Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հերթական հրաշք ներկայացումը։ Անվերջ հիացմունքի, սիրո ու հարգանքի արժանի Նարինե Գրիգորյանի դերերն ապացույցն են մարդ արարածի ուժի, շնորհի, խելքի, ճաշակի, որակի ... Գուցե կարելի է ամեն ինչ էլ խաղալ, բայց ջրի կաթիլ, այն էլ այսպես,որ հոգիդ ալեկոծի։

Հանդիսատեսն աչքերը չորս արած հետևում էր թռչունին` կաթիլն մեջքին առած, ու այնքան պարզ էր տեսնում վերևից ընկնող հոսող, բարձրացող, գոլորշիացող կաթիլը, որ մի պահ մոռանում էր , որ բեմին մարդ է, ոչ թե կաթիլ, ու այդ մարդն էլ ավելի էր բարձրանում... Ազատության ու մեծ օվկիանոսի ձգտող կաթիլը շատ բան է սովորեցնում։

Շնորհակալություն, սիրելի Նարինե Գրիգորյան , Ձեր վարպետությունն ու տաղանդը (շարժումների ճկունությունը, նրբությունն ու գեղեցկությունը) ուղղակի...

31.05.2024

ԼՈւՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆ

460 հոգի