Թումանյանական հանճարեղ խոսքը տաղանդավոր դերասան Արման Նավասարդյանը հնչեցրեց Համազգային թատրոնի բեմից.«Լոռեցի Սաքոն» պոեմն էր բեմավորված։ Լոռվա ձորում մենակ մնացած աժդահա հովվի հիշողության մեջ կենդանանում են տատի պատմած հին զրույցները ,ու չարքերը, կանանց կերպարանք առած, խմբով գալիս են ,կանչում հարսանիք...
Տաթև Ղազարյանի, Ալլա Սահակյանի և Արմինե Անդրեասյանի (չարքեր) շարժումները,դիմախաղը ,քրքիջներն այնքան իրական էին ,որ Սաքոյի (Արման Նավասարդյան) խելագարությունը համոզիչ էր։ Անտեղի վախը, որ սերմանվում է մեր մեջ, ինչի՞ կարող է հանգեցնել.նույնիսկ քաջ իգիթը, ում հոտին գազանը մոտ չէր գալիս, պոեմի վերջում հաղթված էր ու անգիտակից .«Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար»։
Արման Նավասարդյանն, ով սկզբում խրոխտ ձայնով հնչեցնում էր պոեմը, հետո ինքը հայտնվեց Սաքոյի կաշվի մեջ, փոխվեցին ձայնը, շարժումները, հայացքը, իսկ թռչող բարձը, վերմակը..., ստվերախաղը, երաժշտությունը, ամբողջական դարձրին Լոռվա ձորում քաջ հովվի ապրումները։
Մտածենք,թե ինչ ենք ներշնչում մեզ և մեզ շրջապատող մարդկանց... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Նարինե Գրիգորյան։
09.06.2024