Հանդիսատեսը նստած է, հնչում է զանգը հետո երկրորդը,երրորդը և չի էլ հասցնում հասկանալ ինչպես հայտնվեց բեմին, սեղանի շուրջ ու ամբողջ դահլիճով ցրվում է Տաթև Ղազարյանի թեթև ձեռքով պատրաստված նրբաբլիթների ձիթահոտը։ Չէ, իրականում միայն ծուխն է, բույրը տարածվում է Նարեկ Բաղդասարյանի խաղի արդյունքում ու հենց սկզբից սկսում ես տառապել նրա համար՝ հասկանալով որ այդ փոքրամարմին դերասանի ուսերին ներկայացման հսկա պատասխանատվությունն է դրված...նորից... Ավելի ուշ, ներկայացման ընթացքում արդեն երբ տեսնես նրա նյարդային պրկումները, հաստ բազուկները,, հաղթամարմին տեսքը, կհաշտվես, ոչինչ կդիմանա՝ կմտածես...
Ու մոռանում ես քեզ, հոգսերդ ,մի պահ փնտրում ես հեռախոսդ,կարծես վախենում ես կտրվել քո իրականությունից,բայց արդեն ուշ է,դու արդեն խատուտիկ ես հավաքում , Սերգեյ Թովմասյանի համոզիչ ժպիտը քեզ հաստատում է որ դու ճիշտ տեղում ես և ճիշտ ժամանակին և դու սկսում ես ճաշակել Խատուտիկի գինին...Քեզ սթափեցնում է հորաքրոջ ականջ ծակող ծիծաղը ,որը պիտի գրոտեսկի հասներ խոհանոցում և ճիրաններում պահեր տատիկի( Տաթև Ղազարյան) հետզհետե փոքրացող մարմինը...Այն մարմինը, որի կենսական փարթամությունը դու տեսնում ես հսկա սեղանի շուրջ,հետո կտեսնես գորգ թափ տալիս և վերջապես կնվաղի աչքիդ առաջ մահվան շեմին,ծերության ծանր շնչից կքված և իվերջո կհայտնվի սաղմնային վիճակում էկրանին(սարսռեցնող)...
Էստեղ ես կանգ կառնեմ, որովհետև պիտի հորդորեմ,որ ուղղակի ձեզ տոն պարգևեք և գնաք Համազգային թատրոն։ Սա ուղղակի ներկայացում չէ,սա ժամանակի ու տարածության մեջ լուծված պերֆորմանս է, որտեղ դու կապրումակցես Դավիթ Հակոբյանի կերտած գեներալի կյանքի մայրամուտի ամեն մի թելի վերջին հուզարձակումը և ի վերջո չես հաշտվի քեզ մեղադրելով՝ ինչու չվազեցիր բեմ՝ ինչ որ կերպ երկարացնելու նրա կյանքը գեթ մեկ ակնթարթով... Գնացեք թատրոն Կարինե Ջանջուղազյանի պերճախաղը տեսնելու.. նրան հաճախ չենք հանդիպում ... կյանքի սնդուկը պինդ գրկած,ամեն մի մազակալի հետ մի սնդուկ սեր կստանաք որպես շնորհակալություն, և քանի դեռ նա բեմում է ոչ մի րոպե չեք ուզի բաց թողնել նրա խաղը, ոչինչ որ գլխավոր կերպարն արդեն բեմում է և սցենարից ետ կընկնեք...
Այսօրվա իմ բացահայտումը Արման Նավասարդյանն էր (ցավոք նրան միայն եթերում էի տեսել և ասմունքելիս), ձուլված իր՝ ժամանակի մեքենայի անխափան երազանքին,և ինչպիսի՜ հուզականություն է փոխանցում հանդիսատեսին իր միամիտ լավատեսությամբ, շահում նրա համակրանքը գեղեցիկը վարակելու փութաջանությամբ: Համազգայինը տոն էր պատրաստել այսօր, էմոցիաների փառատոն և մի ամբողջ դերասանական աստղաբույլ էր շողում բեմից։ Խոնարհումս ՁԵԶ, ընտանիքի անդամ դարձած սիրելիներ...ինչ լավ է,որ ձեզ ունենք...բրավո Նարինե Գրիգորյան:
07.04.2024