Սեղմիր
ՕՏԱՐԱԳԻՐ

26.05.2023  04:25

Երիտասարդ շեքսպիրագետ ու արվեսաբան  Ալեքսեյ Բարտաշևիչը հաճույքով հանձն առավ աշխատակցել «Սովետական արվեստ» ամսագրին, ուր այնքան սիրով հանդես էր գալիս իր մեծահամբավ ուսուցիչ Գրիգոր Բոյաջիևը

Բեմի վրա ծառանում է աններկ տախտակներից սարքած վիթխարի մի գահ, սարքած կոպիտ և հապճեպ, ինչպես շինում են կառափնարան, որին ի դեպ, այդ գահը կասկածելիորեն նման է: Ողջ բեմը բռնած գահ-կառափնակոճղը լուսավորված է աղոտ, ինչպես այգաբացին: Եվ ահա կիսախավարից, բեմի խորքից հայտնվում է մարդկային մի կերպարանք: Կաղալով, փութկոտ ու անհամբեր շրջազննում է իր տենչանքի առարկայացած խորհրդանիշը: Հանկարծ ցատկում է դեպի գահը, կապկի ճարպկությամբ կառչում-մագլցում տախտակների վրայով: Իսկ հետո մոտենում է բեմեզրին և խոնարհ-ծորուն-նվնվագին սկսում է տրնտնջալ իր ճակատագրից, որ իրեն սապատավոր ու անճոռնի է արարել: Եվ միայն հայացքի խորքում կարելի է նկատել դարանած չարանենգ ու վայրագ այն ուժը, որ սպառնում է իրագործել զարհուրելի արարքներ և դեռ կկատարի իր ահավոր խոստումները:

Այսպես է սկսվում Վախթանգովի անվան թատրոնի «Ռիչարդ Երրորդ» ներկայացումը: Շեքսպիրի ողբերգությունը բեմադրել են Հ. Ղափլանյանը և Մ. Ուլյանովը: Մ. Ուլյանովը խաղում է Ռիչարդ Գլոստերի, ապագա Ռիչարդ Երրորդ արքայի դերը՝ Շեքսպիրի ամենախոր և ամենաահարկու կերտվածքներից մեկը: Որքա՞ն հեռու է այս Ռիչարդը թատերական սովոր Ռիչարդներից՝ բռնակալներ մռայլ ու գայթակղիչ: Ռոմանտիկ դերասանների ժամանակներից ի վեր ընդունված էր Ռիչարդ Գլոստերը մարմնավորել իբրև փոքր ինչ սարսափազդու, յուրատեսակ հրապույրի տեր մի կերպարանք, չարյաց ոդի՝ դիվային ընտրյալության կնիքը վրան: Ուլյանովն այս ավանդույթից վճռապես հրաժարվում է: Ձայնակցելով բանաստեղծին, այս դերասանը պնդում է, թե հանճարն ու չրագործությունն անհամատեղելի են: Ռիչարդին, այդ իշխանատենչին ու մարդասպանին, նա քողազերծում է, վրայից առնում ռոմանտիկ վեհության ամենայն նշույլ: Դերասանը նրա հետ վարվում է ծայրագույն անգթությամբ: Նրա Ռիչարդը հիվանդամիտ, չարանենգ խեղկատակ է՝ գահին բազմած: Բայց մոլեգին իր այդ խեղկատակությունը ոչ թե պարզապես երեսպաշտ դիմակ է՝ բրիտանական աթոռն ավելի հաստատ գրավելուն ի խնդիր: Դա այլասերված ու անողոք հոգու ճիգ ու ջանքով հորինված ծամածռությունն է, որ ատում է ամեն ապրող բան և մահացու վտանգավոր է հենց իր ատելությամբ: Ատելությունը կիղում, ցնցահարում է նրան, իսկ ձայնը նորից ու նորից խզվում-վեր է ածվում մի չարադողդոջ ճղավոցի: Այս Ռիչարդը մեր առջև բանում է այլանդակ հոգու այնպիսի գաղտնածածուկ խորխորատներ, թաքնված կրքերի այնպիսի մթին շերտեր, որ ակամա հիշում ես Դոստոևսկի: Այս Ռիչարդի մեջ ծառայամիտ Սմերդյակովի պակասավորությունը միաձուլված է մարդկանց վրա իշխելու հավակնող Ֆոմա Օպիսկինի չարաշունչ և սուտ բարեպաշտությանը:

Ուլյանովի Ռիչարդը վավաշոտ մարդասպան է: Նրա համար կարևոր է ոչ միայն թշնամիների հետ հաշիվ տեսնելը,ոչ միայն նվաճել անգլիո գահը, այլև մարդկանց հոգիները ոտնակոխ անել, պղծել, ստորացնել նրանց: Լեդի Աննային տիրանալը նրա համար շատ ավելին է նշանակում, քան լոկ մերձենալ գահին: Բանն այստեղ, սակայն, այն էլ չէ, որ լեղի Աննային գայթակղելը ներգործուն-տպավորիչ խաղարկությամբ շլացնելու առիթ է ընձեռում, ինչպես սիրում էին կատարել այդ բեմադրվագը առաջներում: Ուլյանովի Ռիչարդը բարկ բերեվանք է ապրում, երբ բիրտ ուժով տիրանում է Լեղի Աննայի հոգուն ու մարմնին, ճխլումմռում է նրա մարդկային արժանապատվությունը ստորին բնազդներ արթնացնում: Նա ժամանակ չի վատնում համոզելու կամ քծնելու համար, նա ճանկում է կնոջը իր երկաթյա ճիրաններով, բռնանում սգավոր այրու վրա, նա է հենց Լեդի Աննայի հարազատներին սպանողը, և ճիշտ այնտեղ, ուր քիչ առաջ իր զոհի դագաղն էր դրված:

Ուլյանովի և Մաքսակովայի խաղարկությամբ այս դասագրքային տեսարանը զրկվում է ռոմանտիկ ոլոր շղարշներից դերասանները աներկյուղ մերկացնում են դաժան ու բիրտ իրավիճակը: Լեդի Աննան, հաղթահարված, ապշահար, հեռանում է ճոճվելով հարբածի նման, մինչ Ռիչարդը որ ծանրահև փնչացնելով - որպես թե «ո՞ւֆ, հեշտ բան հո չի» - քրտնաթոր ճակատան է սրբում խնամքով: Ահավասիկ հույժ ճշգրիա, թատերականորեն արտահայտիչ մի մանրամասն, որպիսիք չեն պակասում Ուլյանովի բեմախաղում, զուր չէ, որ նա վախթանգովյան դպրոցի դերասան է: Տեսնել է պետք, թե եղբոր կրծքին հակված ինչպես է համբուրում նրան՝ ձայնեղ ու հյութեղ, համբուրում նույն այն Քլարենս եղբորը, որի մոտ արդեն որոշել է մարդասպաններ ուղարկել: Կամ թե՝ ինչպես իր օգնական գլխակերների հետ զահի աստիճաններին փռված հաճույքով բուտերբրոդ է ծամում - այսպես ասած, ճաշի ընդմիջում՝ պորտաբույծի աշխատանքային օրվա կեսին: Կամ նաև՝ ինչպես ծնրադիր սողում Բաքինգըմի ետևից, շտապով համբուրում նրա ձեոքերը: «Զինակից իմ սիրելի»․.. Շուտով կհատուցվեն Բաքինգըմի այդ համբույրները: Գահ բարձրանալով, Ռիչարդն իր գործակցին և առաջին օգնականին դեռ կերկարի ձեռքը համբուրելու, մեկ, երկու, երեք անդամ, և ամեն անդամ Բաքինգեմը պիտի նվաստացած համբուրի միապետի աջը, մինչ Ռիչարդը վրիժախինդ կնայի սրա աչքերին: Ճիշտ նույնպես ուղիղ հաքինդոմի աչքերին պիտի նայի, երբ ձեռքի անվրեպ ու ստույգ շարժումով, հմտորեն ու անշտապ կտրի նրա կոկորդը:

Ըստ պիեսի, Բաքինգըմին ուրիշներն են սպանում, իսկ ներկայացման մեջ Ռիչարդը չի ուզում վստահել այդ գործը որևէ մեկին, ոչ էլ մտադիր է զրկել իրեն նման բավականությունից... Բայց այդ ամենը դեռ առջևում է, իսկ առայժմ, մինչ պսակադրվելը և քանի դեռ լոնդոնցիք համառում են, Բաքինգըմի կարիքը կա: Եվ Ռիչարդը խոնարհաբար, հլու աշակերտի նման ականջ է դնում նրա խրատներին: Ներշնչում է դուքս Բաքինգըմին, որ նա հեշտությամբ կարող է Ռիչարդին իբրև մի հենաստիճան բանեցնել Անգլիո գահին հասնելու միջոցին, կարծել տալով, որ վխտուն այդ կուզիկին հետագայում մեջտեղից վերացնելը առանձին ճիգ չի պահանջի: Եվ խաբվում է խոհեմ, զգաստամիտ Բաքինգըմը, պաղ բանականության տեր քաղաքագետ այդ խարդավանիչը (դերը ճշգրիտ և զուսպ է մեկնաբանում Ա. Ֆիլիպենկոն): Նա իրեն արդեն գահի վրա է երևակայում, թույլատրելով իրեն Ռիչարդի հետ խոսել թելադրական և արհամարհիչ երանգներով: Իսկ Ռիչարդը հիշում է ամենը, հիշում՝ ապագայում հարյուրապատիկը հատուցելու համար:

Եվ ահա ըղձանաց գագաթնակետը նվաճված է. նիզակներն առաջաթեք ղինվորներով շրջափակված լոնդոնցիները Ռիչարդին արքա են հռչակում: Իր բաղձալի իշխանությանը հասնելով, Ռիչարդը՝ այդ պղծաբարո մարդասպանը, այնուամենայնիվ ցնցված է այնքան, որ տապալվում է ասես ուշակորույս: Բայց իսկույն ոտքի ելնելով, վազում հասնում է ուղիղ բեմեզրին և խորամանկորեն աչքով անում, գլխապտույտ տրյուկներով ծափեր խլող կրկեսամարզիկի կեցվածք առնում, իբր՝ «տեսնո՞ւմ եք, ոչ մի գլխացավանք, և ես արդեն թագավոր եմ»:

Ռիչարդ Գլոստերը Անգլիո Ռիչարդ Երրորդ արքան է: Ռեժիսոր դերասանը հաղվագյուտ ար- տահայտիչ փոխաբերություն-բեմադրվագ է ստեղծում: Պատվանդանից ետ իջնող սանդուղքն այս անգամ դանդաղ վեր է րարձրանում ու դառնում զահաթիկնակ, որի վերին անկյունում տոտիկները կախ՝ կառչել է պսակաղարդ և ծիրանավոր Ռիչարդը՝ այլակերպ մի թզուկ վիթխարի գահի վրա:

Ուրեմն ի՞նչն էր չարարա այդ մարդուկին հասցրել միահեծան իշխանության շեմը: Դերասանի՝ հենց իրեն և քեզ արվող այս հարցադրումը զուտ մտահայեցական չէ բնավ: Սա նաև մեր դարագլխի եղերական կնճիռներից մեկն է, իսկ եթե ուղիղն ասենք, խոսքը փաստորեն ֆաշիզմի սաղմնավորման հոգեբանական նախադրյալի մասին է: Այդ Ռիչարդ կոչվածի համար գահի ուղին բացողը ոչ միայն իշխանածարավ ցասկոտ եռանդն էր, այլև չարի անպատժելիության համոզմունքը, ցինիկ այն վստահությունը, թե արյունռուշտ զորությունը արգելքի չի գա երբևէ: Ներկայացման սկզբում բրիտանական մեծատոհմիկ ազատանին ամենայն արդահատանքով է լեցուն այդ խառնածին վիժվածք Գլոստերի հանդեպ: Բայց ահա մեկը մյուսի ետևից, առանց դժվարության նա կոտրում է մեջքները, փշրում է նրանց. որին՝ սրով, որին՝ սոսկ հայացքով: Եվ մեկը մյուսի ետևից զիջում, հնազանդվում են Գլոստերին, լռում են կամ գալիս նրան ծառայելու: Մունջ-թողտու իրենց ստրկամտությամբ քաջալերում են մարդասպանին, և սա գնալով ոգեվորվում է. չէ՞ որ ամեն ինչ թույլատրելի է:

Նա՝ իր եղբայր Էդվարդ արքայի Եղիսաբեթ թագուհու արու ժառանգների արյունապարտը, ուզում է կնության առնել սպանված արքայազների չքնաղ քրոջը՝ իր հերթին արդեն սպանված լեդի Աննայի փոխարեն: «Բռունցքը՝ մեզ խիղճ, և սուրը՝ օրենք»: Թվում է, թե չկա այլևս ոչ մի արգելք: Բայց հենց այստեղ, առաջին անգամը լինելով, Ռիչարդը հանդիպում է կայուն ընդդիմության. Եղիսաբեթն է՝ Ալլա Պարֆանյակի խորը ողբերգական խաղարկությամբ: Եղիսաբեթն զգույշ է, բայց և աննկուն: Ռիչարդին լսելով՝ մնում է անշարժ, և միայն շուրթերն են ծամածռվում մռայլ ժպիտով, ու հայացքն է տառապալի: Ամեն ինչ կորսված է, էլ ոչինչ չունի կորցնելու: Դրանից էլ արթնանում է նրա հոգու ամրությունը: Ռիչարդը խառնվում, վազվզում է շուրջը՝ և սպառնում, և՛ քծնում է նրան: Սովոր չէր անհնազանդության, և դա Ռիչարդին շփոթեցնում է:

Եղիաաբեթը Ռիչարդին «ոչ» ասել հանդգնած անդրանիկ մեկն է: Եվ դա բռնակալի վերահաս անկման գուժն է բոթում, պարտությունն ու կործանումը: Եվ նա սկսում է կռահել այդ ամենը: Պատվանդանը երերում է: Ձայնի մեջ լսելի են դառնում շփոթության երանգներ և ինչ-որ կենդանական տխրություն: Բայց ամենավերջում պայքարի մոլուցքը վերադառնում է նրան. ահա ռազմիկների առջև՝ մոտալուտ մարտի ստենդով հափշտակված: «Ամեն ինչ թույլատրելի է» իր նշանաբանն է ուզում սերմանել նրանց մեջ: Ռիչարդի վերջին ճակատամարտն ու կործանումը ներկայացման մեջ ցուցադրված են այսպես. լույսի տարուբերվող շողերում կռիվ է տալիս Ռիչարդը՝ ահագին սուրը դեմ բերելով չորս բոլորից իր վրա թափվող հարվածներին: Հանդիսականին թվում է, թե բեմում խռնված են թշնամիները, մինչ իրականում բեմն ամայի է, Ռիչարդը մենակ է, ախոյանները չեն երևում:

Բայց ահա բեմի խորքից հայտնվում են երեք մարդասսպան, Ռիչարդի օգնական հավատարիմ շները: Նրանք հոգով ու սրտով նվիրված էին իրենց տիրոջը, բայց արդ, երբ տապալված է նա, գալիս են սպանելու նրան, նոր հաղթողների առաջ իրենց ծառայությունն այդպես վկայելու համար: Նրանք անխոս շրջափակում-պաշարում են Ռիչարդին, որը փրկվելու բնազդով արագ-արագ մագլցում-կառչում է գահի թիկնակին: Հենց այդտեղ էլ սպանդարարները հասնում են նրան, ճարպկորեն քաշում են սրի վրա, և նա կախ է ընկնում, ասես պատից գամված: Իսկ սպանողներն արդեն հաղթողի՝ Ռիչմոնդի գովքն են անում: Ռեժիսորները փոխել են թատերախաղի վերջամասը: Բնագիր հորինվածքի համաձայն Ռիչարդը պիտի ընկնի հենց ազնվաբարո Ռիչմոնդի բազկից. ապագա Հենրի Յոթերորդն էր Ռիչմոնդը, Թյուդորներից անդրանիկը և պապը Եղիսաբեթ թագուհու, որի հպատակն էր ինքը՝ Շեքսպիրը: Բայց սույն բեմադրության հեղինակները մտադիր չեն սփոփել մեզ փրկարար միապետի գալստյան հույսերով, չեն ուզում մեղմացնել թատերախաղի տագնապալի եղերական իմաստը: Վախթանգովյան թատրոնում «Ռիչարդ Երրորդի» բարոյական լիցքը ոչ թե բարեհաջող խաղավարտի, այլ բեմադրության քաղաքացիական դիրքորոշման մեջ է, ցասումի և զգաստության մեջ, որով այն վերլուծում է Ռիչարդից և նրա աշխարհից եկող զարհուրելի վտանգը:

Ասում են, թե ատելությունը արգասաբեր չէ և չի կարող մեծ արվեստի հիմք ծառայել: Ուլյանովն իր ողջ կրքով մեկ - իսկ նա կրքոտ արվեստագետ է - ատում է Ռիչարդին: Նա ոչնչով համաձայն չէ սեղմել, նոսրացնել իր ցասումը, ոչ մի արդարացում չարագործին և նրան ծնած աշխարհին, Ռիչարդի յուրօրինակ ուժով հիանալու և ոչ մի նշույլ: Դերասան ժամանակակից, դերասան-քաղաքացի Ուլյանովը չափազանց լավ գիտի, թե ինչպիսի իրական սոցիալական ուժեր են կանգնած այսօրվա և անցյալի Ռիչարդների ետևում: Սրբազան և արգասավոր է դերասանի ատելությունը: Բայց և միաժամանակ Ուլյանովի բեմախաղը լի է ուրախությանմբ: Սա ոչ թե պարզապես թատերական կերպարանափոխման հրճվանք է, այլև խինդն այն բանի, որ ստեղծա- գործողին տրված է արվեստի զորությամբ հաղթել Ռիչարդին, մերկացնել նրան ի ցույց աշխարի

Ընդունված կարծիքով, արդի թատրոնը ռեժիսորական է: Իրոք, վերջին տարիների թատերական ամենավառ տպավորությունները մեզանում կապված են ռեժիսորների պրպտումների հետ: Բայց գնալով ավելի հաճախ կարոտ ենք մնում դերասանի, դերասանական մեծ անհատականության, դերասանական մեծաշունչ ստեղծվածքների: Այդպիսիների միջնորդությամբ լիապես իրագործելի են դառնում նաև ռեժիսորական հղացումները, ինչպես դա եղավ Ղափլանյանի և Ուլյանովի գեղարվեստական դաշինքով:

Միխայիլ Ուլյանովը դասված է բեմի անզուգական վարպետների փաղանգին, որոնք հագուրդ են տալիս մեր այդ կարոտին: Եվ նրա Ռիչարդ Երրորդն էլ դերասանական մի ճշմարիտ հաղթահանդես է:

ԱԼԵՔՍԵՅ Բարտաշևիչ

Նյութի աղբյուրը՝ «Սովետական արվեստ»

1010 հոգի