Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ներկա գտնվեցի առաջնախաղին, անկեղծ ասած, որևէ բան «Սիրո պատմություն Նյու - Յորքում» ներկայացումից ինձ հետ չտարա...

Հեռախոսիս նշումների բաժնում առանձին էջ էի ստեղծել` փոքրիկ անդրադարձ գրելու համար։ Վարագույրը բացվելուն պես տեսա նկարչի աշխատանքն ու փորքիկ նշում արեցի ` «Դեկորացիաներ։ Սունդուկյան։ Արթուրո Ուի», որպեսզի հետագայում ծավալվեմ։ Ավաղ, սա առաջին ու վերջին նշումս եղավ, քանզի դիտելիս որևէ բան գրելու (ոչ թե մասնագիտական մակարդակով, այլ հանդիսատեսի կարծիք) ցանկությունս մարեց։

Մի բան էլ ընդգծեմ։ Կար և' նվագախումբ, և' ձայնագրված երաժշտություն։ Անկեղծ ասած` չընդունեցի այս միքսը, քանի որ կամ պետք է ամբողջովին կենդանի երաժշտությամբ լիներ` ինչն իր մթնոլորտը կթելադրեր, ինչպես նաև ավելի լավ գործի կդներ դերակատարներին, կամ միայն ձայնագրությունները։

Շատ ուրախացա, որ Պարոնյանի թատրոնի «բալետը»` պարային թատերախումբը նման բարձր մակարդակի վրա է գտնվում։ Անգամ ֆիքսեցի այն, որ պարողների դերարարական խաղը ծածակեց դերակատարներին։ Եթե շատ չծավալվեմ ու հակիրճ կարծիք ասեմ, ապա կլինի այսպես. գեղեցիկ բեմադրված, վառ և գունեղ բարձրակարգ պարային շոու ծրագիր, որն արժե դիտել ու պարարվեստի, թատրոնի ու իրենց գործի նկատմամբ պարողների նվիրումից հաճույք ստանալու համար։

Որպես եզրափակում. մեկ օր տաքսի էի նստել, վարորդը բավականին գրագետ մարդ էր` թատրոն սիրող, ի դեպ մեր բուհն է ավարտել։ Ասեց. Մյուզիքլի պետական թատրոն ունենք, բայց մյուզիքլ չունենք...

Հուսով եմ, որ ներկայացման մասնակից ընկերներս չեն նեղանա նման անկեղծ կարծիքիս համար։ Չնայած, հարկ եմ համարում շեշտել` բոլորը մեծ աշխատանք էին կատարել, բոլորի պրոֆեսիոնալիզմի ու նվիրման մակարդակը գիտեմ, բայց այս ներկայացման մեջ որևէ բան ինչ-որ տեղից թարս է գնացել։

19.10.2023

ՎԻԳԵՆ Պապոյան

700 հոգի