Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԶԱՐՅԱՆ (Ծնվ. 27.05. 1812 Թիֆլիսում.) - քննադատ, գիտնական, մանկավարժ, հոգեբան: 1827թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1832թ. մեկնում է Դորպատ և սովորում այնտեղի համալսարանում: 1840թ. ավարտում է ուսումը և ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում: Դորպատի համալսարանում կրթություն ստանալուց հետո մեկնում է Պետերբուրգ՝ զբաղվելով արևելյան լեզուների ուսումնասիրությամբ: 1842թ Կազանի համալսարանում աշխատանքի է անցնում որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1849թ. պաշտպանում է դոկտորական դիսերտացիա, որի թեման էր Ֆիրդուսու ՙՙՇահնամեն՚՚: Այնուհետև մեկնում է Մոսկվա և Լազարյան ճեմարանի արևելագիտական բաժնում պաշտոնավարում է որպես լատիներենի, արաբերենի և պարսկերենի դասախոս: 1858-1964թ.թ. խմբագրել է Մոսկվայում լույս տեսնող ՙՙՀյուսիսափայլ՚՚ գրական-գեղարվեստական ամսագիրը:
653 հոգի