Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

17. 10. 2023   03:12

«ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ» ԹԱՏՐՈՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Շուշիում առաջին թատերական ներկայացումները տեղի են ունեցել 1860 - ական թվականներին, հայրենիք վերադարձած ուսանողների ուժերով, որոնք կատարում էին ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց դերերը: Ներկայացումները տրվում էին գրադարան-ընթերցարանում կամ թեմական դպրոցի սակավամարդ դահլիճում: Շուշեցիների ճնշող մեծամասնությունը դեռևս աննպաստ վերաբերմունք ուներ թատրոնի նկատմամբ և դերասաններին որակում էր ոչ այլ կերպ, քան «քյանդրբազներ» (լարախաղացներ), իսկ ներկայացումը՝ լարախաղացություն։ Գ. Չմշկյանը, որ պրոֆեսիոնալ դերասաններից առաջինն էր հանդես գալիս Շուշիում, «Իմ հիշատակարանը» գրքում (1958 թ.) պատմում է, թե ինչ դժվարություններ են հաղթահարել ինքն ու իր ընկերները թատրոնի մասին գոյություն ունեցող նախապաշարումները վերացնելու համար:

Անդրանիկ պրոֆեսիոնալ ներկայացումը Շուշիում տրվել է 1865-ի գարնանը, երբ Թիֆլիսից այստեղ եկան հանրահայտ դերասաններ Գևորգ Զմշկյանը, Միհրդատ Ամերիկյանը և Ամիրան Մանդինյանը։ Սրանք տեղի սիրող արտիստների հետ բեմադրում են «Սամվել» և «Վարդան Մամիկոնյան» պիեսները Վարարակնի (Ստեփանակերտ) ռուսական կայազորի նվագախմբի մասնակցությամբ: Հետաքրքրությունն այնքան մեծ է լինում, որ հաջորդ ներկայացումներին գալիս են նաև մի խումբ կանայք: Սառույցն արդեն կոտրված էր։ Չմշկյանը, Ամերիկյանը, Մանդինյանը շուշեցիների համար դառնում են սիրելի դեմքեր։ Դրանում «մեղք» ունեին նաև խաղացված պիեսների՝ հայրենասիրական ոգին, Սամվելի, Վարդան Մամիկոնյանի՝ ազատատենչ կերպարները:

Մեծահամբավ դերասանների այցը ոգևորում է տեղի սիրողներին, որոնք սկսում են ցուցադրել հայ պատմական անցյալը ներկայացնող պիեսներ։ Թատրոնը գնալով հաստատում է իր մնայուն, անհրաժեշտ տեղը Շուշիի կյանքում, նամանավանդ ադամյանական անմոռաց հանդիպումներից հետո։

Պետրոս Ադամյանը Շուշի է գալիս 1882 թ. հուլիսի 18-ին, Տիգրան Նազարյանի խորհրդով: Ադամյանը, որ պիտի մեկներ Նոր Նախիջևան, սիրով ընդունում է իր բարեկամի առաջարկը, մանավանդ որ շատ էր լսել հայոց այս համբավավոր քաղաքի մասին և Նազարյանի ծնողներին գրած նամակն առած՝ նախ ուղևորվում է Արցախ։ Նազարյանի հարազատների հորդորներին տեղի տալով, Ադամյանը հրաժարվում է հյուրանոցից և իջևանում նրանց տանը, ուր շրջապատվում է արցախցիների յուրահատուկ ուշադրությամբ և հոգատարրությամբ: Սակայն նրան մտահոգում էր թե տեղացիներն ինչպես կընդունեն իր ելույթները, չէ՞ որ անձնական փորձով և մեկ անգամ չէր համոզվել, որ մարդկանց վերաբերմունքը միշտ չէ որ համընկնում է թատրոնի նկատմամբ ունեցած հետաքրքրությանը։ Դեռ թարմ էր Գաձակի տխուր իրողությունը. Շուշի գալիս Ադամյանն այնտեղ երկու ներկայացում էր տվել, ուր, ժամանակի մամոլի վկայությամբ, «տեղի հայությունը փայլել է իր բացակայությամբ»։

Բայց իզուր էր այդ մտավախությունը շուշեցիներն այդ երեկո ապացուցեցին, որ իրենք որքան հյուրասեր, նույնքան էլ արվեստասեր են: Հանճարեղ ողբերգակի կերտած, ՀամլետըՀամլետ») և ԿորրադոնՈճրագործի ընտանիքը») ցնցող տպավորություն են թողնում: Մեծ ջերմությամբ ընդունվեցին Ռաֆայել Պատկանյանի ազգասիրական ըմբոստ բանաստեղծությունները:

Ադամյանի առաջին երեկոյին ներկա էր նաև պատանյակ Լեոն, որը տարիներ անց գրում է. «Երկու դյութիչ ուժ ուներ Ադամյանը՝ բեմական արվեստ ու հայոց լեզուՆրան գրկաբաց ընդունեցին նույնիսկ այն հայ ազնվական շրջաննե- րում, ուր վաղուց հանգել էր ազգային ոգին»։

Ադամյանի այցից հետո Շուշիում ստեղծվում են մշտական գործող թատերական խմբակներ, որոնց մեջ առաջին անգամ ընդգրկվում են նաև կանայք՝ անշուշտ Ադամյանի խմբում հանդես եկած տիկին Զաբելի և Ալմա Սաֆրազյանի օրինակով:

Շուշիում թատերական ներկայացումները սկսեցին կանոնավոր բնույթ կրել և իրենց «կրթիչ ազդեցությունը օրավուր ավելացնել» Խանդամիրյանի թատրոնի հիմնադրումով։ Թատրոնը, որն իր «շուքով զարդարում էր ամբողջ թաղը, եթե ոչ քաղաքը», կառուցվել է Ղազանչեցոց եկեղեցու հարևանությամբ, հայտնի դրամատեր, հայ մշակույթի բարերար, հասարակական գործիչ Մկրտիչ (Նիկիտա) Խանդամիրյանի անձնական միջոցներով:

Մ. Խանդամիրյանը հայերենից բացի հիանայի տիրապետում էր ֆրանսերենին և ռուսերենին, քաջատեղյակ էր եվրոպական դասական գրականության լավագույն նմուշներին: Բաժանորդագրված էր ֆրանսիական «Իլյուստրացիոն» պատկերազարդ հանդեսին, որին կից Փարիզից պարբերաբար ստանում էր Զոլայի, Ռուսոյի, Մոլիերի, Ստենդալի, Մոպասանի և այլ հեղինակների հատորները։ Նա գրել է պիեսներ, հրատար ճան րակել «Անձկության ժամեր» բանաստեղծական ժողովածուն, կատարել թարգմանություներ ֆրանսերենից և ռուսերենից:

տակ քանդակազարդեր, դրանից ներքև, պատուհանների փոխարեն կլոր օդանց - քեր, իսկ պատերին նախշաքարերը Ամենից շատ ինձ զարմացրեց էլեկտրա- կան լույսը, որ առաջին անգամ էի տես- ու առատոր բան ես փորձում է հաշվել լամպերը…»։

Խանդամիրյանի թատրոնի շենքը կառուցված էր սպիտակ բազալտից, փողոցի կողմից երկհարկանի էր, բակից՝ եռահարկ։ Ուներ գողտրիկ պարտեզ, 850 տեղանոց դահլիճ, օթյակներ, հարուստ դեկորացիա, փոքրիկ գրադարան մասնագիտական ընտիր գրականությամբ, հյուրասենյակներ հրավիրված դերասանների համար, ընդարձակ ճեմասրահ: Լուսավորվում էր նավթի և գազի լապտերներով։ Ճեմասրահի պատերը զարդարված էին հայ հանրաճանաչ դերասանների և թատերագիրների մեծադիր նկարներով: «Ի~նչ շենք... Շքեղ, խոշո~ր... - գրում է Վաղարշ Վաղարշյանն իր հուշերում, -այն չէր կարելի համեմատել քաղաքում իմ տեսած և ոչ մի տան հետ։ Բարձր, ընդարձակ, տանիքի տակ քանդակազարդեր, դրանից ներքև, պատուհանների փոխարեն կլոր օդանցքեր, իսկ պատերին նախշաքարեր... Ամենից շատ ինձ զարմացրեց էլեկտրական լույսը, որ առաջին անգամ էի տեսնում առատությամբ: Ես փորձում է հաշվել անթիվ լամպերը»։

Ուշագրավ էր ճաշակով ձևավորված վարագույրը, որը Խանդամիրյանի պատվերով իրականացրել էր Թիֆլիսից հրավիրված նկարիչ Օպերլինգը: Վարագույրը պատկերում էր ավերակների վրա նստած ջահել, սիրունադեմ հայուհուն ազգային տարազով, նա ձեռքն առաջ պարզած վեց-յոթ ամյա երեխային ցույց է տալիս հեռուն՝ բարձը լեռներով երիզված Արարատյան դաշտը և հայոց մայր գետը՝ Արասը: Նկարն արվել է 1860- ական թվականներից հայության շրջանոււմ մեծ ժողովրդականություն գտած Մանիկ Արամյանի` Փարիզի իր սեփական տպարանում «Ոգի Հայաստանի»՝ հրատարակած հայտնի նկարի նմանությամբ, որը հայրենասիրության, «հայահավաքի, հայրենիի վերաշինման հայոց նախնի փառքը վերականգնելու մի յուրահատուկ կոչ էր: Պատահակա չէր, որ 1881-ի սկզբներին սուլթանական բարձրագույն դուռը հատուկ ցուցում տվեց գավառապետին. արմատախիլ անել ազգային գրգռման արմատները», մասնավորապես շեշտելով Վարդան Մամիկոնյանի դիմանկարն ու «Ոգի Հայաստանին» բռնագրավելու և ոչնչացնելու անհրաժեշտությունը: Հարկ է նշել, որ ռուսական իշխանությունները ճիշտ նույն ձևով վարվեցին։ Խանդամիրյանի թատրոնի վարագույրը հազիվ մի շաբաթ գոյություն ունեցավ։ Ցարական ոստիկանության պահանջով սրբագրվեց այն. Շպերլինգը նորից հրավիրվեց Շուշի և հայուհու փոխարեն նկարեց սազը ձեռքին մի ծերունու...

Թատրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1891 թվի հուլիսի 7-ին, Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի բեմադրությամբ։ «Ռուզանին» հաջորդել է «Համեղ պատառ», «Ադամ և Եվա», «Ջրահարս», «Արշակ Երկրորդ», «Ճնշված անմեղություն» պիեսների բեմադրությունը։ Ինչպես այս, այնպես էլ հետագա բոլոր ներկայացումները տեղի էին ունենում լեփ-լեցուն դահլիճներում։

Կարճ ժամանակում Շուշիի թատրոնի համբավը դուրս է գալիս Արցախի սահմաններից, գրավելով հայ նշանավոր դերասանների ուշադրությունը, որոնք ամեն տարի մեծ հաճույքով այցելում էին Շուշի՝ խաղալու Խանդամիրյանի բեմում։ «Խանդամիրյանի թատրոնը, որը շնորհիվ իր տիրոջ աչքի էր ընկնում իր սարք ու կարգով, մաքրությամբ, մանավանդ տիրոջ կողմից դեպի դերասաններն ունեցած սիրով ու հարգանքով։ Այս ամենը Շուշիի Խանդամիրյանի թատրոնը դարձրել էր մեզ համար մի ուխտատեղի, և ամեն ամառ շտապում էինք օր առաջ գնալ ու մեր սիրելի Նիկիտա Աբրամիչին տեսնել, - գրել է ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը։ - Արտասովոր մի մարդ էր նա, երկար ժամանակ Փարիզում էր ապրել և այնտեղից հետը բերել մաքրասիրություն, խստություն ու ճշմարտություն դեպի ամեն ինչ և ամենքին վերաբերմամբ»։

Շուշեցիներին բախտ էր վիճակվել հաղորդակցվելու Հովհաննես Աբելյանի, Գևորգ Պետրոսյանի, Արամ Վրույրի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի, Ժասմենի, Միքայել Մանվելյանի, Սաֆրազյան ամուսինների մեծ արվեստի հմայքին, որոնք «իրենց արվեստի հետ բերում էին հայերեն օրինակելի լեզուն» (Վ. Վաղարշյան)։ Ի դեպ Սաֆրազյանները 1882-ին կազմակերպել են թաթարական սիրողական խումբ և հանդիսատեսի դատին ներկայացրել Ախունդովի «Խան Սարիրի վեզիրը» պիեսը: Դա թաթարերեն առաջին ներկայացումն էր Շուշիում:

Բազմազան էր Խանդամիրյանի թատրոնի խաղացանկը, բեմադրվում էին հայ, ռուս ու եվրոպական դրամատուրգիայի թե՛ արդիական և թե՛ դասական պիեսներ:

Թատրոնն ունեցել է մշտական գործող պրոֆեսիոնալ դերասանակազմ: Ներկայացումները տրվում էին առավելապես ամռան և աշնան ամիսներին, մասամբ գարնանը: Ձմռանը շենքն օգտագործվում էր սիրող դերասանների ներկայացումների համար։ Տարեկան միջին հաշվով տրվում էր քսան ներկայացում: «Այսօր համարյա թե Շուշին է ռուսահայ գավառական քաղաքներից, որ ունի հատուկ թատրոն, - գրել է «Տարազը», - և այն էլ գեղեցիկ, գողտրիկ թատրոն՝ լիուլի հարմարություններ րով... Ոչ միայն գավառում, այլ նույն իսկ Թիֆլիսում էլ անկարելի էր մի ամսվա ընթացքում տասը-տասներկու ներկայացում տալ հայերի համար՝ միայն»...

Խանդամիրյանի թատրոնում տրվում էին նաև համերգներ, կազմակերպվում զանազան հանդեսներ: Խանդամիրյանի հրավերով հյուրախաղերի էին գալիս տարբեր խմբեր, երգիչներ, երգահաններ, երաժիշտներ։ Այստեղ հանդես են եկել հանրահայտ երգիչներ Ներսես Շահլամանյանը, Արշակ Կոստանյանը, Բեգլար Ամիրջանյանը, գուսան Ջիվանին, Քրիստափոր Կարա Մուրզան, Նիկողայոս Տիգրանյանը, Գրիգոր Սյունին, Ստեփան Դևմուրյանը...

Վկայություններ կան, որ 1809 և 1001 թվականներին Խանդամիրյանի թատրոնում ներկայացվել է «Սասունցի Դավիթ» օպերան, հեղինակի՝ Հարություն Պապովյանի մասնակցությամբ:

Թատրոնին կից գործում էին աշակերտական լարային և փողային նվագախմբեր։ Այստեղ են բացահայտվել Դանիել Ղազարյանի երաժշտական ունակությունները: Նրա և Խանդամիրյանի ջանքերով լայնորեն պրոպագանդվում էր հայ ժողովրդական և գուսանական երաժշտությունը, ասպարեզ տրվում նոր ուժերին: Հայտնի է, որ Ավետիք Իսահակյանի «Մաճկալ ես» երգի մեղեդին հորինել է շուշեցի ինքնուս երգահան Եգոր Հարությունյանը։

Թատրոնում կազմակերպվող միջոցառումներին ներկա էին լինում նաև քաղաքի ռոս և թուրք բնակիչները, Շուշիում ամառները հանգստանալու եկած հյուրերը: Համերգներին մի քանի անգամ ներկայացել է նաև Հրաչյա Աճառյանի հրավերով Շուշի ժամանած ֆրանսիացի հայտնի լեզվաբան, հայագետ ու հասարակական գործիչ Անտուան Մեյեն, որը մեր ազգային պարերը դիտելով ասել է. «Հայկական պարերը եվրոպականներից շատ ավելի աշխույժ են և մանավանդ շատ ավելի լիքն են մանր նրբություններով»:

Խանդամիրյանի թատրոնի բուռն գործունեությունը, սակայն, երկար չշարունակվեց: 1905-ին այստեղ տրված «Պատիվ» ներկայացումը վերջինը եղավ..

«Թուրքերը հայերի տները վառելու համար վաղուց պատրաստություն էին տեսել և սպասում էին հարմար քամում Եվ ահա քամին հյուսիսից փչում էր հա- րավ, այսինքն՝ թուրքերի թաղից հայերի թաղը... - վկայում է դեպքերին ականատես Վաղարշ Վաղարշյանը։ - Ես տեսա, թե ինչպես բորբոքուն ահռելի մի բոց հարևան տնից սողաց դեպի Խանդամիրյանի թատրոնը, նրա տանիքն առավ իր կործանարար ճարճատյունի մեջ, և շենքը սկսեց բոցավառվել: Կարծես ոչ ոք չէր տեսնում այդ կործանարար աղետը, որ գնար օգնության: Ես ճչալով փորձ արի վազել դեպի բոցավառվող թատրոնը, հրացանավոր մի մարդ բռնեց թևիցս և ինձ շպրտելով բակի մի անկյունը, հրամայեց չշարժվել: Թատրոնի շենքը անտեր ու անօգնական իմ աչքի առաջ ճարճատում էր բոցերի լափից։ Մի՞թե չէր կարելի փրկել այն... ...Ճերմակ բազալտի պատերը ծխից սև հագած՝ չեն խոնարհվել սակայն: Չեն փլվել գետնին, այլ մեռել են կանգուն»… Թատրոնի հրկիզումից հետո թատերական կյանքը՝ չորս-հինգ տարի մարած մնաց Շուշիում։ Ոչ մի խումբ չէր գալիս այստեղ: Խորն էր մղձավանջի թողած հետքը: Առաջինը Աբելյանը այցելեց՝ Օլգա Գուլազյանի և այլոց հետ։ Այնուհետև «ամառային կլուբում» ներկայացումների էին գալիս Արուս Ոսկանյանը, Ժասմենը, Վահրամ Փափազյանը... Փափազյանը անհատնում սիրով է միշտ հիշել Շուշիում անցկացրած օրերը, «Շուշիում վարձեցի մի փոքրիկ բնակարան իր փոքրիկ պարտեզով... Ապրում էի երջանիկ։ Ներկայացումները լավ էին գնում: Հասարակությունը լավ էր ընդունում մեզ: Ծաղկանոցի կողքին փոքրիկ թատրոնը (նկատի ունի ամառային ակումբի շենքը  Կ. Դ.) հրապուրիչ էր։ Եվ զվարթ պիկնիկները հաջորդում էին մեկը մյուսին այդ գեղեցիկ քաղաքի ոչ պակաս գեղեցիկ զբոսավայրում»…

Շուշիի թատրոնի լավագույն ավանդույթները Արցախում այսօր շարունակում է Ստեփանակերտի հայկական պետական դրամատիկական թատրոնը, որ 1988 թվականից կրում է մեծն Վահրամ Փափազյանի պայծառ անունը:

ԿՈՄԻՏԱՍ Դանիելյան

Ստեփանակերտ

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ» 1991 # 2-3

531 հոգի