Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Գրողի հանճարեղության պատմատեսական բնորոշումները, չնայած իրենց բազմազանությանը, ի վերջո՝ տարբեր ելակետերից ու դիտանկյուններից գրեթե միևնույն հանգուցակետին են հանգում: Տալիս են այն խիստ առանձնահատուկ ձևաբովանդակային որակը, որն անիմանալիորեն համամարդկային է:

Գերազանցապես այդպիսին էր առաջին տպավորությունը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնոմ Ի.Բրոդսկու բանաստեղծական աշխարհից Նարինե Գրիգորյանի համահավաքած «մահապատկերից»: Բառախաղային հնարքով «Մեռած բնություն» թարգմանվող թատերայնացված ընթերցանությունը, որի էատարրերից անհնար է չորսալ վտարանդի հեղինակի յուրահատուկ գիծը կամ էլ գծերից մեկը. մետալիրիկական փիլիսոփայությունը:

Կենսափիլիսոփայական «աղոթքն» առ այն, որ լինելության գոռոզամիտ առեղծվածներրի հաղթահանդեսում բնականոն մուտքով տեղ է գտնում նաև տգեղների սիրո քաղցի էմպաթիկ ընդհանրացումը: Եվ ամենևին էլ տարօրինակ չէ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Բրոդսկու գրական ժառանգությունից հենց մահահոլով գաղափարադրույթ ներհյուսող բանաստեղծություններն էր ընտրել:

Վերջին տարիներին իր կամքին հակառակ մահվան «անդավաճան հանդիսատեսը» դարձած արտիստն այս, ուզեր, թե չուզեր, իր ռեժիսուրան ինչ-որ մի պահի անգիտակցական-ենթագիտակացական թելադրանքով մահախոս էր դառնալու: Տալու էր մի թատերական ընթերցանք, որի հուզական պատկերը մահվան նոկտյուրն էր հրամցնում, մտային ատաղձը՝ մահվան պոետիկա հիշեցնում:

Կլիներ դա Արմինե Անդրեասյանի մոխրաձայն թրթիռներում, Նարեկ Բաղդասարյանի մեդիտացիոն ելևէջումներում, մեռնող պոետի ճիչը ձայնող Դանիել Պապյանի  մահատեսիլ մտարկումներում, մահացած բջիջների իներցիոն շարժումները ուրվանշող Նարինե Գրիգորյանի ձայնախաղում, թե մարդկության հանդեպ ստեծագործական հավատի մթին թաղումը ստվերապատկերող նյութասիրական դատողություններում:

Այստեղ ոչ թե Դավիթ Հակոբյանի կողմից արտաբերված հեղինակի տողերն են մթահամ, այլ դրանց գաղափարահուզական նկարագրի հետ միշտ չէ, որ նա հաշտ է: Կարելի է ասել, որ երբեմն դրանց էության երեսն անգամ տեսնել չի ուզում և այդ իսկ պատճաով մթության ներքո է Բրոդսկու բառերը բարձրաձայնում:

Թեպետ գիտե, որ Բրոդսկու մահահոլով թափանցումները զերծ են մնում կյանքի էքզիստենիցալիստական անիմաստությանը ձայնակցելուց: Այնու, որ բարեխղճորեն իր բարոյահոգեբանական ներկա բացական անի անորոշության անդունդի գերհանճարը՝ ինքնազուրկ լռությունը: Մնացյալը Շեքսպիրի համլետյան մտաչարչարանքներում են, որոնք մի փոքր ավելի մասնակցայնորեն վերծանելու համար արժե ներկա լինել այսօրինակ ինտելեկտուալ ժամանցին: Գիտելիքահենք նախաձեռնումի, որի բոհեմական ամբողջականությանն իրապես կոնյակն ու թանկարժեք սիգարի ծուխն էր պակասում:

10.12.2023

ՏԻԳՐԱՆ Մատիրոսյան

1336 հոգի