Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Վերջապես նայեցի «Գրավիտացիա» (Հին Աստվածներ) բալետային ներկայացումը: Առաջին իսկ վայրկյանից հիացմունքս չեմ թաքցրել:

Հնարամիտ ու բազմաբովանդակ ռեժիսորական լուծումները, ճաշակով ու բովանդակությանը համահունչ նկարչական ձևավորումը, պրոֆեսիոնալ ու գեղեցիկ լույսերի ձևավորումը, ժամանակակից էկրանավորմամբ լուծումները, դերասանների անխոս, բայց հուզմունքն ու էմոցիաները մինչև բջջիջներդ փոխանցող խաղը՝ ու այս ամենը այնքան ներդաշնակ ու սիրուն էր ձուլված իրար, որ մեկը մյուսին չէր գերազանցում ու իշխում:

Դուրգարյանի գլխավորությամբ սինֆոնիկ նվագախումբն էլ ամբողջացնում էր ներկայացումը՝ էմոցիաներիդ դռները բացելով դասական երաժշտության կախարդական հնչյուններով: Երդվում եմ` լավագույն նայածս բեմադրությունն էր Հին Աստվածների, որ երբևէ տեսել եմ:

Ուզում եմ առանձնացնել մի տեսարան հիշողությունիցս, որ ամենաշատն է տպավորել ու զարմացրել, բայց չկա այդպիսի առանձին մեկը: Երևի միայն կկարողանամ առանձնացնել Երազի կտորը, դա էլ զուտ ժամանակակից էկրանավորումը նման սիրունությամբ ձուլել բալատային իրականության՝ լույսերի գեղեցկության ու արտիստների սիրուն պարի հետ...

Մի խոսքով նայելու, վայելելու ու լիցքավորվելու բեմադրություն: Գնացեք, վայելեք... Բրավո ստեղծագործական թիմին...

06.02.2023

ՀԵՐՄԻՆԵ Մոնս

1083 հոգի