Սեղմիր
ԷՍՍԵ

25.03.2024

Ես ինքնանկարներ եմ անում, քանզի այնքան հաճախ մենակ եմ լինում:

ՖՐԻԴԱ ԿԱԼՈ

Կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ, բայց ընթացիկ տարվա հունվար ամսին Լոս Անջելեսում բացվեց մի թանգարան, որը հետազոտում է ինքնանկարի պատմությունը՝ միևնույն ժամանակ հատուկ, տպավորիչ միջավայրեր ստեղծելով այն այցելուների համար, որոնք կուզենան սեփական ինքնանկարը` սելֆին անել այդտեղ ՍԵԼՖԻԻ ԹԱՆԳԱՐԱՆ:

Թանգարանն այս ներկայացնում է սելֆիի պատմությունը՝ սկսելով քարանձավային նկարներից մինչև ֆեյսբուք և բջջային հեռախոս, որոնց շնորհիվ այն ամբողջովին վերափոխվեց՝ վերածվելով համընդհանուր մի ֆենոմենի` միևնույն ժամանակ ստեղծելով թանգարանի այցելուների մի տեսակ, որոնք թանգարան են այցելում ոչ միայն հիանալու արվեստի ստեղծագործություններով, այլև լուսանկարվելու դրանց հետ՝ այդպիսով դառնալով «արվեստի մի մասն»:

Ուրեմն ի՞նչ է սա: Ինչո՞ւ 2013 թվանին Օքսֆորդի բառարանի կողմից «սելֆի» բառը հանրահռչակվեց որպես տարվա բառ: Եվ ինչու ենք մենք օրական երկու միլիոն սելֆի ներբեռնում համացանց: Արդյո՞ք սա հաղորդակցման միջոց է: Այլոց հետ: Մեզ հետ: Եվ ի՞նչ է սելֆին արվեստում:

«ԱՐԷ»-ի այս տարվա փառատոնը կրում է «Սելֆի» խորագիրը: Արվեստագետներն, որոնք ներգրավված են դրա մեջ մի կողմից ոգեշնչված են սելֆիի ֆենոմենով, մյուս կողմից բոլորովին չեն հետաքրքրվում դրանով: Նրանք խաղում են գաղափարի հետ, մատնացույց անում որոշակի կարիքներ, խորացնում խնդիրը։ Նրանք դիպչում են խճճված թեմաների` առանց խուսանավելու դրանց բարդությունից: Նրանք առաջարկում են անհանգստացնող թեմաներ՝ խրախուսելով դիտողին ավելի շուտ հարցեր տալ, քան պարզապես պատասխաններ լսել:

Իրենց աշխատանքներում այս արվեստագետները ստեղծում են իրենց սելֆին՝ եթե նույնիսկ այդ ընթացքում օգտագործում են այլոց, օտարների սելֆիներ: Դա հաղորդակցման ձև է, սեփական անձի հետ ծանոթանալու միջոց: Ազնիվ կերպով առանց կանխակալության կամ ավե- լորդ դատողությունների, նրանց հաջողվում է հաստատել մինչ այժմ զգուշորեն հսկվող մտքերի ու զգացումների ընդունելի լինելու իրողությունը, բացահայտել սեփական թուլություններն ու ցույց տալ իրենց դյուրաբեկ էությունը: Նրանք անկեղծորեն Inigtip hunjunnungtip, խոստովանում են իրենց սայթաքումներն ու իղձերը՝ ամենից առաջ, լավ հարաբերություններ փնտրելով սեփական անձի հետ: Բարդ ասոցիացիաներով լի այս ստեղծագործություններում արվեստագետները օգտագործում են խորհրդանիշեր և վերացարկումներ, որպեսզի կերտեն սեփական սելֆին։

Բայց մերօրյա սոցիալական օբյեկտը (որպիսին ներկայանում է արվեստի ստեղծագործությունը) ավելի ու ավելի հաճախ սկսել է բնորոշվել ոչ թե իր մասին, այլ իր շուրջ խոսակցություններով: Մեր կյանքի ահագնացող թվայնացման պայմաններում այս խոսակցությունները ամենուր են՝ զանգվածային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, նույնիսկ այն սելֆիներում, որ արվում են որպես արվեստի ստեղծագործության, նրա գգնահատման և նրա հետ հաղորդակցման արձագանք:

Այսպիսով, արդյոք մեզ պիտի անհանգստացնի մշակույթը:

Չեմ կարծում։ Ավելի կարծիչ է որ չկորցնենք իրար հետ զգալու պահը:

ՄԱՐԻՆԵ Կարոյան

Նյութի աբյուրը՝ ԱՐԷ կատարողական փառատոնի պահոց՝ 2018թ

273 հոգի