Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

Ու առաջին միտումն է ներ­կա­յա­ցումից հետո՝ պիեսը գտնել ու այդ պոետիկ նամակները բոլ-բոլ կարդալ, իսկ հե­տո մտածում ես՝ իսկ ինչի համար: Նանոր Պետրոսյանի թատերախումբը իինքնուրույն ընտրել եւ թարգմանել է արդի (1974 թ.ծնված) հեղիակի պիեսը, որը դեռևս թարգմանված չէ ոչ հայե­րեն, ոչ էլ ռուսերեն: Թարգմանել է՝ որովհետեւ իրեն պետք էր, հետաքրքիր ու կա­րեւոր, որովհետեւ համապատասխանում էր թատերախմբի տարիներ աջառ որ­դե­գրած, նախորդ բազմաթիվ բեմադրություններում արտացոլված հիմնական գա­ղափարական ուղղվածությանը:

Ինչպես արդեն վերնագրից է երևում, պիեսի առանձնահատկությունը նրանում է որ Օրփեոսի պատմությունը դիտարկվում է Էվրիդիկեի աչքով, եւ այդ դիտան­կյու­նից Էվրիդիկեի պատմությունը պետք է նորից հասկացվի հանդիսատեսի կողմից, մինչ­դեռ Օրփեոսի պատմությունը «բնազդաբար» հասկանալի էր: Ներկայացման այդ «բնազդային» պատկերացումներից շեղվող լուծումները սկզբից նույնիսկ թվում են «տեխնիկական թերություն», սակայն հետդարձ հայացքով դիտելիս համոզվում ես՝ ամեն բան գիտակցաբար էր արված, բայց հատուկ տրամաբանության շրջա­նակում:

Առաջին տեսարան՝ Օրփեոսը և Էվրիդիկեն սիրում են իրար, լողափում են, կիսա­մերկ, խոսում են իրենց սիրուց ու պատրաստվող ամուսնությունից: Տեսարանը փո­քր-ինչ լավ չի երեեւում, բեմի խորքում է, խոսքը փոքր-ինչ լավ չի լսվում, թվում է թե դահ­լիճում աշխատող օդափոխիչի պատճառով, դերասանական խաղը փոքր-ինչ արհեստական, կաշկանդված, ոչ հավաստի է թվում: Բայց այն մեր նշած «այլ» իրա­կանության, դիտանկայն տեսակետից ամեն ինչ ընդհակառակը ճիշտ է պատ­կեր­ված, որովհետեւ դա սուտ, արհեստական, վատ իմաստով «խաղացվող» եր­ջան­­կություն է: Հաջորդ տեսարանում Էվրիդիկեն՝ դուրս գալով նախահարսանեական պատրաստումով զբաղված վայրից, ջրին է պատմում /«Ջրին պատմեմ» էր կոչ­վում Նանոր Պետրոսյանի նախորդ ներկայացումը/, որ հարսանիքը նման է թաղման... եւ այս պահին հայտնվում է անդրշիրիմյան երկրի տիրակալը, շատ տպավորիչ լուծված մի կերպար՝ նման է միաժամանակ դիակի, սրիկայի, աղքատի, հի­վանդի, շագանակագույն կաշվե դիմակով, նա խոսում է ձայնագրված ան­մարդ­կային ձայնով, և Էվրիդիկեին առաջարկում է գնալ իր տուն՝ այստեղ, մոտիկ է, որ ստանա իր հորից եկած նամակը, ու Էվրիդիկեն... գնում է: Չհավատալով, որ նա­մակը կա, հասկանալով որ բարի նպատակներով չեն կանչում, բայց գնում է՝ որով­հետեւ ուզում այստեղից, ամբողջ այս տեղից, գնալ: Ու այնտեղ, իր տանը, Աիդոսը սի­րահետելով հարձակվում է Էվրիդիկեի վրա, եւ փախչելով, նա ընկնում է աստի­ճա­նից ու մահանում: Եվ ընկնում անդրշիրիմ: Անդրշիրիմ ընկնելը ուղեկցվում է ջրային ձայներով, ըստ պիեսի դրանք Շիրմաքարերի ձայներ են որոնք կատարում են Երգչախմբի դերը, աղաղակելով նրանք խառնում են լեզուն, լսում ու չես հաս­կա­նում սա հայերեն է թե արդեն ոչ, սա լեզու է, բայց բոլոր ձայնակցությունները արդեն խառ­նվել են ու իմաստափոխվել, երկրային հիշողությունը, իմաստները կորում են անդրշիրիմ ընկնողի մոտ, նա ապրում է լեզվի քայքայման ընթացքը, եւ այս պահը ներկայացման մեջ այդքան իրական է, սարսափելի ու հրճվանք պատճառող, հայտնագործություն պարունակող՝ ահա թե ինչպես են իրականում մեռնում, ահա թե ինչ է այդ ժամանակ տեղի ունենում՝ որ այդ պահից ներկայացմանը արդեն վստահած ես, ու հավատարիմ: Շատ հազվադեպ պատահող թատերական պահ:

Անդրշիրիմում Էվրիդիկեն հանդիպում է իր հորը՝ չնաշխարհիկ դերասանական կա­տա­րում է Հայրը, մի կերպար, որ սփռում է հայրականության, հայրական սիրո ու առա­քինության մթնոլորտ, որի մեջ ուզում ես ձուլվես: Բայց Էվրիդիկեն չի ուզում են­թարկվել այդ մթնոլորտին, համառորեն չի ուզում հասկանալ ուր է ընկել եւ ով է իր առջեւ, քմահաճորեն ձեւացնում է որ գնացքից է իջել, պահանջում է իրեն հյու­րա­նոց տանեն, մրսել է, հոգնած է, հորը սպսավորի տեղ է դնում ու պահանջում տաք լո­գա­րան կազմակերպել: Եվս մի շատ հավաստի տեսարան՝ երբ կնոջը նեղն՝ անե­լա­­նելիի մեջ են գցում հանգամանքները, մարդիկ (տղամարդի՞կ), նա կոտրում է տրամաբանությունը, չի ուզում բանականությանը ենթարկվել, քմահաչ է ձեւանում, անհասկացող, Էվրիդիկեն, թե Անտիգոնեն, առաքինի պարոնների «արդարաց­ված», ամփոփ կառուցված միջավայրը չի ընդունում, մանկամտորեն՝ չի ընդունում ու վերջ՝ կարոտած հայր, կամ անդրշիրիմի տիրակալ՝ ճամպրուկս վերցրեք, ինձ լո­ղա­րան կազմակերպեք, տաք լողարան, մրսում եմ:

Բայց հետո միեւնույնն է ծավալվում է Օրփեոսի դասական պատմությունը՝ հայրը իրոք աղջկան նամակ էր գրել ու անդրշիրիմյան տիրակալի հետ փոխանցել, Էվ­րի­դի­կեին «կրթում» է, հիշեցնում բանական լեզուն ու խոսքը, իր ով-ինչ լինելը, Օրփեո­սի հետ էլ են նամակագրություն հաստատում, եւ վերջինս գրում է գեղեցիկ, պոետիկ նամակներ որոնք պատկերվում են սպիտակ ձեռագրով էկրանի վրա: Արդեն նշեցի որ այլությունը ներկայացման մեջ երբեմն տեխնիկական թերության կերպարանք է ստա­նում, և Օրփեոսի շատ պոետիկ նամակները էկրանին՝ վատ են երեւում ու շատ արագ անցնում, կիսատ ես հասցնում կարդալ, առավել եւս որ երբեմն դերասան­նե­րը կանգնում են էկրանի ու ընթերցողի արանքում: Ու առաջին միտումն է ներ­կա­յա­ցումից հետո՝ պիեսը գտնել ու այդ պոետիկ նամակները բոլ-բոլ կարդալ, իսկ հե­տո մտածում ես՝ իսկ ինչի համար: Օրփեոսը մեծ պոետ է, ո՞վ չգիտի, շատ առա­քի­նի ու տաղանդաշատ պարոն, որը շոգեքարշի անխուսափելությամբ նախա­պատ­րաս­տում է իր մեծահոգի այցը անդրշիրիմ, եւ իհարկե իր մոտ ստացվում է գայ­թակղել անդրշիրիմի տիրակալ պարոնին իր անզուգական պոետիկ երգով, դե եր­կու պարոն իրար միշտ կհասկանան, ու նաեւ երրորդ պարոնը՝ հայրը ամենեւին էլ դեմ չի, միայն թե աղջիկը երջանիկ լինի, այսինք՝ լավ ամուսնու ձեռքն ընկնի: Էլ ին­չու՞ էր նամակներ գրում: Անդրշիրիմյան պարոնը նույնպես սիրահետում է Էվ­րիդիկեին, երեխայի /տղա երեխայի/ կերպարանք ընդունելով, բայց, իհարկե, հետո ջեն­թլմենաբար ընդունում է իր պարտությունը Օրփեոսից, եւ հուշում իրեն, թե ինչ­պես դուրս հանի հարսնացուին դեպի լույս: Էվրիդիկեն իրոք սիրում է Օրփեոսին, բուռն գրկախառնվում է ճանապարհին, դրանով իսկ ստիպելով իրեն շրջվել ու խախ­տել Աիդոսի «մենակ մի շրջվիր» պայմանը, սիրում է իրարկե եւ հորը, եւ ան­գամ մեծամիտ չի «մահացած սրիկայի» կերպարանք ունեցող Աիդոսի նկատմամբ, բայց այդ ազնվական, բազմատաղանդ՝ կամ դե-յուրե, ինչպես Օրփեոսն է՝ ըստ դե­րի, այնպես էլ դե-ֆակտո՝ ինչպիսինն են Հայրը իր փայլուն դերասանական խաղով, կամ Աիդոսը իր շատ հետաքրքիր բեմական կերպարանքով՝ այդ ազնվական ու բազ­մատաղանդ պարոնների եռանկյունում (որը կարող է քառանկյուն դառնալ երե­խայի դեպքում) նա չունի իր իրենը, տեղը, դերը, իմաստը, աշխարհը, արժանիքը, տրա­մաբանությունը, ռազմավարությունը... Էվրիդիկեն չունի քաղաքացիական հա­վա­սար իրավունք: Եվ նա որոշում է գնալ, մեռնել երկրորդ ու վերջնական մահով, նո­րից անցնել մոռացության գետի ջրերով:

Կարեւոր է, որ այս ամենը ներկայացումում չի ասվում, ու նույնիսկ չի խաղացվում ուղղակի ձեւով: Ասվում ու խաղացվում է հիմնականում հակառակը՝ դասական oր­փե­ոսյան պատմությունը, սակայն, ինչպես ասացի, շեղումներով, թերացումներով: Հիմնական շեղում ու թերացումը Էվրիդիկեն է ամբողջությամբ, բոլորին ավելի հար­մար կլիներ նրա փոխարեն մի տիկնիկ լիներ: Իր խոսքը, գործողությունը, կեր­պա­րան­քը չի բռնում այն սյուժեին, որն իր համար միշտ կառուցում են ուրիշները: Իսկ սե­փականը չի կառուցում, չունի՝ Անտիգոնե չի, եւ չունի քաղաքացիական իրավունք, եւ չի նվաճում այն: Քմահաճում է, նեղվում, Օրփեոսին իզուր աշխատանք պար­տա­դրում, պոետիկ, պաթետիկ տեսարաններին չի ներդաշնակում իր ճամպրուկ-լոգա­րա­նով, ի վերջո՝ պարզապես մեռնում, գնում, սկզբից մի աշխարհից, հետո եւ մյու­սից: Իսկ բեմադրիչը, ամբողջ բեմադրությունը աննկատ իրեն նվագակցում են իրե­նց «տեխնիկական թերություններով»: Էվրիդիկեի կերպարը մարմնավորող դե­րա­սանուհին լրիվ համահունչ է կերպարի այսօրինակ ընկալման:

Շատ հետաքրքիր ներկայացում է՝ կրկնակի խաղով, անուղղակի ասելիքով, նոմի­նալ ավանդական իմաստների վերախաղարկումով:

Հ.Գ. Ասվածը միայն իմ հանդիսատեսական ընկալումն է, ամնեւին չեմ պնդում որ բե­­մա­դրիչը, թատրոնը հենց այսպես էին ընկալում բոլոր տեսարանները, թեեւ, կար­ծում եմ, ներկայացման ընդհանուր իմաստի վերաբերյալ մեծ տարա­ձայ­նու­թյուններ չպետք է որ ունենանք:

Նյութի աղբյուրը՝ www.arteria.am

408 հոգի