Սեղմիր
ՄԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ
Արվեստագիտության դոկտոր: 1949 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ Հեղինակ է «Հայ-ռուսական թատերական կապերը» (1955, հայերեն, 1956, ռուսերեն), «Ռուսական դրամատուրգիան սովետահայ բեմում» (1957, ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1964) աշխատությունների, ինչպես և սովետահայ թատրոնի պատմության՝ «Սովետական դրամատիկական թատրոնի պատմություն» բազմահատորյակում (1966-1969 թթ., ռուսերեն, վեց հատորով)։ Կազմել է «Սուրեն խաչատուրյան» (1969, ռուսերեն), «Արմեն Գուլակյան» (1979) ժողովածուները։ Հայ թատերագիտության մեջ մեծ ներդրում է Հայաստանի «Սովետահայ թատրոնի տարեգրություն» (գիրք 1-2, 1961-1969) և «XIX-XX դդ. հայ թատրոնի տարեգրություն» (հ.1, 1980) աշխատությունը, որն ընդգրկում է 1801-1960 թվականներին՝ հայ ժողովրդի թատերական արվեստի փաստական պատմությունը։ Եղել է «Թատերական հանրագիտարան»-ի (Մոսկվա, 1961-1967, հինգ հատորով) գիտական խորհրդատու և հայ թատրոնին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ։ 1990-ականներին տեղափոխվել է Մոսկվա։ Վերջին տարիներին հեղինակել է «Վահրամ Փափազյան» (2012) և «Պետրոս Ադամյան» (2013) աշխատությունները։
621 հոգի