Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

19.11.2023  03:47

Ո՞վ չգիտի, որ Վահրամ Փափազեանը անգերեզանցելի Շէքսփիրեան դերակատար էր։ Հայաստանի վաստակավոր գործիչ Արտաշես Բաբայեանը յիշում է մի զավեշտալի դրուագ, կապուած Փափազեանի գրական մէկ փորձի հետ։ 60-ականներն էին։ Փափազեանը "Ուսուցիչ" անունով մի փիէս է գրում եւ ուզում է ինքը խաղալ հերոսին։ Որոշում է փիէսը Բաբայեանի միջոցով ուղակել Գուրգէն Մահարուն՝ գրախօսելու համար։ Բաբայեանը ուղարկելիս չի նշում հեղինակի անունը։ Ահա թէ ինչպէս է արձագանգում Մահարին "անյայտ" հեղինակի փիեսին․

"Փիէսի հերոսները թէեւ ժամանակակից մարդիկ են, բայց խօսում եւ հաղորդակցում են Շէքսփիրեան ոճով եւ յիշեցնում էն Շէքսփիրեան հերոսներին․․․ճիշդ է՝ փիէսը մօտեցել է Շէքսփիրեան դրամաներին, նրանց ոճին, բայց, աւա՛ղ, չի հասնում որակի նուազագոյնին․․․ Ուսուցիչը եւ միւս բոլոր անձինք արհեստական, շինծու խրտուիլակներ են, որոնց մէջ չկայ կեանք եւ հոգի, թէպետ նրանք արտաքին նմանութիւն ունեն մարդու հետ․․․Այս մարդը, որը կոչում է ինքզինք թատերագիր, իր կեանքի ընթացքում երբեւիցէ ոչ միայն չի մտել թատրոն, այլ նոյնիսկ կողքով չի անցել․․․

Այս դէպքը ամենեւին չի նսեմացնում Փափազեանի մեծութիւնը որպէս արուեստագէտի, մարդու եւ անգամ գրողի. նոյն Մահարին բարձր գնահատական է տուել Փափազեանի "Յետադարձ հայեացք" յուշագրութեանը։ Սակայն այս դրուագը թոյլ է տալիս յանգել հետեւեալ եզրակացութեան. Շէքսփիրը իր Շէքսփիրութիւնն է գրում, իսկ Փափազեանը Շէքսփիրութիւնը խաղում է եւ մէկը միւսին չեն կարող փոխարինել։ Տարիներ առաջ դաշնակցութիւնը իրենց կուսակցութեան կողմից նախագահի պաշտօնին որպէս թեկնածու առաջադրեց Սոս Սարգսեանին, սակայն ժողովուրդը չկամեցաւ նրան տեսնել նախագահի դերում։ Ժողովուրդը բնազդով հասկացաւ, որ այն, ինչ կարելի՝ ներել շարքային նախագահին, դժուար թէ ներուի արուեստի պարծանք Սոս Սարգսեանին։

ԾՈՎԻՆԱՐ Լոքմագյոզեան

511 հոգի