Վերջին շրջանում տեսածս լավագույն ներկայացումը՝ «Վարեչկա»-ն այսօր ինձ տպավորեց։ Դերասանուհի Լիլյա Մուկուչյանին ամեն անգամ բեմում տեսնելիս համոզվում եմ, որ թատերական աշխարհի շարունակական ախտի մեջ այս աղջիկը կարողանում է հանդիսատեսին իր ափի մեջ առնել` պրոֆեսիոնալ խաղով։
Լիլյան բացառիկ օժտված եւ քիչ հանդիպող համեստ դերասանուհի է` Ստանիսլավսկու թատրոնի եզակի տաղանդ։ Այս կերպարում Լիլյան ընդվզող, չհամարվող, իրականության մեջ աղմուկի առկայությունն ու ներքին ապրումները հանրագումարի է բերում` ձայնը, իբրեւ պատումների հնչեցման միջոց կարեւոր բաղադրիչ է ներկայացման մեջ։
Ռեժիսուրական աշխատանքի համար առանձնահատուկ ծափեր Ելենա Վարդանյանին, հետաքրքիր լուծումների, գտնված անցումների եւ հանդիսատեսին ասելիքը տեղ հասցնելու համար։
13.03.2023
ԱՐԹՈւՐ Հայրապետյան