մեջ...։

Հետո կռիվ տվեցինք Շկոյի ու նրա պարանի հետ ,ու քանի որ աշխարհն աշխարհ էր դարձել, բռնեցինք հետդարձի ճամփան...Հինգերորդ օրվա երեկոյան աղջամուղջի հետ մտանք ուրթ ու լսեցինք նանի` ականջ շոյող ջանը։ Իսկ վերջում` ծաղկած ծառ, եղջերափողից հնչող ձայն, որ արթնացրեց միջիդ հաղթողին։

Մաթևոսյանական գոմեշը` այդ հսկա, բայց գեղեցիկ ու նուրբ հոգով արարածը, իր մռլնգոցով ու վճռականությամբ մտավ բոլորիս սրտերը։ Շնորհակալություն,անչափ սիրելի ու տաղանդավոր Նարինե Գրիգորյան։

25.04.2024

ԼՈւՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆ

470 հոգի