Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

17.10.2023  22:50

Ռեպլիկն ուզում եմ սկսել հայտնի մի դարձվածքով երևանյան թատրոնները վերջին տարիներին անում և բազմանում են սնկի պես: Փաստն ինքնին ուրախալի է, շատանում են մեր թատրոնները, իրենց հետ բերում թարմություն և աշխուժություն: Քանակը որակ է ստեղծում: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, բոլոր այդ թատրոններից, թատրոն-ստուդիաներից, թատրոն-լաբորատորիաներից կման դիմացկուններն ու արժանիները, որոնք կգտնեն իրենց բեմական ինչն ու ինչպեսը, նաև հանդիսատեսին:

Այսքանը իբրև մինի նախաբան և միանգամայն լավատեսական, իսկ հիմա անցնեմ զայրույթիս բուն խնդրին։ Երիտասարդական պալատի համերգասրահում առիթ ունեցա դիտելու «Ոզնիներ» երգիծական թատրոնի «Բրավո, բրավո և միայն բրավո» համերգ-ներկայացումը։ Եվ ծնվեց ռեպլիկ գրելու անհրաժեշտությունը։ Երկու ժամ տևող ներկայացման ընթացքում ես միաժամանակ ստիպված էի և՛ զարմանալ, և՛ զայրանալ։ Մի՞թե սա է մեր երգիծական թատրոնը, մի թե նման էժան ու պարզունակ թեմաներով պետք է հանդիսատեսից ծիծաղ կորզել. դատարկ ծիծաղ։ Ինձ զարմացնում ու զայրացնում էր նաև հանդիսատեսը, որը գոհ իրեն մատուցված էժան հումորեսկներիրից, գոհ իր անհոգությունից՝ ստից-մտից ծիծաղում էր բեմից հրամցվող հիմարությունների վրա և դեռ մի բան էլ ասես ներկայացման վերնագիրը հիշելով, բրավո գոռում («Բրավո...» ներկայացման՝ գեղարվեստական և գեղագիտական ցածը որակի դիմաց միայնգամայն «բարձր» արձագանք-գնահատություն)։

Նման պարզունակ էտյուդներ, ճիշտ «Ոզնիների» պես, բոլորս էլ խաղացել ենք հանպատրաստի, ասենք, դպրոցական դասամիջոցներին։ Եվ «Ոզնիներ և 91-ը» ինձ անսպասելիորեն հիշեցրեց, նախկին՝ Կրուպսկայայի անվան դպրոցի ինքնագործ անլեգալ մեր թատերախմբին՝ «VIգ  - 71»։ Ծաղրում էինք Լենինին և մուժիկին, Լենինին և նրա զինակից ընկերուհիներին: Նույնիսկ այն ժամանակների համար արգելված թեմայով «կոմիկական օպերա» էինք հորինել՝ Լենին-Կրուպսկայա-Տրոցկի եռյակի մասին:

Թատրոնները շատանում են: Բայց «Բրավո, բրավո» ներկայացումը դիտելիս քանակը որակ է բերում հայտ նի դարձվածքն ասես խարխլվում է։ Ի դեպ, այս կապակցությամբ արժե հիշեցնել Նունե Հախվերդյանի «Ինչի վրա ենք ծիծաղում» հոդվածը («Արվեստ», 1990, # 10), ուր ոչ գոհունակութամբ հիշատակվում էր «Ոզնիներ» թատրոնի մի ուրիշ ներկայացում՝ «Պարոդիա հեռուստահաղորդումների թեմաներով»:

Ու՞ր են հապա ոզնու փշերը։ Մի՞թե երգիծանքը ծիծաղահարույց տափակ բառերի և արտահայտությունների շարքն է, հնացած, ուսումնական ծրագրի գրական թեմաներով էժանագին, անմակարդակ պոպուրիները, Վոլոդյա - Նադյա զավեշտական «օպերան»։ Եթե ներկայացման տեսարանների իմաստահուզական տպավորությունը բառերի վերածելու լինենք, ապա կստացվի բառերի անսովոր մի շղթա՝ աղբաման, աբորիգեն, մուժիկ, օղի, թումբան, կոմբինացիա, բարբառ, Ղարաբաղ, Լենին խարհրդարան: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ներկայացման դրվագների տրամաբանական կապը այս բառակույտի ներքին «իմաստի» մեջ է թաքնված։ Ուրեմն այսպես, աղբամանից մինչև խորհրդարան է ձգվում եր գիծանքի կառուցվածքային և ժամանակագրական շառավիղը։ Այսինքն՝ աղբը որպես թամաշա–պատումի նախասկիզբ և այսօրվա մեր խորհրդարանի նիստերը պատկերող պարոդիկ տեսարանները՝ որպես ավարտ այդ պատումի: Ի դեպ, խորհրդարանին ուղղված պարոդիաները, որ առանձնակի ռեկլամվել էին ազդագրերում, անարվեստ էին, տեխնիկապես անմշակ և ոչնչով չէին տարբերվում նախորդ տեսարաններից։ Ներկայացման ֆինալը, մեծ ճիգեր գործադրելով, ձգտել էին կառուցել շոու-հանդիսության թերևս տրամադրությամբ։ Սակայն, երբ ճիգերն այդքան ակնհայտ են, թեթևությունն էլ ինքնին, հօդս է ցնդում։ Այսպես կոչված շոումենը դերակատարներին մեկ առմեկ ներկայացնում էր հանդիսատեսին և հանդիսատեսից առաջ ընկնելով էստրադային հրճվանքով բղավում էր բրավո...

Բրավո արձագանքում էր հանդիսատեսը: Բրավո՞... բայց ինչո՞ւ և ու՞մ բրավn...

ՆԱՐԻՆԵ Սարգսյան

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ», 1991, # 8-9

365 հոգի